Ֆիլիպ Բրադարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Բրադարիչ
Filip Bradarić
Բրադարիչը (ձախից) Ռիեկայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1992(1992-01-11)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, Խորվաթիա
Հասակ 186 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Խորվաթիա Ռիեկա
Համար 28
Պատանեկան կարիերա
2003-2010 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2015 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ 38 (2)
2011-2013   Խորվաթիա Պրիմորաց 55 (8)
2015-ներկա Խորվաթիա Ռիեկա 103 (7)
Ազգային հավաքական
2010 Խորվաթիա Խորվաթիա Մ19 2 (0)
2014 Խորվաթիա Խորվաթիա Մ21 3 (0)
2016-ներկա Խորվաթիա Խորվաթիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 28-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 28-ի, 2018

Ֆիլիպ Բրադարիչ (խորվ.՝ Filip Bradarić, հունվարի 11, 1992(1992-01-11)[1][2], Սպլիտ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռիեկայի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդուկ Սպլիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրադարիչը Հայդուկ Սպլիտի ակադեմիայի սան է։ 2011 թվականի ամռանը նա 2 տարվա վարձավճարով միացավ Խորվաթիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Պրիմորացին, որի կազմում նա տեղափոխվեց Խորվաթիայի երկրորդ դիվիզիոն։ Պրիմորացի կազմում նա անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

2013 թվականի ամռանը Բրադարիչը վերադարձավ Հայդուկ Սպլիտ։ Իր դեբյուտը Հայդուկի առաջին թիմի կազմում նշեց 2013 թվականի հուլիսի 13-ին՝ Զադարի դեմ խաղում[4]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 8-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Դիլա Գորիի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 15-ին՝ Ռիեկայի դեմ խաղում[6]։ 2014 թվականի փետրվարի 22-ին նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ Լոկոմոտիվայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[7]։ Հայդուկի առաջին թիմի կազմում Բրադարիչը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ռիեկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 3-ին Բրադարիչը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Ռիեկայի հետ[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 11-ին՝ Խորվաթիայի գավաթի Լոկոմոտիվայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 10-ին՝ նորից Լոկոմոտիվայի դեմ խաղում[10]։ Իր առաջին հանդիպումը Ռիեկայի ավագի թևկապով անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Խորվաթիայի գավաթի Ջյակովոյի դեմ խաղում[11]։ 2016-17 մրցաշրջանում Բրադարիչը Ռիեկայի հետ նվաճեց խորվաթական դուբլ[12]՝ հաղթելով Խորվաթիայի առաջնությունը[13][14] ու Խորվաթիայի գավաթը[15]։ 2017 թվականի մայիսի 5-ին խորվաթը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[16] և 2017-18 մրցաշրջանում դարձավ թիմի հիմնական ավագը[17]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրադարիչը հանդես է եկել Խորվաթիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Առաջին անգամ Խորվաթիայի ազգային հավաքական հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Իսլանդիայի[18] և Հյուսիսային Իռլանդիայի[19] դեմ խաղերի համար[20]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ ընկերական խաղում[19][21]։

2018 թվականի մայիսին Պիվարիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[22][23]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 26-ին՝ Իսլանդիայի դեմ հանդիպման 65-րդ րոպեին փոխարինելով Լուկա Մոդրիչին[24][25] և դառնալով Ռիեկայի պատմության 3-րդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել աշխարհի առաջնություններում[26]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 28-ի դրությամբ[27]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պրիմորաց 1929 2011–12 Տրեչա Լիգա 28 2 28 2
2012–13 Դրուգա Լիգա 27 6 27 6
Ընդհանուր 55 8 0 0 0 0 55 8
Հայդուկ Սպլիտ 2013–14 Պրվա Լիգա 25 1 4 1 1 0 30 2
2014–15 13 1 2 0 3 0 18 1
Ընդհանուր 38 2 6 1 4 0 48 3
Ռիեկա 2014–15 Պրվա Լիգա 15 1 2 0 17 1
2015–16 26 1 5 1 2 0 33 2
2016–17 33 2 6 0 1 0 40 2
2017–18 29 3 2 0 11 0 42 3
Ընդհանուր 103 7 15 1 14 0 132 8
Կարիերայի ընդհանուր 196 17 21 2 18 0 235 19

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 28-ի դրությամբ[27]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 1 0
2018 3 0
Ընդհանուր 5 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմորաց 1929
Ռիեկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Croatia - F. Bradarić - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  4. «NK Zadar - HNK Hajduk Split, Jul 13, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  5. «FC Dila Gori - HNK Hajduk Split, Aug 8, 2013 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  6. «HNK Hajduk Split - HNK Rijeka, Dec 15, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  7. «NK Lokomotiva Zagreb - HNK Hajduk Split, Feb 22, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  8. «HNK Rijeka - Filip Bradarić novi igrač HNK Rijeka». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  9. «HNK Rijeka - NK Lokomotiva Zagreb, Feb 11, 2015 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  10. «HNK Rijeka - NK Lokomotiva Zagreb, May 10, 2015 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  11. «HNK Djakovo Croatia - HNK Rijeka, Sep 21, 2016 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  12. «Rijeka Complete Historic League & Cup Double». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  13. Editorial, Reuters. «Soccer - Rijeka win Croatian league to end Dinamo dominance». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  14. 14,0 14,1 «Rijeka secures historic Croatian league title - Croatian Football Federation». hns-cff.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  15. 15,0 15,1 «Rijeka Secures Double in Cup Win». Croatian Sports news, videos, exclusive interviews. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  16. «HNK Rijeka - Filip Bradarić potpisao novi ugovor: 'Misli su mi usmjerene samo na Rijeku'». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  17. Komunikacije, Neomedia. «FILIP BRADARIĆ Novi kapetan Rijeke o odlascima, dolascima i očekivanjima za drugi dio sezone / Novi list». www.novilist.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  18. «Croatia - Iceland, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  19. 19,0 19,1 «Northern Ireland - Croatia, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  20. «Čačić on Lovren, Iceland, and What to Expect for the Upcoming Matches» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  21. «Northern Ireland 0-3 Croatia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  22. «Luka Modric and Ivan Rakitic make Croatia's World Cup preliminary squad | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  23. «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  24. «Iceland - Croatia, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  25. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Iceland - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  26. «HNK Rijeka - Filip Bradarić treći igrač u povijesti Rijeke koji je nastupio na SP-u». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  27. 27,0 27,1 «Filip Bradarić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Բրադարիչ» հոդվածին։