Ֆերգանայի հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերգանայի հովիտ
Տեսակհովիտ
Երկիր Ղրղզստան,  Ուզբեկստան և  Տաջիկստան
Աշխարհագրական տեղադրությունԿենտրոնական Ասիա
ԼեռնաշղթաՏյան-Շան
Ջրլիցի ափինՍիրդարյա
Քարտեզ
Քարտեզ

Ֆերգանայի հովիտ, (ուզբ.՝ Farg‘ona vodiysi, տաջիկերեն՝ водии Фарғона, ղրղզ.՝ Фергана өрөөнү), Ֆերգանայի գոգավորություն, Ֆերգանա, միջլեռնային գոգավորություն Տյան Շանի և Հիսարա-Ալայան լեռնային համակարգերի միջև, Միջին Ասիայում, Ուզբեկստանում, Կիրգիզստանում և Տաջիկստանում։

Արևմուտքում նեղ անցումով միանում է Սովյալ տափաստանին։ Ունի եռանկյունու ձև, մոտ 300 կմ երկարություն, մինչև 170 կմ լայնություն։ Տարածությունը 22000 Կմ² է։ Տեկտոնական ճկվածք է լցված ալյուվիալ ու պրոլյուվիալ նետվածքներով։ Հատակի բարձրությունը 330—1000 մ է։ Հարավ-արևելքում ձգվում են բլրաթմբավոր նախալեռները (ադրներ), հյուսիս-արևմուտքում՝ ցածրալեռնային թմբերը։

Ֆերգանայի հովիտը բարձր սեյսմիկության շրջան է։ Կան նավթի, գազի, ածխի, պղնձի, բազմամետաղների և այլ հանքավայրեր։ Կլիման ցամաքային է, չոր։ Գլխավոր գետը Սիրդարյան է, որի ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կառուցվել են Մեծ Ֆերգանայի և Հարավային Ֆերգանայի ջրանցքները, Կայրակկումի ջրամբարը։ Կան ավազային անապատների և աղուտային տեղամասեր։ Հատակի եզրամասերով ձգվում է օազիսների շերտը (Ֆերգանայի օազիս)։

Ֆերգանայի հովիտը բամբակագործության, շերամապահության և գինեգործության կարևոր շրջան է։ Խոշոր քաղաքներն են Խուդջանդը, Կոկանդը, Ֆերգանան, Նամանգանը, Անդիժանը, Օշը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերգանայի հովիտ» հոդվածին։