Ֆագոտ (երաժշտական գործիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը երաժշտական գործիքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆագոտ (այլ կիրառումներ)։
Ֆագոտ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումմիայնակ հոբոյներ՝ կոնաձև փորվածքով, փայտե փողային գործիք և երկլեզվակ փողային նվագարան
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.112-71
Ձայնանմուշ

Ֆագոտ (իտալ.՝ fagotto, բառացի՝ խուրձ, հանգույց գերմ.՝ Fagott, ֆր.՝ basson, անգլ.՝ bassoon), փայտափող երաժշտական գործիքների բաս ներկայացուցիչը։

Ստեղծվել է XVI դ. 20 - 30-ական թթ., հնում գոյություն ունեցող բոմբարդայի և այլ բաս գործիքների կատարելագործումից։ Ֆագոտի փողաբերանը նեղ է, այդ պատճառով հնչյունները խուլ են, ռնգային՝ օժտված թավշյա հնչերանգով։ Ձայնածավալը՝ Bi - d2։ Նվագախմբերում մուտք է գործել XVIII դ. կեսերից։ Սիմֆոնիկ, փողային նվագախմբերում հանդես է գալիս որպես բաս գործիք, հաճախ նաև մենանվագում է։

Գոյություն են ունեցել ֆագոտինո (փոքր ֆագոտ, օկտավա բարձր հնչողությամբ), տենոր, ալտ ֆագոտներ։ Կոնտրաֆագոտը չափերով ֆագոտի մեծ տարատեսակն է, հնչում է օկտավա ցածր, շարժունակ չէ, օգտագործվում է շատ թավ հնչյուններ ստանալու նպատակով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆագոտ (երաժշտական գործիք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։