ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին 20 հավաքականները 2017 թվականի սեպտեմբերի 14-ի դրությամբ[1]
Դիրք Փոփոխություն Հավաքական Միավորներ
1 1 Գերմանիա Գերմանիա 1606
2 Decrease 1 Բրազիլիա Բրազիլիա 1590
3 3 Պորտուգալիա Պորտուգալիա 1386
4 Decrease 1 Արգենտինա Արգենտինա 1325
5 4 Բելգիա Բելգիա 1265
6 Decrease 1 Լեհաստան Լեհաստան 1250
7 Decrease 3 Շվեյցարիա Շվեյցարիա 1210
8 2 Ֆրանսիա Ֆրանսիա 1208
9 Decrease 2 Չիլի Չիլի 1195
10 Decrease 2 Կոլումբիա Կոլումբիա 1191
11 Իսպանիա Իսպանիա 1184
12 3 Պերու Պերու 1103
13 5 Ուելս Ուելս 1089
14 Մեքսիկա Մեքսիկա 1085
15 Decrease 2 Անգլիա Անգլիա 1056
16 1 Ուրուգվայ Ուրուգվայ 1043
17 Decrease 5 Իտալիա Իտալիա 1035
18 Decrease 2 Խորվաթիա Խորվաթիա 977
19 3 Սլովակիա Սլովակիա 967
20 3 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 945
*Փոփոխությունը 2017 թվականի հուլիսի 6-ից հետո։
Լրիվ աղյուսակը FIFA.com կայքում: Արխիվացված 2018-07-15 Wayback Machine

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակն է, որը ներկայումս գլխավորում է Գերմանիան.[1] ՖԻՖԱ անդամ երկրները դասակարգվում են համաձայն իրենց հանդիպումների արդյունքների։ Դասակարգումը ներմուծվել է 1992 թվականի դեկտեմբերին և ութ հավաքական (Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա,Նիդերլանդներ և Իսպանիա) եղել են դասակարգման առաջին հորիզոնականում, որոնցից Բրազիլիան ամենաերկարն է եղել առաջինը։

Օգտագործվում է միավորների համակարգը, որը հաշվարկվում է ՖԻՖԱ-ի կողմից ճանաչված բոլոր միջազգային հանդիպումների հիման վրա։ Ներկայիս համակարգի համաձայն միավորների հաշվարկի հիմքում ընկած են վերջին չորս տարվա հավաքականների արդյունքները։

Դասակարգման համակարգը վերջին անգամ փոփոխվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006-ից հետո և հաստատվեց 2006 թվականի հուլիսի 12-ին։ Նոր համակարգով հիմք էին ընդունվում նախորդ 4 տարիների արդյունքները նախկին 8 տարիների փոխարեն։

Այլընտրանքային համակարգեր նույնպես մշակվել են, ինչպիսին Աշխարհի ֆուտբոլի Էլո դասակարգումն է։

2017 թվականի սեպտեմբերին ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ վերանայվելու են դասակարգման կանոնները և որոշումը կկայացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի որակավորման փուլից հետո[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  2. Ben Rumsby (2017 թ․ սեպտեմբերի 4). «Fifa to review rankings system after friendlies harm England's World Cup seeding». The Telegraph. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.