ՖԻԴԵ-ի վարպետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՖԻԴԵ-ի վարպետ
ՖԻԴԵ-ի կոչում Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
ՊարգևատրողՇախմատի միջազգային ֆեդերացիա Խմբագրել Wikidata
ՆախորդՎարպետության թեկնածու

ՖԻԴԵ-ի վարպետ Խմբագրել Wikidata

Հաջորդմիջազգային վարպետ
գրոսմայստեր Խմբագրել Wikidata

ՖԻԴԵ-ի վարպետ, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից շախմատիստներին շնորհվող կոչում։ Տրվում է տղամարդ և կին շախմատիստներին 1978 թվականից։ Իր նշանակությամբ զիջում է «միջազգային վարպետ» կոչմանը և գերազանցում է «վարպետության թեկնածու» կոչմանը։

Կոչումը ստանալու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻԴԵ-ի վարպետի կոչմանը հավակնելու համար տղամարդ շախմատիստին անհրաժեշտ է Էլոյի գործակիցը հասցնել 2300 և ավելի կետի, իսկ կին շախմատիստին՝ 2100-ի։ Կոչումը շնորհելու կանոնները գրված են ՖԻԴԵ-ի տեղեկատուում[1]։

Այս կոչումը շնորհվում է նաև շախմատային կոմպոզիտորներին և խնդիրները լուծողներին։

2010 թվականի նոյեմբերին աշխարհում կար 5731 ՖԻԴԵ-ի վարպետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Title Regulations - Requirements for the titles designated(անգլ.)
  2. «Download Fide Rating Lists». Ratings.fide.com. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին. (անգլ.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]