Օքսնարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օքսնարդ
անգլ.՝ Oxnard
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես101,547739 կմ²
ԲԾՄ52 ֆուտ
Բնակչություն202 063 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիPDT?, UTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ805
Փոստային դասիչ93030, 93030, 93031, 93032, 93033, 93034, 93035 և 93036
Պաշտոնական կայքoxnard.org(անգլ.)
Օքսնարդ (ԱՄՆ)##
Օքսնարդ (ԱՄՆ)

Օքսնարդ (անգլ.՝ Oxnard), քաղաք ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Վենտուրա շրջանում։ Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ ունի 192.997 բնակիչ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև սպիտակամորթ բնակիչների հայտնվելը ժամանակակից Օքսնարդի տարածքում բնակվում էր հնդկացիական չումաշի ցեղը։ Առաջին եվրոպացին, որ ոտք է դրել այս կողմերում, իսպանացի կոնկիստադոր Խուան Ռոդրիգես Կաբրիլյոն է (1542)[4]։ Կաբրիլյոյի և տեղի բնակիչների միջև զինված ընդհարում է եղել, որի ժամանակ Կաբրիլյոն մահացու վիրավորվել է[5]։ Հետագայում` իսպանական գաղութատիրական շրջանում, ներկայիս Օքսնարդի տարածքը տրվել է սուրբ Բուենավետուրայի միսիոներական կազմակերպությանը[6]։

1897 թվականին տեղի ռանչոյի սեփականատերերը` Ալբերտ Մոլհարդտը և Յոհանես Բորչարդը, որոշում են շաքարի արտադրություն կազմակերպել[7][8]։ Նրանց համաձայնությամբ Հենրի Օքսնարդը և նրա երեք եղբայրները կառուցում են շաքարի ճակնդեղի մշակման գործարան, որտեղ աշխատում էին միայն ամերիկացիներ, ինչպես նաև Չինաստանից, Ճապոնիայից և Մեքսիկայից արտագաղթածներ։

Արտադրությունն աստիճանաբար ընդարձակվում էր, բնակիչներն էլ սկսում են աճեցնել գարի և լոբազգիներ[7]։ Քաղաքի հիմնումից ոչ շատ ժամանակ անց` 1903 թվականին, քաղաքում բացվում են ռեստորաններ, սալոններ[4][8]։ Նույն թվականին քաղաքում ստեղծվում է տեղի ոստիկանությունը[8]։ 1907 թվականին բացվում է քաղաքային առաջին հանրային գրադարանը։ Գրադարանի շենքը ներկայում պատմության հուշարձան է համարվում։

Քաղաքն արագ սկսել է զարգանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. Օքսնարդի տարածքում կառուցվում են ռազմածովային բազաներ։ Պատերազմի ավարտից հետո քաղաքում սկսում են զարգանալ էլեկտրոնային, աերոտիեզերական և արդյունաբերական այլ ճյուղեր[7]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին։ Քաղաքի շրջակա հողերը բարեբեր են։ Առվակների, ճահիճների, ափերի հետ տարածքը ներառում է անտառային ֆիտոցենոզ։ Այստեղ աճում են հազվագյուտ, անհետացող բուսատեսակներ[9]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսնարդի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 94
(34)
90
(32)
94
(34)
98
(37)
98
(37)
93
(34)
94
(34)
96
(36)
101
(38)
101
(38)
98
(37)
93
(34)
101
(38)
Միջին բարձր °F (°C) 65.5
(18.6)
65.3
(18.5)
65.8
(18.8)
68.8
(20.4)
71.1
(21.7)
72.5
(22.5)
75.9
(24.4)
76.8
(24.9)
76.6
(24.8)
73.5
(23.1)
70.3
(21.3)
65.5
(18.6)
70.63
(21.47)
Միջին ցածր °F (°C) 43.2
(6.2)
42.2
(5.7)
46.6
(8.1)
47.9
(8.8)
51.7
(10.9)
56.2
(13.4)
58.0
(14.4)
58.5
(14.7)
57.0
(13.9)
52.7
(11.5)
46.7
(8.2)
42.1
(5.6)
50.23
(10.12)
Ռեկորդային ցածր °F (°C) 25
(−4)
30
(−1)
30
(−1)
33
(1)
36
(2)
42
(6)
46
(8)
49
(9)
43
(6)
35
(2)
31
(−1)
27
(−3)
25
(−4)
Տեղումներ դյույմ (մմ) 3.47
(88.1)
3.71
(94.2)
2.65
(67.3)
0.79
(20.1)
0.31
(7.9)
0.05
(1.3)
0.02
(0.5)
0.04
(1)
0.18
(4.6)
0.63
(16)
1.31
(33.3)
2.06
(52.3)
15.22
(386.6)
աղբյուր: NOAA[10][11]

Տնտեսություն և կյանքի մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն քաղաքի հին մասում

Քաղաքը տնտեսապես զարգացած է` շնորհիվ մի քանի գործոնների։ Այստեղ իր դերն է խաղում Օքսնարդի աշխարհագրական դիրքը. այն գտնվում է տնտեսական ու արդյունաբերական այնպիսի խոշոր կենտրոնի մոտ, ինչպիսին է Լոս Անջելեսը։ Քաղաքը մոտ է Խաղաղ օվկիանոսին. քաղաքում կա խոշոր նավահանգիստ[12]։ Օքսնարդում լավ զարգացած են տնտեսական, արդյունաբերական և գիտության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են բիոտեխնոլոգիան, առողջապահությունը, կրթությունը, ագրոարդյունաբերությունը[13]։ Օքսնարդում կյանքի մակարդակը բարձր է։ Օքսնարդում կյանքի մակարդակը 2009 թվականին միջինամերիկյան ցուցանիշի նկատմամբ 120 % է[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «State Population Report» (PDF) (անգլերեն). Department of Finance. 1 May, 2007. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. «Demographics» (անգլերեն). City of Oxnard. 13 Jan, 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. 4,0 4,1 «A Brief History of Oxnard» (անգլերեն). Oxnard Public Library. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. António Gonçalves (2002). «Cabrilho, João Rodrigues» (պորտուգալերեն). Navegações Portuguesas. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Mission History» (անգլերեն). San Buenaventura Mission, Ventura, California. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. 7,0 7,1 7,2 «History of Oxnard» (անգլերեն). www.visitoxnard.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. 8,0 8,1 8,2 «History of Oxnard & The Oxnard Police Department» (անգլերեն). City of Oxnard, California - Oxnard Police Department. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. «National Collection of Imperiled Plants» (անգլերեն). Center for Plant Conservation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «NOWData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «CA Camarillo AP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. «Oxnard : California» (անգլերեն). TopRetirements.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. «Economic Development Corporation» (անգլերեն). City of Oxnard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  14. «Oxnard Economic Outlook» (անգլերեն). Moody's Analytics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]