Օրեի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրեյի ճակատամարտ
Բրետոնյան պատերազմ
Թվական 1364, սեպտեմբերի 29
Վայր Օրե, Ֆրանսիա
Արդյունք Անգլիացիների հաղթանակ
Հակառակորդներ
Անգլիա Ֆրանսիա
Հրամանատարներ
Ժան V Կարլ դը Բլուա
Կողմերի ուժեր
3500 4000
Կորուստներ
անհայտ 1000

Օրեյի ճակատամարտ (անգլ.՝ Battle of Auray, ֆր.՝ Bataille d'Auray), Հարյուրամյա պատերազմի հիմնական ճակատամարտերից մեկը Անգլիայի և Ֆրանսիայի միջև՝ Օրե քաղաքի մոտ, 1364 թվականի սեպտեմբերի 29֊ին։

Ճակատամարտին նախորդել էր քաղաքի պաշարումն անգլիական զորքերի կողմից՝ Բրետոնի դուքս Ժան V Անվեհերի գլխավորությամբ՝ 1364 թվականի խաղաղ բանակցությունների տապալումից հետո։ Անգլիական զորքերը մտան քաղաք և պաշարեցին ամրոցը, որը ծովից արգելափակված էր անգլիական նավատորմով։ Պարենամթերքից զրկված պաշարվածներն արդեն պատրաստ էին կապիտուլյացիայի սեպտեմբերի 29ին՝ այն պայմանով, որ այդ ժամանակն ամրոցի պաշտպանների մոտ չպետք է օժանդակություն գնար։

Սեպտեմբերի 27֊ին Կարլ դը Բլուայի զորքերը գտնվում էին քաղաքից ոչ հեռու աբբայության տարածքում։ Սեպտեմբերի 28֊ին ֆրանսիական զորքերն ափհանում իրականացրին գետի ձախ ափին՝ զբաղեցնելով ամրոցի հակառակ դիրքերը։ Զգուշանալով շրջափակումից՝ Ժանը զորքերի հետ լքեց քաղաքը և տեղակայվեց գետի աջ ափի բարձունքների վրա։ Սեպտեմբերի 29֊ին անօգուտ բանակցություններից հետո ֆրանսիական զորքերը անցան գետը և կանգնեցին հարավային ճակատում՝ զբաղեցնելով անհաջող դիրք՝ ամրոցից հյուսիս գտնվող ճահճոտ հարթավայրում։ Անգլիական զորքերը հակառակ դիրքավորվեցին՝ սպասելով ֆրանսիացիների գրոհին։

Ճակատամարտը սկսվեց անգլիացի նետաձիգների և ֆրանսիացի արբալետավորների կարճատև փոխհրաձգությամբ։ Մարտի մեջ մտան նաև զորքի գլխավոր ուժերը։ Ֆրանսիացիները բավականաչափ դիմադրեցին անգլիացիների հարվածներին, սակայն Յոհանի կողմից պահված պահուստային զորքերը փրկեցին իրադրությունը։ Ճակատամարտը բավականին դաժան էր։ Ոչ մի կողմից գերիներ չէին վերցվում։ Ֆրանսիացիների աջ թևը արագ հակագրոհի ենթարկվեց և փախուստի դիմեց։ Ֆրանսիացի հրամանատար Կարլ դը Բլուան, ով վիրավորված էր նիզակի հարվածից՝ սպանվեց անգլիացի զինվորի կողմից։ Անգլիացիները վստահորեն տարան հաղթանակ։

Ճակատամարտում հաղթանակը վերջ դրեց Բրետոնի ժառանգության համար մղվող պատերազմին, որն ավարտվեց 1365 թվականին՝ բանակցությունների արդյունքում։