Օսմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օսմոս (հուն․՝ ὄσμος - հրում, ճնշում), տարբեր կոնցենտրացիա ունեցող երկու լուծույթներն իրարից և լուծույթը մաքուր լուծիչից միջնորմող կիսաթափանցիկ թաղանթով լուծիչի միակողմանի, ինքնաբերաբար անցումն է (դիֆուզիա) դեպի ավելի խիստ լուծույթ։ Բջջային թաղանթը թափանցելի է միայն խիստ որոշակի նյութերի և անթափանց՝ մի շարք միացությունների, այդ թվում՝ ցիտոպլացմայում գտնվող նյութերի մեծամասնության համար։ Ջուրը բջիջ է թափանցում օսմոսի միջոցով։ Լուծույթի խտության աճմանը զուգընթաց օսմոտիկ ճնշումն աճում է(կախված է նաև ջերմաստիճանից և ծակոտիների մեծությունից)։ Մարդու օրգանիզմում հեղուկների օսմոտիկ ճնշումը հավասար է -ի 0.86%-անոց լուծույթի ճնշմանը։ Բուսական բջիջներն օժտված են օսմոտիկ ճնշմամբ, որն արտահայտվում է ցիտոպլազմայի և բջջաթաղանթի վրա բջջահյութի նյութերի ճնշումով։ Այս ճնշմանը հակադրվում է առավելագույնս ձգված բջջաթաղանթի ճնշումը ցիտոպլազմայի վրա (տուրգորային ճնշում)։ Բջջի կողմից ջրի ներծծման ուժգնությունը՝ ներծծող ուժը (), կախված է բջջում եղած օսմոտիկ ճնշումից () և տուրգորային ճնշումից, այսինքն՝ բջջաթաղանթի դիմադրող ուժից ().

, եթե , ապա , ուստի ջուրը դադարում է թափանցել բջիջ[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Անտուան Նոլլե

Հայտնաբերվել է 1748 թվականին (Ա․ Նոլլե)։ Թաղանթով անցնելու լուծիչի ունակությունը քանակապես բնորոշվում է օսմոտիկ ճնշմամբ։

Եթե թաղանթը թափանցելի է նաև լուծված նյութի համար, ապա այն շարժվում է լուծիչի շարժմանը հակառակ ուղղությամբ՝ լուծույթից լուծիչ։ Դեպի կիսաթափանցիկ պատյանով ամփոփված հեղուկն ուղղված օսմոսը կոչվում էնդօսմոս, հակառակ ուղղվածը՝ էքսօսմոս։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմոսը չափազանց կարևոր նշանակություն ունի բուսական և կենդանական աշխարհի համար, բազմաթիվ կարևոր կենսապրոցեսներ իրականանում են օսմոսի շնորհիվ։ Այն կիրառում են պոլիմերների մոլեկուլային զանգվածները որոշելու, կենսաբանական կառուցվածքներն ուսումնասիրելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Osmosis, Encyclopædia Britannica on-line
  2. Haynie, Donald T. (2001). Biological Thermodynamics. Cambridge: Cambridge University Press. էջեր 130–136. ISBN 0-521-79549-4.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мелвин-Хьюз Э. А. Физическая химия, пер. с англ., кн. 1—2. — М., 1962.
  • Курс физической химии / под ред. Я. И. Герасимова. — М. — Л., 1963—1966. — Т. 1—2.
  • Пасынский А. Г. Коллоидная химия. — 3 изд. — М., 1968.
  • Проссер Л., Браун Ф. Сравнительная физиология животных, пер. с англ.. — М., 1967.
  • Гриффин Д., Новик Эл. Живой организм, пер. с англ.. — M.: Мир, 1973.
  • Нобел П. Физиология растительной клетки (физико-химический подход), пер. с англ.. — М., 1973.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 566