Օսման Նուրի փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսման Նուրի փաշա
թուրքերեն՝ Osman Nuri-paşa
1832[1][2] - ապրիլի 5, 1900(1900-04-05)[2]
ԾննդավայրԹոքաթ
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԶորատեսակՕսմանյան բանակ
ԿոչումՖելդմարշալ, Ֆելդմարշալ և գեներալ
Մարտեր/
պատերազմներ
Ղրիմի պատերազմ, Կրետեի ապստամբություն, Q12273278?, Battle of Šumatovac?, Battle of Vučji Do?, Siege of Plevna?, Battle of Lovcha? և Greco-Turkish War of 1897?
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ և Կուլետի ռազմական լիցեյ
Պարգևներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Մեջիդիե շքանշան Օսմանիե շքանշան Imtiyaz Medal Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Դանեբրոգի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Օսման Նուրի փաշա (թուրքերեն՝ Osman Nuri-paşa, 1832[1][2], Թոքաթ - ապրիլի 5, 1900(1900-04-05)[2], Կոստանդնուպոլիս), հայտնի է նաև որպես Օսման փաշա, օսմանյան մարշալ և ռազմական նախարար։ Ռազմական հաջողությունների համար արժանացել է «Գազի» («հաղթանակած») և «Պլևնայի առյուծ» պատվավոր մականունների։

Վաղ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1832 թվականին[3] Թոքաթում, Յաղջըօղլը հայտնի ընտանիքում։ Շուտով նրա հայրը Կոստանդնուպոլսում նշանակվել է բարձր պաշտոնի։ 1852 թվականին Օսման Նուրին ավարտել է Օսմանյան գլխավոր շտաբի ակադեմիան և ծառայության անցել հեծելազորում։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկի «1877 թվականի դեկտեմբերի 29-ին գերեվարված Օսման Նուրիի ներկայացումը Ալեքսանդր II-ին, որը Պլևնայում գերեվարվել էր ռուսական զորքերի կողմից։»

Առաաջին մարտական փորձը ձեռք է բերել Ղրիմի պատերազմի ժամանակ։ Ծառայել է Օմեր Լյուֆթի փաշայի կորպուսում։ 1855 թվականի փետրվարին մասնակցել է Եվպատորիայի պաշարմանը, այնուհետև դեպի Աբխազիա և Մեգրելիա արշավանքին։

1860 թվականին Սիրիայում մասնակցել է դրուզների հաշտեցմանը, իսկ 1867 թվականին՝ Կրետեում իռակլիոնցիների ճնշմանը։ Պարգևատրվել է «Մեջիդիե III աստիճանի շքանշանով»։ 1868-1871 թվականներին ծառայել է Եմենում, որտեղից վերադարձել է փաշայի կոչումով։ Այնուհետև նշանակվել է Բոսնիայի մարզերից մեկի ռազմական պարետ։ Լինելով տաղանդավոր սպա՝ Օսման Նուրին գնդապետի կոչումով տեղափոխվել է Գլխավոր շտաբ։ 1874 թվականին ստացել է բրիգադի գեներալի կոչում, իսկ 1875 թվականին՝ դիվիզիոնի գեներալի։ 1876 թվականին նշանակվել է Վիդինի շրջանի կորպուսի հրամանատար, որը կռվում էր սերբերի դեմ։ Նույն տարում հաջողությամբ գլխավորել է թուրքական զորքերը՝ սերբերի դեմ տարվող Մեծ Իզվորի և Ալեքսինացի ճակատամարտերում։ Այդուհանդերձ պարտություն է կրել չեռնոգորցիների դեմ մղվող Վուչեգ Դոլի ճակատամարտում։ 1876 թվականի վերջին ստացել է մարշալի կոչում։

1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայտնի է դարձել Պլևնայի ամուր և կուռ պաշտպանությամբ։ Պլևնայի առաջին և երկրորդ պաշարումների ժամանակ սուլթանը նրան շնորհել է «Գազիի» («հաղթանակած») պատվավոր կոչում։ Պարգևատրվել է նաև «Օսմանիե» շքանշանով, ստացել պատվավոր թանակրժեք սուր, սուլթանի շնորհակալական նամակ, իսկ Կոստանդնուպոլսի բնակիչների կողմիցց՝ ոսկե պատվավոր տախտակ։ Նոյեմբերի 26-ին (դեկտեմբերի 10-ին), Պլևնայի շրջափակման ճեղքման անհաջող փորձից հետո, մարտում վիրավորված Օսման Նուրի փաշան ստիպված հանձնվել է։ Ռուս ցար Ալեքսանդր II-ը, արիության համար, հետ է վերադարձրել նրա սուրը։

Գերեվարված Օսման փաշան, 1877 թվական։
Թուրքերի կողմից Պլևնայի հանձնումը։ Օսման փաշան սուրը հանձնում է գեներալ Իվան Գանեցկիին, 1877 թվական։

1877 թվականին, ռուս-թուրքական պատերազմում գերեվարվելուց հետո, որոշ ժամանակ գտնվել է Քիշնևում, այնուհետև, 1878 թվականին՝ Խարկովում[4]։ 1877 թվականի դեկտեմբերին, Միխայիլ Սկոբելևի պնդմամբ, Օսման Նուրի փաշան նամակ է ուղարկել Օսմանյան կայսրության ռազմական նախարար Մեհմեդ Ռաուֆ փաշային՝ ռուս ռազմագերիներին լավ վերաբերվելու պահանջով[5]։

Պատանդառությունից վերադառնալուց հետո՝ Աբդուլ Համիդ II սուլթանից ստացել է «Պլևնայի առյուծ» պատվավոր մականունը։ 1878—1880, 1880—1881, 1881—1885 և 1891 թվականներին եղել է ռազմական նախարար։ 1897 թվականին հույն-թուրքական առաջին պատերազմի ժամանակ նշանակվել է բանակի գործող հրամանատար։

Մահացել է 1900 թվականի մայիսի 5-ին Ստամբուլում։ Թաղված է Ֆաթիհ մզկիթի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում, Սիտկինի ռազմական հանրագիտարանում և Յուժակովի մեծ հանրագիտարանում ծննդյան թվականն սխալմամբ նշվում է 1837 թվականը։
  4. К. П. Щелков Историческая хронология Харьковской губернии. — репринтное издание. — Харьков: САГА, 2007. — С. 297—298. — (Харьковская историческая библиотека). — ISBN 978-966-2918-31-1
  5. Крестовский В. Взятие Плевны // Иллюстрированная хроника войны. Приложение к «Всемирной иллюстрации» : журнал. — 1878. — № 80. — С. 233—235.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Редакция журнала. Осман-паша // Иллюстрированная хроника войны. Приложение к «Всемирной иллюстрации» : журнал. — 1878. — № 53. — С. 28—29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման Նուրի փաշա» հոդվածին։