Օսե Քլևելան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսե Քլևելան
Բնօրինակ անուննորվ.՝ Åse Maria Kleveland
Ի ծնե անունշվեդ.՝ Åse Maria Kleveland
Ծնվել էմարտի 18, 1949(1949-03-18)[1][2] (75 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա
Երկիր Նորվեգիա և  Շվեդիա
Ժանրերvispop? և փոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, քաղաքական գործիչ, երգերի հեղինակ, կիթառահար և հեռուստահաղորդավարուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ և վոկալ
ԿրթությունՕսլոյի համալսարան
ԱնդամակցությունBallade!? և Norwegian Humanist Association?
ԱմուսինSvenolov Ehrén?[3]
Պարգևներ
 Åse Kleveland Վիքիպահեստում

Օսե Մարիա Քլևելան (նորվ.՝ Åse Kleveland, մարտի 18, 1949(1949-03-18)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա), նորվեգացի երգչուհի, կիթառահար, քաղաքական գործիչ և ակտիվիստ։ Հայտնի ժողովրդական երգիչ և կիթառահար, նշանակվել է Նորվեգիայի մշակույթի նախարար 1990 թվականին և աշխատել է այդ պաշտոնում 1996 թվականին՝ ներկայացնելով Գրու Հարլեմ Բրունթլանի ղեկավարած Աշխատանքային կուսակցությունը։ 1999-2006 թվականներին նաև եղել է Շվեդական կինոինստիտուտի տնօրենը[6]։ 2007 թվականի հունիսին դարձել է Նորվեգական մարդասիրական ասոցիացիայի խորհրդի նախագահ և այս պաշտոնում աշխատել է մինչև 2013 թվականը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլևելանը ծնվել է Ստոկհոլմում, Շվեդիայում, գրքերի շվեդ կոլեկցիոներ Եվա Հանսոնի և նորվեգացի քաղաղացիական ինժեներ Օլաֆ Քլևելանի ընտանիքում։ Նրա հայրը 1943 թվականին Շվեդիա էր տեղափոխվել ֆաշիստական օկուպացիայի պատճառով` ապաստան գտնելով իր հարազատների մոտ։ 1957 թվականին Քլևելանն ու իր ընտանիքը տեղափոխվել են Ռումերիկե, Օսլոյի հյուսիս-արևելք[6], որտեղ նրա ընտանիքն աշխատանքի է անցել Ատոմային էներգիայի ինստիտուտում[7]։ 1977 թվականին հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ իրենց ընտանիքում հայրն ու մայրը հավասար պարտավորություններ ունեին և որ իր ամուսին Սվենոլով Էհրենն ու ինքը նույն կերպ են ապրում[8]։ Այժմ նա ամուսնացած է ռեժիսոր և կինեմատոգրաֆիստ Օդվար Բալ Թուհուսի հետ։ Քլևելանը տիրապետում է նորվեգերենին, շվեդերենին, դանիերենին, անգլերենին, ֆրանսերենին և ճապոներենին։ Նա իրավաբանություն է սովորել Օսլոյի համալսարանում[6][9]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երգչուհի նա հայտնի է իր խորը, հոգեպարար ձայնով։ Նաև կիթառ է նվագում։ Դասական կիթառ նվագել սկսել է ութ տարեկանից։ 10 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել ռադիո ներկայացման մեջ[6]։ Որպես վիսփոփ երգիչ առաջին անգամ ելույթ է ունեցել 13 տարեկանում, իսկ առաջին ալբոմը թողարկել է 1965 թվականին[6]։ 1966 թվականին թողարկված երկրորդ ալբոմը նոր «վիսփոփ» ժանրի օրինակ էր, ժողովրդական և փոփ երաժշտության խառնուրդ։ Սրանից հետո նա մի քանի ելույթներ է ունեցել Փարիզում։ 17 տարեկանում մեծ շրջագայություն է կատարել դեպի Ճապոնիա, որի մեջ ներառված էին մի քանի հեռուստահաղորդումներ և ճապոներենով չորս սինգլների թողարկում[6][8]։ Երգերի վերջնական հավաքածուն ալբոմի տեսքով թողարկել է 1973 թվականին[6], ինչպես նաև` թողարկել է 13 սինգլ սկադինավյան և գերմանական շուկաների համար[6]։ 1996 թվականին նա ներկայացրել է Նորվեգիան Եվրատեսիլ երգի մրցույթում իր Intet er nytt under solen («Արևի տակ որևէ նոր բան չկա») երգով` գրավելով երրորդ տեղը։ Նա կոտրել է իր ժամանակի պատկերացումները կանացի հագուստի մասին` ելույթ ունենալով ոչ թե զգեստով, այլ` վարտիքով[10]։ Քլևելանը երկարատև համագործակցություն է ունեցել Նորվեգիայի երաժիշտների ասոցիացիայի հետ` նախ, 1979-1983 թվականներին աշխատելով որպես աշխատակազմի ղեկավար[6], այնուհետև` աշխատելով որպես ասոցիացիայի ղեկավար 1983-1987 թվականներին[6]։ 1983-1986 թվականներին եղել է նաև Երաժիշտների միության նախագահ, 1986-1987 թվականներին` նույն միության փոխնախագահ[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  4. https://filmfestivalen.no/content/uploads/2020/06/Mottakere-av-Haugesund-Bys-hederspris-Den-spillende-Faun.pdf
  5. Ingmar Bergman-priset / 2005 / Åse Kleveland
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 «Åse Kleveland Curriculum Vitae». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2005 թ․ մարտի 18-ին.
  7. Dagbladet: Interview med Åse Kleveland
  8. 8,0 8,1 Efjestad, Einar (1977). «KJ spør, trubaduren Åse Kleveland svarer...!». Kriminal Journalen (Norwegian). Oslo. 1977 (3): 10–11, 45.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. she was finishing the second part (2. avd.) of the Norwegian Law degree program in 1976/77
  10. 1966 Eurovision contest notes Արխիվացված Մայիս 21, 2008 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսե Քլևելան» հոդվածին։