Օջախ պայտաձև՝ խոյագլուխ ծայրերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օջախ պայտաձև՝ խոյագլուխ ծայրերով
նյութԿավ
ստեղծվել էՄ. թ.ա. III հազարամյակ
կայք

Օջախ պայտաձև՝ խոյագլուխ ծայրերով (անգլ.՝ Horseshoe-shaped hearth with ram-headed ends), խոյագլուխ քանդակներով պայտաձև օջախ։ Հայաստանի վաղ բրոնզեդարյան հուշարձաններից հայտնաբերված նմանատիպ օջախները՝ զարդարված մարդակերպ և կենդանակերպ քանդակներով, յուրահատուկ զոհասեղաններ են եղել, որոնք տեղադրվել են բնակարաններում և դրանց շուրջ իրականացվել են երկրագործական հավատալիքներին առնչվող ծիսակատարություններ[1]։

Խոյագլուխ ծայրերով պայտաձև օջախը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղբրոնզեդարյան մշակույթում քարերով շարված օջախների կողքին կավից շարժական օջախների առկայությունը խոսում է դրանց տարբեր կիրառությունների մասին։ Պայտաձև կամ կամարաձև շարժական օջախներն օգտա­գործվել են միայն ծիսական նպատակներով։ Ըստ ընդունված տեսակետի՝ շարժա­կան օջախները խորհրդանշել են արական սկիզբ և տղամարդու կողմից տնային օջա­խի արգասավորում[3]։ Շարժական օջախները դրվել են թոնրի հանգած կրակի կամ մոխրի վրա, այնուհետև պահվել թոնրի մեջ ակին կիպ, ուղղահայաց դիրքով։ Վաղբրոնզեդարյան օրինակ­ները գտնվել են մի քանի քարերով շարված կրակարանների վրա[Նշում 1]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ.ք.ա. III հազարամյակի հուշարձաններում ոչ միայն հայտնաբերվել են հզոր խոյագլուխներով, մարմնով և վերջույթներով ձևավորված պաշտամունքային օջախ-կրակարանների պայտաձև հենակներ, այլ նաև խոյագլուխ շքասեղներ, զարդեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Օջախ պայտաձև՝ խոյագլուխ ծայրերով». historymuseum.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  2. «Հնագիտական Հավաքածու, Հայաստանի պատմության թանգարանի վեբկայք». historymuseum.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. Լարիսա Եգանյան, Կավից պայտաձև իրեր Անիի արվարձանից

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասմիկ Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1973
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM