Օպպիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օպպիանոս
Ծնվել է2-րդ դար
ԾննդավայրԿոռիկոս, Մերսինի մարզ, Թուրքիա կամ Անարզաբա
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուհին հունարեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներHalieutica?

Օպպիանոս (2-րդ դար, Կոռիկոս, Մերսինի մարզ, Թուրքիա և Անարզաբա - անհայտ), հույն բանաստեղծ, ապրել և ստեղծագործել է հռոմեական կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ։

Ծնվել է Կիլիկիայի Կորիկոս քաղաքում։ Կենսագրական տեղեկություններ չկան նրա մասին. հայտնի է միայն այն, որ թողել է մի պոեմ, բաղկացած հինգ գրքից։ Պոեմը կրում է «Ձկնորսության մասին» վերնագիրը, որը պահպանվել է ամբողջությամբ։ Նրան է վերագրվում նաև «Որսի մասին» պոեմը։ Այս պոեմները դիդակտիկ բնույթի են և հիշեցնում են Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմը[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Գ. Առաքելյան, Հունական գրականության պատմություն, Ե., «Լույս», 1968, էջ 592-593։