Օնե Բալյուկոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնե Բալյուկոնե
Ծնվել էհունիսի 1, 1948(1948-06-01)
ԾննդավայրAlytus District Municipality, Լիտվա
Վախճանվել էնոյեմբերի 20, 2007(2007-11-20) (59 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվա
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, նկարչուհի և գրող
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Պարգևներ

Օնե Բալյուկոնե (Օնա Բալյուկոնիտե, լիտ.՝ Onė Baliukonė, հունիսի 1, 1948(1948-06-01), Alytus District Municipality, Լիտվա - նոյեմբերի 20, 2007(2007-11-20), Վիլնյուս, Լիտվա), լիտվացի բանաստեղծուհի և էսսեների հեղինակ, մշակույթի և արվեստի ոլորտում նվաճումների համար Ազգային մրցանակի դափնեկիր (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի հունիսի 1-ին Կանչենայ գյուղում, որը չորս կիլոմետր էր հեռու Դաուգայ քաղաքից, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1970 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանը «լիտվերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ Եղել է աշակերտների համար «Մոկսլեյվիս» („Moksleivis“) ամսագրի խմբագրության, մանկավարժների համար «Դիալոգաս» („Dialogas“) շաբաթաթերթի, մշակութային «Դիենովիդիս» („Dienovidis“) շաբաթաթերթի աշխատակիցը։

Առաջին գրական փորձը կատարել է 1968 թվականին։ 1975 թվականից Լիտվայի գրողների միության անդամ է։ 2000 և 2001 թվականներին իր գեղարվեստական ստեղծագործությունների ցուցադրություններ է կազմակերպել։ Երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է Վիլնյուսում և թաղվել Անտոկոլի գերեզմանոցում[1]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1968 թվականին[2]։ Բանաստեղծությունների առաջին „Laukinės vaivorykštės“ («Դաշտային ծիածաններ») ժողովածուն տպագրվել է 1971 թվականին, այնուհետև հրատարակվել են բանաստեղծությունների մի քանի գրքեր, էսսեների երկու ժողովածու, հեքիաթներ։ «Պոեզիայի գարուններ» („Poezijos pavasaris“, 1997), 1998) ալմանախի համահիմնադիրն է։

Բալյուկոնեն հանդիսանում է լիտվական ժամանակակից քնարերգության մեջ կանացի փորձի և աշխարհազգացության գլխավոր արտահայտողներից մեկը, բառերի արվեստը մեկնաբանել է որպես կյանքի շրջապտույտի ընթացք (ծնունդ-մահ-վերածնունդ)՝ հանգեցնելով ներդաշնակության։
- Բրիգիտա Սպեյչիտե[3]

Օնե Բալյուկոնեին ռուսերեն թարգմանել է Գեորգի Եֆրեմովը[4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • „Laukinės vaivorykštės. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 1971
  • „Viltis. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 1976
  • „Iš kelio dulkių. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 1982
  • „Tėve mūsų gyvenime. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 1986
  • „Vaduok. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 1994
  • „Bokštai. Eilėraščiai“. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1996
  • „Elgetaujanti saulė. Eilėraščiai“. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1998
  • „Neregio sodai. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 2001
  • „Akmuva. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 2003

Էսսե, արձակ, թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • „Kelionės fragmentai. Esė“. Vilnius: Vaga, 1987
  • „Širdies neatskiriamasis Monsinjoras Kazimieras Vasiliauskas mūsų atsiminimuose“ (կազմող, 2002)
  • „Ant sapnų tilto. Esė“. Vilnius: Alma littera, 2003
  • „Iki švytėjimo: Kazimiero Vasiliausko laiškai Zitai Žemaitytei, 1950-1972“. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 2004
  • „Kopų karalienė. Pasaka“. Vilnius: Gimtasis žodis, 2006
  • Beinsa Duno. „Mokytojas kalba“ (թարգմանություն ռուսերենից) 1997

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mirė poetė Onė Baliukonė». Rašyk.lt (լիտվերեն). KitoKs. 2007 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. Balikonytė Ona // Tarybų Lietuvos rašytojai. Biografinis žodynas / Ats. redaktorė S. Rastenienė. — Vilnius: Vaga, 1975. — С. 13. — 190 с. — 30 000 экз.(լիտվ.)
  3. Бригита Спейчите. «Литовская поэзия (1990–2005)». Lietuviškos knygos. VšĮ „Lietuviškos knygos“. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. ««Заря»». Георгий Ефремов. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]