Օմայաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմայաններ
خلافة قرطبة
caption
Country Օմայյան խալիֆայություն
Parent house Բանու Մուավիա
Titles Դամասկոս խալիֆ
Կորդովայի ամիրա
Կորդովայի խալիֆ
Founder Մուավիա
Final ruler Հիշամ III
Founding year 661
Dissolution 1031
Ethnicity արաբներ

Օմայաններ (արաբ․՝ الأمويون‎‎, Օմայանների խալիֆայություն), արաբ խալիֆաների դինաստիա 661-750 թվականներին։ Հիմնադիրն էր Մուավիան (Մեքքայի Օմայա տոհմից)։ 639 թվականից եղել էր Ասորիքի կուսակալ, 657 թվականից պայքարել էր Ալի խալիֆայի դեմ և նրա մահից (661) հետո գրավել գահը։ Մայրաքաղաք էր դարձրել Դամասկոսը։ Հենվել էր Ասորիքի արաբական ցեղերի ու մասամբ քրիստոնյաների վրա։

Ապստամբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև պատերազմներ էր մղել Բյուզանդիայի դեմ, երկու անգամ պաշարել Կ․ Պոլիսը։ Մուավիային հաջորդել էր որդին Եզիդը (680–683)․ արաբական խալիֆայությունում գերագույն իշխանությունը դարձել էր ժառանգական (մինչ այդ խալիֆան ընտրվում էր), որը դժգոհություն և ապստամբություններ էր առաջ բերել։

Խալիֆա Աբդ ալ Մալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիֆա Աբդ ալ Մալիքը (685–705) ճնշել էր ապստամբությունները և խարիջիների (իսլամի ծայրահեղ հոսանք) խռովությունն Իրաքում։ Խալիֆայի եղբայր Մուհամմադ իբն Մրվանը վերջնականապես նվաճել էր Հայաստանը և հարակից երկրները, որոնցից կազմվել էր Արմինիա նահանգը։ Օմայանները ամրապնդել էին իրենց դիրքը նաև Հյուսիսային Աֆրիկայում։

Աբդ ալ Մալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդ ալ Մալիքի օրոք արաբերենը դարձել էր միակ պետական լեզուն, թողարկվել էին առաջին արաբատառ դրամները (դինար, դիրհեմ, ֆիլս), կարգավորվել էին հարկատեսակները (խարաջ, ջիզիե)։ Օմայանների բռնությունն ու հարկային լուծը Հայաստանում առաջ էր բերել ապստամբություն (703)։ Վալիդ խալիֆայի (705–715) օրոք Օմայանները արմ–ում նվաճել էին Իսպանիայի մեծ մասը (711–713), արլ–ում՝ Սողդը, Խորեզմը, Ֆերգանան (706–713)։ 18-րդ դարի 1-ին կեսին Օմայանները պատերազմել էին Բյուզանդիայի ու խազարների դեմ։

Հիշամ խալիֆայի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշամ խալիֆայի օրոք (724–743) Հյուսիսային նահանգների փոխարքա Մրվան իբն Մուհամմադը մեծ զորքով, որի կազմում էին նաև Հայոց իշխան Աշոտ Բագրատունու գլխավորած 15 հազարանոց հայկական այրուձին, 737 թվականին ջախջախել էր խազարներին։ Հիշամի օրոք վերջնականապես նվաճվել էին Ամուդարյայից այն կողմ գտնվող երկրները, որոնք կոչվել էին Մավերաննահր (անդրգետյան)։

Օմայանների խալիֆայության գլուխ կանգնած էր միահեծան խալիֆան։

Փոխարքայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճված տարածքներն ընդգրկված էին 5 փոխարքայության մեջ՝

Խալիֆայությունում տիրապետող էր պետական հողատիրությունը։ 18-րդ դարից հողահարկ վճարել էր ամբողջ բնակչությունը, իսկ գլխահարկ (ջիզիե)՝ ոչ–մուսուլմանները (զիմմի)։ Օմայանների կառավարման սկզբնական շրջանում մեծաթիվ ստրուկների աշխատանքն օգտագործվել էր տնային տնտեսությակ և արտադրության մեջ։

Օմայանների ժամանակաշրջանում դանդաղել էր խալիֆայության կազմի մեջ գտնվող երկրների տնտեսական զարգացումը։ Հարկային ծանր քաղաքականությունը, իսլամի սկզբնական նորմերից հրաժարվելը խարխլեցին Օմայանների հասարակական հենարանը։ Օգտվելով Օմայանների թուլացումից՝ իշխանության գլուխ էին անցել (750) Աբբասյանները։

Օմայանների արքայացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմայանների արքայացանկը՝

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большаков О. Г. История Халифата. Т. 2. Эпоха великих завоеваний (633—656). Москва, 1993 год.
  • Большаков О. Г. История Халифата. Т. 3. Между двух гражданских войн (665—696). М.: Восточная литература, 1998.
  • Беляев Е. А. Арабы, ислам, и Арабский Халифат в раннем средневековье. М., 1965.
  • Фильштинский И. М. Халифат под властью династии Омейядов. М., 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։