Օմահայի Նեբրասկայի համալսարան (անգլ.՝ University of Nebraska at Omaha), պետական համալսարան Օմահայում՝ Նեբրասկայում և ԱՄՆ-ում։ Նեբրասկա նահանգի համալսարանի հինգ մասնաճուղերից մեկը։ Ստեղծվել է 1908 թվականին, որպես Օմահայի համալսարան, իսկ 1931 թվականին անվանափոխվել է Օմահայի քաղաքական համալսարան։ Ներկայիս անվանումը ստացել է 1968 թվականին Նեբրասկայի համալսարանի միաձուլումից հետո[3]։
Օմահայի համալսարանը ստեղծվել է 1908 թվականին Հյուսիսային Օմահայի մոտակայքում` Kountze Place-ում։ 1909-ից մինչև 1917 թվականներին դասերը տեղի են ունեցել Ռեդիք Մանսիոնում։ Հիմնադրվել է Երիցական Հոգևոր Ճեմարանից մի քանի թաղամաս հյուսիս։ Հիմնադրումից հետո դասախոսների մեծ մասը հավաքագրվել են ճեմարանի, ինչպես նաև Բելիվյու քոլեջի դասախոսներից։ Առաջին տարում համալսարան ընդունվել է 26 ուսանող, որոնց մեծամասնությունը ավարտել է Օմահայի կենտրոնական ավագ դպրոցը։ Համալսարանի առաջին չորս նախագահներից երեքը ձեռնադրվել են Երիցական նախարարների կողմից[4][5]։