Օհուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օհուս
շվեդ.՝ Åhus[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մակերես1189±0,5 հեկտար
Բնակչություն10 487 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Օհուս (Շվեդիա)##
Օհուս (Շվեդիա)

Օհուս (շվեդ.՝ Åhus), նավահանգստային քաղաք (tätort) Շվեդիայում, Բալթիկ ծովի ափին, Սկանիա պատմական մարզում, որ ներկայումս այդ երկրի վարչական բաժանումներից՝ լեներից մեկն է հանդիսանում։ Մտնում է Քրիստիանստադի շրջանի կազմի մեջ և բնակչության թվով երկրորդն է այդ շրջանում՝ վարչական կենտրոն Քրիստիանստադից հետո։ 2015 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 9.840[3]:

Օհուսը գտնվում է Սկանիա պատմական մարզի արևելյան մասում, Հելգեի գետաբերանի մոտ, Քրիստիանստադ քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհուսը հիմնադրվել է վիկինգների ժամանակներում. ութերորդ դարի կեսերին այստեղ եղել է առևտրային աշխույժ բնակավայր։ 1149 թվականին այն տրվել է Լունդի արքեպիսկոպոսին, որի հրամանով 12-րդ դարի երկրորդ կեսին կառուցվել է Աոսեուս ամրոցը[4]։ Հենց այդ թվականն էլ ընդունված է համարել Օհուսի հիմնադրման տարեթիվ։ 1299 թվականին նրան քաղաքի կարգավիճակ և որոշակի արտոնություններ են շնորհվել։ Ռեֆորմացիայի ժամանակներևում քաղաքն անկում է ապրել, հաջորդած շվեդա-դանիական պատերազմների պատճառով ենթարկվել է ավերածությունների, ձեռքից ձեռք անցել։ 1617 թվականին Դանիայի Քրիստիան Չորրորդ թագավորը Օհուսին զրկել է քաղաքի կարգավիճակից և այդ կարգավիճակը շնորհել 1614 թվականին նրա հարևանությամբ կառուցված Քրիստիանստադին[5]։ Շվեդիայում 1971 թվականին իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում Օհուսը, արդեն՝ քյոփինգի կարգավիճակով (Åhus köping) մտցվել է Քրիստիանստադի շրջանի և նույնանուն համայնքի (Kristianstads kommun) կազմի մեջ [6]:

Զբոսաշրջային տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհուսը ծովափնյա սիրված առողջավայր է՝ լայնորեն հայտնի իր ավազե լողափերով, միջնադարից պահպանված պատմամշակութային հուշարձաններով[7], ավանդաբար պահպանվող սիրողական ձկնորսությամբ զբաղվելու բազմազան հնարավորություններով[8]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է ֆրանսիական Պեռնո Ռիկար ընկերության ոգելից խմիչքների գործարան, որտեղ արտադրվում է հանրահայտ Absolut օղին։ Ճանաչված այլ ընկերություններ ևս այստեղ ունեն արտադրական ձեռնարկություններ (Ateljé Lyktan AB, Blå Station AB, Knauf Danogips GMBH և այլն)[6]։ Քաղաքի, տարածաշրջանի և երկրի տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում նաև նավահանգիստը (Åhus Hamn & Stuveri AB), որը գլխավորապես սպասարկում է կոնտեյներներ փոխադրող նավերի[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Folkmängd och landareal i tätorter, per tätort. Vart femte år 1960 - 2020Statistics Sweden.
  3. Statistiska centralbyrån. «Արխիվացված պատճենը» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. Kristianstads Vattenrike. «Aosehus» (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  5. Kristianstads kommun. «Åhus» (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  6. 6,0 6,1 Kristianstads kommun. «Åhus» (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.(չաշխատող հղում)
  7. Åhus Sweden. «Արխիվացված պատճենը» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. Åhus Sweden. «Արխիվացված պատճենը» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. Åhus Hamn & Stuveri AB. «Hamnen idag» (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օհուս» հոդվածին։