Օլիմպիական մարզադաշտ (Մյունխեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիմպիական մարզադաշտ
Olympiastadion
ՏեսակՕլիմպիական մարզադաշտ, ֆուտբոլային մարզադաշտ և pitch?
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՄյունխեն
ԵրկիրԳերմանիա
Հիմնադրված1968
Անվանված էՕլիմպիաշտադիոն
Կառուցված1972
Բացվածմայիսի 2, 1972
ՃարտարապետՖրայ Օտտո, Գյունտեր Բենիշ
ՃարտարագետJörg Schlaich?
ՍեփականատերOlympiapark Munich GmbH
Տարողություն69 250[1]
Տնային թիմՄյունխեն 1860, Բավարիա
(1972—2005)
Դաշտի չափսեր105 х 68 մ
Ծածկույթի տեսակըգազոն
ԿայքՊաշտոնական կայք
Քարտեզ
Քարտեզ
 Olympic Stadium, Munich Վիքիպահեստում

Օլիմպիական մարզադաշտ, կամ «Օլիմպիաշտադիոն» (գերմ.՝ Olympiastadion), բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Գտնվում է Օլիմպիական այգու կենտրոնում, քաղաքի հյուսիսային մասում։ Ամբիոնը և այգու մի մասը ծածկված է ճարտարապետ Ֆրայ Օտտոյի կողմից նախագծված հսկակայական կախովի ծածկով։

1972 թվականին այն Ամառային Օլիմպիական խաղեր 1972 գլխավոր խաղասպարեզն էր։ Այնտեղ է անցկացվել 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որի ժամանակ Գերմանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Նիդերլանդների հավաքականին, և 1988 թվականի Եվրոպայի չեմպիոնատի եզրափակիչ փուլում Նիդերլանդների հավաքականը 2:0 հաշվով հաղթել է ԽՍՀՄ ֆուտբոլային հավաքականին։

Մարզադաշտում երեք անգամ անցկավել է Չեմպիոնների լիգան՝ 1979, 1993 և 1997 թվականներին։

1972 թվականից մինչ 2005 թվականները այն համարվում էր «Բավարիա» և «Մյունխեն 1860»։ 2005 թվականից նրանք խաղում են «Ալյանց Արենա» մարզադաշտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Վոլֆրանգ Օվերատը (ձախից) և Գերդ Մյուլլերը նշում են 1974 թվականի աշխարհի չեմպիոնատի եզրափակիչ փուլում իրենց տարած հաղթանակը:

Մարզադաշտը կառուցվել է 1968 թվականից 1972 թվականները Մյունխենում, Ամառային Օլիմպիական խաղերի շրջանակներում և դարձավ խաղերի գլխավոր խաղասպարեզը։

Օլիմպիական խաղերից հետո այն սկսեցին օգտագործել «Բավարիա» և «Մյունխեն 1860» ֆուտբոլային ակումբները՝ իրենց տնային խաղերի համար։ Նրանք մարզադաշտը օգտագործել են մինչև 2005 թվականը, երբ 2006 թվականի աշխարհի առաջնության համար կառուցեցին «Ալյանց Արենա» մարզադաշտը։

1974 թվականին այնտեղ են անցկացվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ներառյալ եզրափակիչը, որտեղ Գերմանիայի հավաքականը Նիդերլանդներին (2:1) և պատմության մեջ երկրորդ անգամ դարձան չեմպիոն։

Նար այնտեղ են անցկացվել ամենավարկանիշային թիմային մրցությունը՝ 1979, 1993 և 1997 թվականներին։

Ներկայումս այն օգտագործվում է թեթևատլետիկական մրցույթների անցկացման համար։

Կառուցվածք և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի նախագծով զբաղվել են գերմանացի ճարտարապետներ Գյունտեր Բենիշը և Ֆրայ Օտտոն, այն իր ժամանակներում համարվում է հեղափոխական։ Կառուցման ժամանակ օգտագործվել են ակրիլային ապակիներ և երկաթե ճոպաններ։ Լայն և թափանցիկ գմբեթը պետք է խորհրդանշեր նոր, դեմոկրատիական և լավատես Գերմանիան։ Դա իր արտացոլումը գտել է Օլիմպիական խաղերի պաշտոնական նշանաբանում՝ «Երջանիկ խաղեր»։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի մոտով անցնում է U3 մետրոն։ Բացի այդ մարզադաշտից մոտով անցնում է Մյունխենի միջին օղակը (գերմ.՝ Mittlere Ring):

Մարզադաշտի համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Olympiastadion» (գերմաներեն). Olympiapark München. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիմպիական մարզադաշտ (Մյունխեն)» հոդվածին։