Եղբոր՝ Կեյստուտի հետ համառ և հաջող պայքար է մղել Լիտվական Մեծ իշխանության տարածքը ընդլայնելու համար։ Մասնակցել է Տևտոնական օրդենի զորքերի ջախջախմանը (1348, 1370)։ 1363 թվականին Սինիյե վոդիի մոտ ջարդել է թաթարական զորքերին։ Գրավել է նախկին Չեռնիգովյան իշխանության մի շարք խոշոր կալվածները, Կիևյան, Պոդոլյան, Վոլինյան երկրները, Լիտվային ենթարկել Սմոլենսկի իշխանությունը։ Ձգտել է իր ազդեցությունը տարածել նաև Պսկովի և Նովգորոդի վրա։ 1349 թվականին Ջանիբեկ խանի հետ հակամոսկովյան միություն կնքելու անհաջող փորձ է արել։ 1368-1372 թվականներին Օլգերդը աջակցել է Տվերին՝ ընդդեմ Մոսկվայի և երեք (1368, 1370, 1372) անհաջող արշավանք կատարել Մոսկվայի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։