Օթար Թաքթաքիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օթար Թաքթաքիշվիլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունოთარ თაქთაქიშვილი
Ծնվել էհուլիսի 27, 1924(1924-07-27)[1][2]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 21, 1989(1989-02-21) (64 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Ժանրերօպերա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, քաղաքական գործիչ և կոնցերտմայստեր
ԱշխատավայրԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1947)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
 Otar Taktakishvili Վիքիպահեստում

Օթար Թաքթաքիշվիլի (վրաց.՝ ოთარ თაქთაქიშვილი, հուլիսի 27, 1924(1924-07-27)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 21, 1989(1989-02-21), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ և Մոսկվա, ԽՍՀՄ), վրացի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974)։ Վրացական ԽՍՀ օրհներգի հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օթար Թաքթաքիշվիլին աբխազական ազնվական Վասիլի Չաչիբայայի և վրացական իշխանուհի Ելիզավետա Թաքթաքիշվիլիի[3] որդին է։ Կրել է մոր ազգանունը։ Երաժշտական կրթությունը ստացել է Թբիլիսի նախ երաժշտական դպրոցում, ապա ուսումնարանում։ 1947 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան, իսկ ասպիրանտուրան 1950 թվականին Սերգեյ Բարխուդարյանի կոմպոզիցիայի բաժնում։ 1952 թվականից դասավանդել է պոլիֆոնիա և գործիքագիտություն, 1959 թվականից դոցենտ էր, իսկ 1966 թվականից պրոֆեսոր։ 1962-1965 թվականներին եղել է Թբիլիսիի կոնսերվատորիայի ռեկտորը։

Դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին (1945) մասնակցել է Վրաստանի օրհներգի ստեղծման համար Վրաստանի կոմպոզիտորների միության հայտարարած մրցույթին, շահել է այն։

1944-1946 պատերազմական տարիներին աշխատել է, որպես կոնցերտմեյստր և դիրիժոր Ռադիոհաղորդակցության կոմիտեում։ Եղել է Վրացական ԽՍՀ պետական երգչախմբային կապելայի կոնցերտմեյստեր և դիրիժոր (1947-1952) և գեղարվեստական ղեկավար (1952-1956)։ 1952 թվականից, իր ստեղծագործությունները կատարելիս, որպես դիրիժոր ղեկավարել է հանրապետության առաջավոր երաժշտական տարբեր համույթներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Тактакишвили Отар Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Дворянские роды Российской империи.- Т.4.- Москва, 1998.- С.208
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթար Թաքթաքիշվիլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 153