Օգոստոսյան շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հնդկացիների խաղաղ երթ

Օգոստոսյան շարժումը կամ «Դու՛րս Հնդկաստանից» (անգլ․ Quit India Movement, հնդկ․ भारत छोड़ो आन्दोलन (Bhārat Choro Āndolan)), քաղաքացիական զանգվածային անհնազանդության խմբավորում, որը ձևավորվել է բրիտանական Հնդաստանում՝ 1942 թվականին։ Նրա նպատակն էր պարտադրել բրիտանացիներին, որքան հնարավոր է շուտ, Հնդկաստանի անկախության վերաբերյալ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ոչ բռնի դիմադրության կոչը հնչեցրել է Մահաթմա Գանդին «Do or Die» (Գործել կամ մեռնել), որը մեծ արձագանք ստացավ ժողովրդի կողմից։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական ոչ բռնի շարժման 75-րդ տարելիցին նվիրված պատկերանշան

1942 թվականի օգոստոսի 8-ին Մումբայի Gowalia Tank այգում, Գանդին հանդես եկավ խոսքով, որով հիմք դրվեց խմբավորմանը, իսկ ավելի շուտ քան 24 ժամը , Հնդկական ազգային կոնգրեսի գրեթե բոլոր ղեկավարները ձեռբակալվեցին և բանտարկվեցին բրիտանացիների կողմից։ Գանդին տնային կալանքի տակ էր Ագա Խանի պալատում, խմբավորման մնացած կարևոր ղեկավարները ձերբակալվեցին Ախմադնագար ամրոցում։ Կոնգրեսի գործունեությունը արգելվեց։ Քանի որ կազմավորման բոլոր ղեկավարները ձերբակալված էին, նրա ընթացքը անվերահսկելի էր։ Հաջորդեցին զանգվածային հանրահավաքներ, ցույցեր և երթեր, ապա նաև՝ գործադուլներ։ Շուտով հաճախակի դարձան բռնության դեպքերը. արկերի մի քանի պայթյուններ եղան, ոչնչացվեցին և հրդեհվեցին պետական հաստատություններ, ոչնչացվեցին էլեկրտակայաններ, ընդհատվեց արտաքին կապը, ինչը քաոս առաջացրեց մի քանի շրջաններում։

Բրիտանական կառավարության արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական Հնդկաստանի կառավարությունը ապստամբների նկատմամբ ձեռնարկեց ռեպրեսիվ նորմեր, ներառյալ զանգվածային բանտարկությունները խոշոր դրամական տուգանքները։ Հարյուրավոր մարդիկ զոհվեցին հակամարտության ընթացքում, ավելի քան 100 մարդ կալանավորվեց։ Արդյունքում շարժումը մասնատվեց[1], իսկ ազատության մեջ մնացած ղեկավարները ստիպված էին թաքնվել և ընդհատակյա ռադիոկայանով պայքարը շարունակելու կոչերով թռուցիկներ տարածել։ Հնդկաստանում, իրենց կառավարության ձախողումը զգալով, բրիտանացիները որոշեցին Գանդիին և խմբավորման աչքի ընկնող ղեկավարներին գծանավով տեղափոխել Հարավային Աֆրիկա մակ Եմեն, բայց չհամարձակվեցին դա անել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arthur Herman (2008). Gandhi & Churchill: The Epic Rivalry That Destroyed an Empire and Forged Our Age. Random House Digital. էջեր 494–99.
  2. D, Fisher D; Read A (1998). The Proudest Day: India's Long Road to Independence. WW Norton. էջ 329.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Akbar, M.J. Nehru: The Making of India (Viking, 1988), popular biography
  • Chakrabarty, Bidyut. "Political Mobilization in the Localities: The 1942 Quit India Movement in Midnapur, " Modern Asian Studies (1992) 26#4 pp. 791–814 in JSTOR
  • Chakrabarty, Bidyut. «Defiance and Confrontation: The 1942 Quit India Movement in Midnapur, „ Social Scientist (1992) Vol. 20, No. 7/8 in JSTOR
  • Chopra, P. N.“'Quit India' Movement of 1942,» Journal of Indian History, (1971) Vol. 49 Issue 145/147, pp 1–56
  • Clymer, Kenton J. Quest for Freedom: The United States and India’s Independence (Columbia University Press, 1995) online edition Արխիվացված 2005-01-03 Wayback Machine
  • Greenough, Paul R. «Political Mobilization and the Underground Literature of the Quit India Movement, 1942-44,» Modern Asian Studies, (1983) 17#3 pp. 353–386 in JSTOR
  • Herman, Arthur (2008). Gandhi & Churchill: The Epic Rivalry That Destroyed an Empire and Forged Our Age. Random House Digital.
  • Hutchins, Francis G. India’s Revolution: Gandhi and the Quit India Movement (1973)
  • Panigrahi; D. N. India’s Partition: The Story of Imperialism in Retreat (Routledge, 2004) online edition(չաշխատող հղում)
  • Patil, V. I. Gandhiji, Nehruji and the Quit India Movement (1984)
  • Read, Anthony, and David Fisher; The Proudest Day: India’s Long Road to Independence (W. W. Norton, 1999) online edition Արխիվացված 2008-06-27 Wayback Machine; detailed scholarly history
  • Venkataramani, M. S.; Shrivastava, B. K. Quit India: The American Response to the 1942 Struggle (1979)