Քրիստոսի Հարության տաճար (Նիժնի Տագիլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոսի Հարության տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Տագիլ
Դավանանքուղղափառություն
ԹեմՆիժնի Տագիլի թեմ
Հիմնական ամսաթվերը1992
Հիմնադրված1992
Քարտեզ
Քարտեզ
храмвоскресенья.рф

Քրիստոսի Հարության տաճար (ռուս.՝ Храм Воскресения Христова), Ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնի Տագիլի թեմի եկեղեցի Նիժնի Տագիլ քաղաքի Ձերժինսկի շրջանում։ Տաճարը գտնվում է քաղաքի մասնավոր հատվածում, Վագոնկայում, Բրգաձև սոճիների բլրի տրամվայի օղակի մոտակայքում, Լեսնայա փողոցի թիվ 20 հասցեում։ Տաճարի տարածքում, Լեսնայա 20/1 հասցեում է գտնվում հին գյուղական մկրտության եկեղեցին[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսի Հարության քարե մեծ տաճարը հիմնադրվել է 1992 թվականին Եկատերինբուրգի և Վերխոտուրսկի արքեպիսկոպոս Մելխիսեդեկի նախաձեռնությամբ։ Շինարարությունը դանդաղ էր ընթանում միջոցների անբավարարության պատճառով, այնուամենայնիվ այն ավարտվեց։

Տաճարի շինարարությանը օժանդակություն էին ցուցաբերում բարերարները և զորամասի զինվորականները, որոնց հոգևոր սնունդն ապահովում է Հարության տաճարի վանահայր ավագ քահանա Կոնստանտին Յանովիչը։ 2007 թվականին տաճարում տեղադրվեցին երեք գմբեթներ, իսկ 2008 թվականի օգոստոսի 4-ին ավելացան ևս չորսով, և տաճարը ձեռք բերեց ամբողջական տեսք և վեհություն։ Տաճարի գմբեթները պատրաստվել են «Կոմպոզիտ» ՍՊԸ-ում, իսկ դրանց տեղադրումն իրականացրել է«Տրեստ-88» շինարարական ընկերությունը։ Արտաքին շինարարությունն ավարտվել էր, իսկ ներքին հարդարման աշխատանքներն ավարտվեցին 2008 թվականի վերջին։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը գտնվում է Վագոնկա մասնավոր հատվածի շրջակայքում։ Տաճարը բավականին զանգվածեղ է, սակայն ոչ շատ բարձր և հեռվից դժվար տեսանելի է։ Տաճարը յոթ գմբեթանի է, ունի երեք մուտք (հյուսիսային, հարավային և արևմտյան) արևմտյան մուտքի կողմից ունի ոչ մեծ զանգակատուն։ Պատերը սվաղված են, ներկված սպիտակ գույնով, բոլոր գմբեթները սոխաձև են արծաթափայլ ոսկյա խաչերով։ Տաճարի շենքը բոլոր կողմերից ունի ելուստներ, հյուսիսից, հարավից և արևմուտքից մեծ ուղղանկյուն, իսկ արևելքից կիսաշրջանաձև։ Տաճարի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է, մյուս մուտքերը ոչ տոնական օրերին փակ են։ Տաճարի տարածքը ցանկապատված է հին մետաղյա պարսպով, ունի միայն մեկ ելք դեպի Լեսնոյ փողոց։

Մկրտության եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի տարածքում, նրանից դեպի հյուսիս գտնվում է փոքրիկ մեկ գմբեթավոր մկրտության եկեղեցին։ Փոքրիկ եկեղեցին նույնպես ներկված է սպիտակ գույնով, ունի սոխաձև կապույտ գմբեթ։ Եկեղեցու շենքի միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում, մուտքի մոտ կա ոչ մեծ գավիթ միաթեք կտուրով։ Պատուհանները կամարաձև են, վերևից կախված եզրերով։ Արևելյան կողմում է գտնվում ոչ մեծ շրջանաձև ելուստ դեպի զոհասեղանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]