Քուրտ Էնգլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուրտ Էնգլ
Kurt Angle
Իրական անունՔուրտ Սթիվեն Էնգլ
Kurt Steven Angle
Ռինգային անուն(ներ)Քուրտ Էնգլ
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ110 կգ
Իրական հասակ1,83 մ[1]
Ծննդյան թվականդեկտեմբերի 9, 1968 (55 տարեկան)[2]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մաունթ Լեբանոն, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Պիցբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՄարզիչԴեյվ Շուլց
Դորի Ֆանկ կրտսեր
Թոմ Փրիչարդ
ԴեբյուտՀոկտեմբերի 15, 1998
ԱմուսինՔերեն Ջարեթ (1998–2008)
Ջովանա Էնգլ (2012-այժմ)
Երեխաներ4
Քուրտ Էնգլ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[3]
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Kurt Angle
Մասնագիտացում՝պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և ըմբիշ
Երկիր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 9, 1968 (55 տարեկան)
Ծննդավայր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մաունթ Լեբանոն, Փենսիլվանիա, ԱՄՆ

Քուրտ Սթիվեն Էնգլ (անգլ.՝ Kurt Steven Angle, դեկտեմբերի 9, 1968(1968-12-09), Մաունթ Լեբանոն, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ընդհանուր մենամարտիկ (MMA), պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), դերասան, նախկին օլիմպիական ըմբշամարտիկ, ըմբշամարտի աշխարհի (1995) և օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր (1996), TNA (2013) և WWE փառքի սրահների անդամ (2017

Օլիմպիական ըմբշամարտով սկսել է զբաղվել յոթ տարեկանից[4]։ Դպրոցն ավարտելուց հետո սպորտային կրթաթոշակով հանդես է եկել Փենսիլվանիայի համալսարանում (Կլարիոն)։ Համալսարանային տարիներին արժանացել է բազմաթիվ տիտղոսների, այդ թվում երկու անգամ ճանաչվել է NCAA I դիվիզիայի ծանրքաշային չեմպիոն։ Համալսարանը մանկավարժի բակալավրի աստիճանով ավարտելուց հետո հանդես է եկել Միացյալ Նահանգների ըմբշամարտի հավաքականում՝ 1995 թվականի աշխարհի առաջնության 100 կգ քաշային կարգում նվաճելով ազատ ոճի ըմբշամարտի ոսկե մեդալ, իսկ մեկ տարի անց՝ նվաճելով օլիմպիական ոսկե մեդալ՝ 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում։

Ռեստլինգի արդյունաբերությունում առաջին անգամ հանդես է եկել 1996 թվականին, իսկ ռինգային դեբյուտն իրականացրել 1998-ին։ 1999 թվականին պայմանագիր է կնքել «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպության հետ։ Առաջին սցենարային առաջընթացը գրանցել է 2000 թվականին՝ միաժամանակ պահելով WWF Եվրոպայի և WWF միջմայրցամաքային տիտղոսները, իսկ տարեվերջին նվաճելով WWF չեմպիոնական տիտղոսը։

«WWE»-ում ելույթներ ունենալու տարիներին (1998-2006) ընդհանուր առմամբ վեց անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն (չորս անգամ WWF/E, մեկ անգամ՝ Աշխարհի ծանրքաշային և մեկ անգամ՝ WCW չեմպիոն), ինչպես նաև մեկական անգամներ նվաճել WWE Միացյալ Նահանգների, WWE Եվրոպայի և WWE թիմային չեմպիոնական տիտղոսները։

«WWE»-ից հեռանալուց հետո սկսել է հանդես գալ «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպությունում, որտեղ ելույթներ ունենալու տարիներին ռեկորդային վեց անգամ նվաճել է TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսը, ինչպես նաև երկու անգամ դարձել TNA աշխարհի թիմային, և մեկ անգամ՝ TNA Իքս-դիվիզիոնի չեմպիոն։ Համագործակցության շրջանակներում ելույթներ է ունեցել նաև ճապոնական «New Japan Pro Wrestling»-ում (NJPW) և «Inoki Genome Federation»-ում (IGF)՝ մեկ անգամ ճանաչվելով IWGP ծանրքաշային չեմպիոն։

«WWE»-ում, «TNA»-ում և ճապոնական առաջնություններում ելույթներ ունենալով ընդհանուր առմամբ նվաճել է 21 չեմպիոնական տիտղոս, որոնցից 13-ը՝ ծանրքաշային, ընդ որում՝ միակ ռեստլերն է, ում հաջողվել է տիրել թե WWE, թե՛ TNA, և թե՛ IWGP ծանրքաշային տիտղոսներին։ 2013 թվականին առաջադրվել է TNA, իսկ 2017 թվականին՝ WWE փառքի սրահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էջը TNAwrestling.com կայքում». TNA Wrestling. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. Միլներ, Ջոն; Կամչեն, Ռիչարդ. «Քուրտ ԷՆգլ». «Slam! Sports». «Canadian Online Explorer». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. Deutsche Nationalbibliothek Record #135352207 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Էնգլ, Քուրտ (2001 թ․ սեպտեմբերի 18). It's true, it's true (Hardcover ed.). HarperEntertainment. էջ 13. ISBN 0-06-039327-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]