Քոլատակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քոլատակ
ադրբ.՝ Kolatağ[1]
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն273[2] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունքոլատակցի
Ժամային գոտիUTC+4
Քոլատակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քոլատակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Քոլատակ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, շրջկենտրոն Մարտակերտ քաղաքից 54 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա։

2012 թ.-ից սկսած Քոլատակից սերող ռուսաստանաբնակ գործարար Հայկ Մաղաքելյանի ջանքերով գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատվել է, Պաշտպանության բանակի զինծառայողների և Քոլատակի երիտասարդ ընտանիքների համար կառուցվում են անհատական տներ[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բարձր լեռնային է, ունի 795,21 հա տարածք, որից 436,20 հա-ը գյուղատնտեսական նշանակության, 298,03 հա անտառային հողեր։ Քոլատակ համայնքի սահմանային գոտով հոսում է նույնանուն՝ Քոլատակ գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 18 աղբյուրներ` «Նով», «Ցորտ ջուր», «Սռուցեն ծոր», «Վետանց», «Քռոչ», «Վաղուն», «Ըրկծորին Բալունց», «Մարտին», «Վանքեն», «Ծլլոկ», «Ճղացեն տռան», «Դալլաքեն», «Շվաքեն», «Վեղեն», «Փանցին սպանածը», «Զաքին ծով», «Կողեն» և «Թթու ջուր»։

Առկա են պորֆիրիտի և քարածխի հանքային պաշարներ[4]։

Քոլատակը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի վերջին Քոլատակում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Օնիկ Բալասյան, Մխիթար Գաբրիելյան), որն առանձին, իսկ 1992 թվականից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից Լ. Մկրտչյանը եղել է Պաշտպանական բանակի հետախուզության բաժնի շտաբի պետ։ Քոլատակից զոհվել է 11 ազատամարտիկ[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին բնակչությունը կազմում է 250 մարդ, կա 88 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 273 275 270

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում և շրջակայքում կան 9-18-րդ դարերի պատմամշակութային հուշարձաններ՝ Կոշիկ Անապատ եկեղեցի (12-13-րդ դարեր), Միծիրանից Սբ. Հակոբավանքը (7-17-րդ դարեր), ձիթհանք (19-րդ դար), Հավապտուկ վանքը, Կաչաղակաբերդը, Հնձանի եկեղեցին, Մատուռի եկեղեցին, Զառունց տափեն եկեղեցին, կիսավեր մատուռ, բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց՝ վիմափոր արձանագրություններով, ամրոց Բերդաքար (միջնադար), քարանձավ և այլն։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 34 աշակերտներ, այդ թվում հարևան Թբղլու գյուղից[7]։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ադրբեջաներեն Վիքիպեդիա (ադրբ.) — 2002.
  2. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Արցախում ևս մեկ գյուղ բարեկարգ ճանապարհներ ունեցավ։ http://www.yerkirmedia.am/wap.php?act=news&lan=hy&id=11046 Արխիվացված 2016-03-15 Wayback Machine
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի» տեղեկատու, Երևան 2015 թ.։
  5. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 666։
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 182.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)