Քլեր Թրևոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլեր Թրևոր
անգլ.՝ Claire Trevor
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1910(1910-03-08)[1]
ԾննդավայրBensonhurst, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 8, 2000(2000-04-08)[2][1] (90 տարեկան)
Մահվան վայրՆյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1929)[3]
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
ԱմուսինMilton H. Bren?
Պարգևներ և
մրցանակներ
 Claire Trevor Վիքիպահեստում

Քլեր Թրևոր (անգլ.՝ Claire Trevor, մարտի 8, 1910(1910-03-08)[1], Bensonhurst, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 8, 2000(2000-04-08)[2][1], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ով ստացել է իր հայրենիքում «Նուար ֆիլմերի թագուհի» մականունը իր բազմաթիվ անբարո կանանց դերերի համար սև ու սպիտակ թրիլերներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեր Ուէմլինգերը ծնվել է Բրուքլինում 1910 թվականի մարտի 8-ին դերձակի ընտանիքում։ Նրա արմատները Իռլանդիայից և Ֆրանսիայից էին։ 1920-ական թվականների վերջում, ավարտելով Ամերիկայի դրամատիկ արվեստների ակադեմիան, նա սկսեց իր կարիերան թատրոնում։ Առաջին անգամ նա հաջողության հասավ 1932 թվականին Բրոդվեյում, իսկ մեկ տարի անց նա ստացավ իր առաջին դերը կինոյում։ Հաջորդ հինգ տարվա ընթացքում Քլեր Թրևորը նկարահանվել է երեսուն ֆիլմերում, հիմնականում խաղալով գլխավոր դերեր։ 1937 թվականին նա նկարահանվեց Համֆրի Բոգարտի հետ «Փակուղի» ֆիլմում, և այդ դերը առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության։

1930 թվականների վերջից դերասանուհին հաճախ էր նկարահանվում Ջոն Ուեյնի հետ վեսթերներում, որոնց շարքում է «Դիլիժանս » (1939 թ.) ֆիլմը, որը հետագայում դարձավ այս ժանրի դասական օրինակ, «Ալեգենի ապստամբությունը» (1939 թ.) և «Սև թիմը» (1940 թ.)։ Նրա՝ այդ ժամանակաշրջանի հայտնի դերերից են տիկին Գրեյլը «Սա սպանություն է, իմ սիրունիկ» (1944 թ.) ֆիլմում Դիք Փաուելի հետ գլխավոր դերում, և Հելենը «Ծնված՝ սպանելու համար» (1947 թ.) ֆիլմում։

1949 թվականին Քլեր Թրևորը դարձավ «Օսկար» մրցանակի դափնեկիր որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» «Քի-Լարգո» ֆիլմում։ Այս անբարո կանանց բազմաթիվ դերերը ամրապնդեցին նրան տրված «Նուար ֆիլմերի թագուհի» մականունը։ Դերասանուհին ևս մեկ անգամ առաջադրվեց «Օսկար» մրցանակաբաշխությանը 1954 թվականին իր խաղացած դերի համար «Մեծն և ամենակարող» ֆիլմում։

1957 թվականին Քլեր Թրևորը դարձավ «Էմմիի» մրցանակակիր «Դեդսվորթ» հեռուստասերիալում գլխավոր դեր խաղալու համար։ Հետագայում նա շարունակեց նկարահանվել ֆիլմերում և միաժամանակ երևալ հեռուստաընկերությունում և թատրոնում։ Այդ ժամանակ նա այլևս չէր խաղում «ավազակի» դերեր, այլ սահմանափակվում էր իրեն համապատասխան միջին տարիքի կանանց և մայրերի դերերով։ «Համբուրիր ինձ հրաժեշտի համար» (1982 թ.) ֆիլմում նա խաղաց իր վերջին դերը կինոյում։ 1998 թվականին նա հայտնվեց 70-րդ «Օսկարի» մրցանակաբաշխությանը՝ որպես հյուր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին Քլեր Թրևորն ամուսնացավ պրոդյուսեր Քլարկ Էնդրյուսի հետ, սակայն չորս տարի անց նրանք բաժանվեցին։ 1943 թվականին նրա ամուսինը դարձավ Սայլոս Ուիլյամը, ում հետ նա ունեցավ տղա Չարլզին։ Այս ամուսնությունը նույնպես անհաջող էր, և 1947 թվականին ամուսինները բաժանվեցին։ Մեկ տարի անց նա ամուսնացավ Միլթոն Բրինի հետ և տեղափոխվեց ապրելու Կալիֆոռնիայի Նյուպորտ-Բիչում։ 1978 թվականին ավտովթարից մահացավ նրա որդի Չարլզը, իսկ հաջորդ տարի վախճանվեց նրա ամուսինը ուղեղի քաղցկեղից։

Քլեր Թրևորը մահացավ Նյուպորտ-Բիչում 2000 թվականի ապրիլի ութին շնչառական անբավարարությունից 90 տարեկանում։ Նրան դիակիզեցին, և մոխիրը սփռեցին օվկիանոսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլեր Թրևոր» հոդվածին։