Քեն Թոմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեն Թոմփսոն
անգլ.՝ Kenneth Lane Thompson
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1943(1943-02-04) (81 տարեկան)
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1965) և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1966)
ԵրկերՅունիքս[1], Belle?[1], Go, Պլան 9, Մուլտիքս, dbm? և ed?
Մասնագիտությունծրագրավորող և համակարգչային գիտնական
ԱշխատավայրԲելլի լաբորատորիա և Գուգլ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Կայքcs.bell-labs.co/who/ken/
 Ken Thompson Վիքիպահեստում

Քեն Թոմփսոն (անգլ.՝ Kenneth Thompson, փետրվարի 4, 1943(1943-02-04), Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), համակարգչային գիտության պիոներ, հայտնի է C ծրագրավորման լեզվի և Յունիքս օպերացիոն համակարգի ստեղծման գործում ունեցած ներդրման շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմփսոնը ծնվել է Նոր Օռլեանում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։ 1965 թվականին Բերկլիի Կալիֆոռնիայում համալսարանում ստացել է բակալավրի, իսկ 1966 թվականին՝ մագիստրոսի կոչում էլեկտրատեխնիկայի և ինֆորմատիկայի բնագավառում։

1960-ական թվականներին Թոմփսոնը և Դենիս Ռիտչին աշխատել են Multics օպերացիոն համակարգի վրա։ Multics-ի ստեղծման ժամանակ Թոմփսոնն ստեղծել է Bon ծրագրավորման լեզու։ Երկուսն էլ հեռացել են Multics նախագծից, քանի որ այն սկսել է դառնալ չափազանց բարդ։ 1969 թվականին Bell Labs-ում Թոմփսոնն ու Ռիչին ստեղծել են UNIX օպերացիոն համակարգը։ Այդ ժամանակ Թոմփսոնը նաև գրել է B ծրագրավորման լեզուն, որ դարձել է Դենիս Ռիտչիի C լեզվի նախորդը։

Թոմփսոնը մշակել է QED ծրագրի տարբերակ CTSS-ի համար, որը պարունակում է տեքստի որոնման կանոնավոր արտահայտություններ։ QED-ը և Թոմփսոնի ed խմբագիրը (UNIX-ի ստանդարտ խմբագիր) նպաստում է սովորական արտահայտությունների ժողովրդականությունը, որոնք նախկինում համարվում էին գործիք (կամ խաղալիք) տրամաբանների համար։ Կանոնավոր արտահայտությունները տարածում են ստացել UNIX-ի տեքստային մշակման ծրագրերում (ինչպես grep): Գրեթե բոլոր ծրագրերը, որոնք աշխատում են կանոնավոր արտահայտությունների հետ, ներկայում օգտագործում են Թոմփսոնի նշանակման տարբերակներից մեկը։

Ջոզեֆ Քոնդոնի (Joseph Condon) հետ միասին ստեղծել են ապարատային և ծրագրային ապահովում Belle-ի, համակարգչային շախմատի համար։ Նա նաև գրել է էնդշպիլների ամբողջական ցանկը կազմելու ծրագիր 4, 5 և 6 կերպարների համար, որը թույլ է տալիս նրան կատարել լավ քայլեր, երբ հասնում են պահպանված դիրքի։ Հետագայում շախմատի մասնագետ Ջոն Ռոյկրոֆտի (John Roycroft) օգնությամբ Թոմփսոնն իր ստացած առաջին արդյունքները տարածել է CD-ով։

Թոմփսոնի ծրագրավորման ոճն ազդել է ուրիշների վրա, հատկապես արտահայտությունների կրճատ և հստակ լինելու առումով։

2000 թվականի վերջերին Թոմփսոնը հեռացել է Bell Labs-ից։ Աշխատել է Entrisphere, Inc-ում մինչև 2006 թվականը, ապա տեղափոխվել է Google, որտեղ մասնակցում է Go-ի ծրագրավորման լեզվի ստեղծմանը։

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականի Թոմփսոնը և Ռետչին միասին ստացել են Էմանուել Պիորի մրցանակ։
  • 1983 թվականի Թոմփսոնը և Ռիտչին միասին ստացել են Թյուրինգի մրցանակ՝ օպերացիոն համակարգերի ընդհանուր տեսության մշակման և մասնավորապես UNIX-ի ստեղծման համար[11]։
  • 1989 թվականին Թոմփսոնը և Ռիտչին միասին ստացել են C&C Prize:
  • 1990 թվականի Դենիս Ռիտչիի հետ միասին պարգևատրվել է Ռիչարդ Հեմմինգի մեդալով «UNIX օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի ստեղծման համար»[12]։
  • Ստացել է «Համակարգչային տեխնիկայի մեդալ» (1994) Դենիս Ռիտչիի հետ միասին։
  • 1999 թվականի ապրիլի 27-ին Թոմփսոնը և Ռիտչին միասին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից ստացել են 1998 թվականի Ազգային մեդալ տեխնոլոգիայի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար UNIX օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի ստեղծման համար[13][14]:
  • 1999 թ. Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը Թոմփսոնին շնորհել է Tsutomu Kanai առաջին մրցանակ UNIX-ի ստեղծման համար, որը տասնամյակներ շարունակ եղել է բաշխված համակարգերի աշխատանքի հիմնական պլատֆորմը[15]։
  • Հարոլդ Պենդերի մրցանակ (2003) Դենիս Ռիտչիի հետ միասին։
  • Ճապոնիայի մրցանակ (2011) Unix-համակարգերի ստեղծման գործում ունեցած ներդրման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.computerhistory.org/collections/catalog/102657921
  2. https://amturing.acm.org/award_winners/thompson_4588371.cfm
  3. https://awards.acm.org/award_winners/thompson_4588371#140
  4. https://www.nationalmedals.org/laureates
  5. Pender Lecture
  6. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/piore_rl.pdf
  7. IEEE Computer Society Women of ENIAC Computer Pioneer Award
  8. https://awards.acm.org/award_winners/thompson_4588371#149
  9. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/hamming-rl.pdf
  10. The Japan Prize Foundation
  11. Лекция "Reflections on Trusting Trust" при вручении Премии Тюринга
  12. «IEEE Richard W. Hamming Medal Recipients» (անգլերեն) — Список награждённых медалью Ричарда Хэмминга. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  13. Ritchie and Thompson [to] Get National Medal of Technology Արխիվացված 2006-03-27 Wayback Machine Bell Labs pre-announcement (անգլ.)
  14. Ritchie and Thompson Receive National Medal of Technology from President Clinton Արխիվացված 2003-10-11 Wayback Machine Bell Labs press release (անգլ.)
  15. Ken Thompson Receives Kanai Award for Impact of UNIX System Արխիվացված 2013-03-26 Wayback Machine Bell Labs press release (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեն Թոմփսոն» հոդվածին։