Քեզ համար՝ ամբողջ հմայքով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեզ համար՝ ամբողջ հմայքով
아름다운 그대에게
Изображение логотипа
Ժանրհեռուստասերիալ սիրո մասին
ՍտեղծողHisaya Nakajo?
Երկիր Հարավային Կորեա
ՀիմքHana-Kimi?
Լեզուկորեերեն
ՌեժիսորՋոնգ Ջի Սան
Գլխավոր
դերերում
Սուլի, Չոի Մին Հո և Լի Հյուն Ու
ՍցենարիստԼի Յունգ Չուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էօգոստոսի 15, 2012-ից հոկտեմբերի 4, 2012
ՀեռուստաալիքSBS
ԸնկերությունS.M. Entertainment
ՆախորդPhantom?
ՀաջորդThe Great Seer?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Քեզ համար՝ ամբողջ հմայքով (հանգըլ՝ 아름다운 그대에게 ― Արըմդաուն Գըդեեգե), հարավկորեական ռոմանտիկ երիտասարդական դպրոցական դորամա (հեռուստասերիալ)։ Գլխավոր դերակատարներն են հարավկորեական f(x) գըրլզ բենդի անդամ Սուլին, ShiNee խմբի անդամ Չոի Մին Հոն և հայտնի դերասան Լի Հյուն Ուն։

Դորաման ճապոնական „Hanazakari no Kimitachi e“ (ճապ.՝ 花ざかりの君たちへ), առավել հայտնի “Hana-Kimi” մանգայի հեռուստա-ադապտացիան է։ Ռեժիսորն է Ջոնգ Ջի Սանը, սցենարիստը՝ Լի Յունգ Չուլը[1][2]։ Վերջինս գրել է նաև հանրահայտ «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» դորամայի սցենարը[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ապրող կորեուհի Գու Ջե Հին հեռուստատեսությամբ տեսնում է թռնող Կանգ Տե Ջունի կատարումը։ Տղայի ճարպկությունն ու տաղանդը հիացնում է աղջկան։ Տղայի հանդեպ հիացմունքը այնքան մեծ է լինում, որ նա խնդրում է ծնողներին իրեն ուղարկել Հարավային Կորեա։ Տղայի հագուստով ու արտաքինով ծպտված՝ Ջե Հին ընդունվում է հատուկ տղաների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց, որտեղ և սովորում էր Կանգ Տե Ջունը։ Բայց հենց առաջին օրը նրա գաղտնիքը բացահայտում է դպրոցի բժիշկը։

Աստիճանաբար, շարունակական հետաքրքրությունն ու հիացմունքը վերածվում են մեկ այլ զգացմունքի։ Բայց քանի որ նա ծպտված էր, ստիպված պետք է թաքցներ զգացմունքները։ Տե Ջունը ևս անտարբեր չէ Ջե Հիի նկատմամբ, բայց իր զգացմունքների մասին ոչինչ չի ասում, քանի որ կարծում էր, որ աղջիկը իմանալու դեպքում կարող է վերադառնալ ԱՄՆ։

Կու Չհե Հիին է նաև սիրահարվում իր դասընկեր, հմայիչ և տաղանդավոր ֆուտբոլիստ Չա Ըն Գյոլը։ Նա նույնիսկ չի էլ պատկերացնում, որ Ջե Հին ամենևին էլ տղա չէ։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուլի ― Գու Ջե Հի
  • Չոի Մին ՀոԿանգ Տե Ջուն
  • Կանգ Չան Հի ― Կանգ Տե Ջուն (երիտասարդ)
  • Լի Հյուն ՈւՉա Ըն Գյոլ
  • Կիմ Ջի Վոն ― Սոլ Հան Նա
  • Սո Ջուն Յունգ ― Հա Սունգ Րի
  • Հվանգ Կվանք Հի ― Սոնգ Ջոնգ Մին
  • Կանգ Հա Նըլ ― Մին Հյոն Ջե
  • Յու Մին Կյու ― Ջո Յունգ Ման
  • Կիմ Ի Ան ― Նա Չոլ Սու
  • Կիմ Տե Յունգ ― Ջանգ Մին Վու
  • Կանգ Կյունգ Ջուն ― Բյոնգ Գվանգ Մին
  • Լի Յունգ Ըն ― Լի Սո Ջոնգ
  • Լի Ահ Հյուն ― Ջանգ Սիլ Ջանգ
  • Սոն Վու Ջե Դոկ ― Կանգ Գըն Վուկ
  • Լի Հան Վիլ ― Հվանգ Գյե Բոնգ
  • Ջուլիեն Կանգ ― Դանիել Դավսոն
  • Նամ Ջի Հյեոն ― Հոնգ Դա Հե
  • Կիմ Վու Բին ― Ջոն Կիմ
  • Յու Րա ― Լի Ըն Յոնգ
  • Ջունգ Ըն Ջու ― Հվանգ Բո Հի
  • Սոնգ Սու Ջի ― Սին Մյոնգ Հվա
  • Չոի Ջոնգ Յուն ― Մին Վուկ
  • Փակ Տե Սունգ ― Չանգ Յոն

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաշքը մեր ջանքերի երկրորդ անունն է։
Եթե կա այնպիսի բան, ինչպես հրաշքն է, անկասկած աշխատասիրությունն է։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագ # Ֆիլմի առաջին ցուցադրություն Հեռուստադիտողի միջին քանակ
TNmS վարկանիշ[5] AGB Nielsen[6]
Համընդանուր միջին Սեուլի ազգային մայրաքաղաքային տարածք Համընդանուր միջին Սեուլի ազգային մայրաքաղաքային տարածք
1 օգոստոսի 15, 2012 6.4% 7.9% 7.3% 9.3%
2 օգոստոսի 16, 2012 5.8% 7.0% 5.7% 8.1%
3 օգոստոսի 22, 2012 4.8% 5.7% 5.1% 8.4%
4 օգոստոսի 23, 2012 5.9% 7.2% 5.4% 8.4%
5 օգոստոսի 29, 2012 4.3% 5.1% 4.8% 7.9%
6 օգոստոսի 30, 2012 5.8% 8.4% 5.6% 8.5%
7 սեպտեմբերի 5, 2012 4.7% 8.3% 4.6% 7.8%
8 սեպտեմբերի 6, 2012 5.4% 8.7% 5.4% 7.6%
9 սեպտեմբերի 12, 2012 5.5% 6.7% 5.4% 7.9%
10 սեպտեմբերի 13, 2012 5.8% 9.9% 5.8% 8.6%
11 սեպտեմբերի 19, 2012 4.3% 5.3% 4.2% 7.3%
12 սեպտեմբերի 20, 2012 5.1% 8.1% 4.6% 7.3%
13 սեպտեմբերի 26, 2012 4.4% 5.3% 4.4% 8.0%
14 սեպտեմբերի 27, 2012 4.8% 8.4% 4.8% 8.0%
15 հոկտեմբերի 3, 2012 4.0% 4.7% 4.1% 8.7%
16 հոկտեմբերի 4, 2012 5.3% 5.6% 5.2% 5.9%
Միջին 5.1% - 5.1% -

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SM 제작 '아름다운 그대에게' SBS 편성..민호-설리 주연 : 네이트 뉴스». Nate News (Korean). 2012 թ․ ապրիլի 26. Վերցված է 2012 թ. հոկտեմբերի 5–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. http://www.hancinema.net/korean_Jeon_Ki-sang.php
  3. Ho, Stewart (2012 թ․ մարտի 23). «SM Entertainment to Produce Korean ′Hana-Kimi′ on SBS». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2012 թ. հունիսի 13-ին.
  4. 기준. «SM, 일본인기만화 드라마화 착수..꽃미남 대거 출연 | Daum 미디어다음». Media.daum.net (Korean). Վերցված է 2012 թ. հոկտեմբերի 5–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNMS Ratings (Korean). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)