Քարի Թրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարի Թրո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝freestyle skier
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 28, 1974(1974-01-28) (50 տարեկան)
Ծննդավայր՝Voss, Հորդալան, Նորվեգիա
168 սանտիմետր
Քաշ՝66 կիլոգրամ[1]

Քարի Թրո ( հունվարի 28, 1974(1974-01-28), Voss, Հորդալան, Նորվեգիա), եղել է Նորվեգիայի դահուկապարի օլիմպիական հավաքականի անդամ։ Նա 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում նվաճեց ոսկե մեդալ, և երկրորդն էր 2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ 1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել։ Աշխարհի քառակի չեմպիոն է։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի մարտի 16-ին Քարի Թրոն իր նորամուտը նշեց Ֆրանսիայում անցկացվող աշխարհի գավաթի մրցաշարերում, նախքան այն, մինչ դահուկապարը կընդգրկվեր օլիմպիական ծրագրերի մեջ։ 1995 թվականի փետրվարին նա Լյա-Կլյուզեյում աշխարհի առաջնությանը զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը, իսկ 1997 թվականին Ճապոնիայում 5-րդն էր։ 1996 թվականի հունվաի 19-ին նա առաջին անգամ Բրիքենրիջում (ԱՄՆ) անցկացվող աշխարհի գավաթի մրցաշարերում դարձավ մրցանակակիր (զբաղեցրեց երրորդ հորիզոնականը), իսկ 1997 թվականի հունվարի 9-ին Մոն-Թրեմբլանում (Կանադա) առաջին անգամ հաղթեց աշխարհի գավաթի մրցափուլում։ Նա կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ հաղթել է աշխարհի գավաթի 36 մրցափուլերում, չորս անգամ դարձել աշխարհի չեմպիոն (կրկնակի — 2001 և 2003 թվականներին — մոգուլում և զուգահեռ մոգուլում), ինչպես նաև 1999 թվականի (մոգուլում և զուգահեռ մոգուլում) և 2005 թվականի (զուգահեռ մոգուլ) աշխարհի առաջնություններում երեք անգամ նվաճել է արծաթ։

Քարի Թրոն մասնակցել է 4 Ձմեռային օլիմպիական խաղերի, և երեքում նվաճել մեդալ։ Նա ոսկե մեդալ է նվաճել՝ 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիյում, Թուրինում 2006-ին արծաթ և բրոնզ 1998-ին Նագանոյում։ 1992 թվականին Արբերվիլում դարձավ 14-րդը և դուրս չեկավ եզրափակիչ, իսկ Լիլեհամերի Ձմեռային օլիմպիական խաղերը նա բաց թողեց ծնկի վնասվածքի պատճառով։ 2006 թվականին փաստացի կարիերան ավարտեց։ 2007 թվականին ոչ մի անգամ չմասնակցեց աշխարհի գավաթի մրցափուլերին, բայց հանդես եկավ Իտալիայի Մադոննա դի Կամպալոյում անցկացված աշխարհի առաջնությանը, որտեղ զբաղեցրեց 11-րդ տեղը։

2002 թվականին հիմնադրեց ընկերություն, որը զբաղվում է սպորտային հագուստների վաճառքով, և նույնիսկ հետագայում իր հավաքածուների համար արժանացավ մրցանակի[2]։ 2006 թվականին հրատարակվեց «Քարի» գիրքը, որը նրա ինքնակենսագրությունն է։ Նա նաև զբաղվում է սպորտային մրցույթների կազմակերպան հարցերով, մասնավորապես Ekstremsportveko փառատոնով, որը անց է կացվում նրա հարազատ քաղաք Վոսսում։

2001 թվականին ամբողջովին մերկ լուսանկարվել է Ultrasport սպորտային ամսագիր համար[3] և մի քանի անգամ ընտրվել է, որպես «Նորվեգիայի ամենասեքսուալ կին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olympedia — 2006.
  2. Interview: "Endelig tid til kjæresten" Արխիվացված 2008-02-05 Wayback Machine
  3. Фото Кари Тро(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարի Թրո» հոդվածին։