Քարաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Քարաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Տեղ համայնք[1]
Մակերես13,82 կմ²
ԲԾՄ1700 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն550[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունքարաշենցի
Ժամային գոտիUTC+4
Քարաշեն (Հայաստան)##
Քարաշեն (Հայաստան)
Քարաշեն (Սյունիքի մարզ)##
Քարաշեն (Սյունիքի մարզ)

Քարաշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պաշտոնական անունը Քարաշեն է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Դաշքենդ անունով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու ձախ կողմում՝ ծովի մակարդակից մոտ 1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 95 կմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարաշենում պահպանվել են 17-րդ դարի փոքր եկեղեցի և գերեզմանոցներ, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին, իսկ շրջակայքում հայտնաբերվել են գյուղատեղիներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Քարաշենի մշտական բնակչությունը կազմել է 550, առկա բնակչությունը՝ 515 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4], որոնց նախնիների մի մասը գաղթել է 1829 թվականին Պարսկահայաստանի Խոյի շրջանից[5]։ Ստորև ներկայացված է Քարաշեն գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1981 1989 2001 2011
Բնակիչ 74 353 628 656 661 589 505 542 493 576[6] 550[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Տեղ համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 578
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարաշեն» հոդվածին։