Քավություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քավություն (այլ կիրառումներ)
Քավություն
անգլ.՝ Atonement
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ֆրանսիա
Ժանրդրամա[1][2][3][…], ռազմական ֆիլմ[2][3][4][…], ռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…] և վեպի էկրանավորում
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Դյունկերկի օպերացիա
ՀիմքAtonement?
Թվականօգոստոսի 28, 2007[5] և նոյեմբերի 8, 2007[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Ռայթ[1][2][7][…]
ՊրոդյուսերԹիմ Բևան, Էրիկ Ֆելներ, Պոլ Ուեբստեր, Լիզա Չեյսին, Ռիչարդ Այր, Ռոբերտ Ֆոքս, Դեբրա Հեյուորդ և Իեն Մաքյուեն
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Հեմփթոն[8] և Իեն Մաքյուեն[8]
ԴերակատարներՋեյմս Մաքէվոյ[2][3][7][…], Քիրա Նայթլի[2][3][7][…], Սիրշա Ռոնան[2][7][8][…], Ռոմոլա Գարայ[7][8][9][…], Վանեսա Ռեդգրեյվ[7][8][10][…], Ջունո Թեմփլ[7][8][9][…], Բենեդիկտ Քամբերբեչ[7][8][9][…], Բրենդա Բլեթին[2][3][7][…], Ալֆի Ալեն[8][11], Դենիել Մեյս[8][9][11][…], Հարիեթ Ուոլթեր[7][8][9][…], Ժերեմի Ռենիե[11][12], Լիոնել Աբելանսկի[11], Միշել Վյույերմոզ[11], Նոնսո Անոզի[8][11], Պատրիկ Քենեդի[8][9][11][…], Փիթեր Ուայթ[11], Տոբայաս Մենզիս[11], Իեն Բոնար[11], Նիլ Մեսքել[11], Ջինա ՄակՔի[7][8][9][…], Ալիս Օր Իվինգ[11], Միշել Դունքան[8][9][11][…], John Normington?[11], Թիլլի Վոսբերգ[11], Էնթոնի Մինգելլա[11], Ջոնի Հարիս[13] և Էլիոթ Ֆրենսիս[13]
ՕպերատորՇեյմաս ՄակԳարվի
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի
Պատմվածքի վայրԱնգլիա և Դյունկերկ
ԿինոընկերությունStudioCanal, Relativity Media և Working Title Films
Տևողություն118 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Atonement Վիքիպահեստում

Քավություն (անգլ.՝ Atonement), ռազմական դրամա ֆիլմ, որը նկարահանել է Ջո Ռայթը, Իեն ՄաքՅուենի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմս Մաքէվոյը և Քիրա Նայթլին։ Ֆիլմը նկարահանվել է ոչ միայն Միացյալ Թագավորությունում և Ֆրանսիայում։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 29-ին Վենետիկի կինոփառատոնում, իսկ էկրաններին է բարձրացել սեպտեմբերի 7-ին։
Ֆիլմը ստացել է 2 Ոսկե Գլոբուս՝ «Լավագույն ֆիլմ (դրամա)» և «Լավագույն սաունդթրեք» անվանագերում, բացի դրանից ևս 5 անգամ նոմինացվել է։ Բացի դրանից 12 անգամ նոմինացվել BAFTA մրցանակաբաշխությանը, որոնցից հաղթել է երկուսը։ Նաև յոթ անգամ մոնինացվել է Օսկարին։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Սերը միացրեց։ Վախը բաժանեց։ Հույսը կյանքի բերեց»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1935 թվականին։ 13-ամյա Բրայոնին ունի հիանալի տաղանդ և երևակայություն ու գրում է պիեսներ։ Նա գիտի, որ տան ծառայի որդին՝ Ռոբբին, սիրում է իր քրոջը՝ Սեսիլիային, և նրանց սերը փոխադարձ է։ Բայց երբ նրա զարմուհին բռնաբարության զոհ է դառնում, Բրայոնին վստահորեն ցուցմունք է տալիս Ռոբբիի դեմ։ Ռոբբիին տանում են բանտ, իսկ Սեսիլիան չի հավատում քրոջ ասածներին, և երկու քույրերը թշնամանում են միմյանց հանդեպ։ Բանտից Ռոբբիին ուղարկում են Երկրորդ համաշխարհային պատերազմ, իսկ Սեսիլիան այդ ժամանակ աշխատում է հիվանդանոցում որպես բուժքույր։ Ռոբբին պատերազմում է Ֆրանսիայի օգտին և մասնակցում Դյունկերկի օպերացիային։
Ֆիլմի վերջում էկրաններին է հայտնվում ծերացած Բրայոնին, որ հարցազրույցի ժամանակ ասում է՝ գիրք է գրել և անվանել այն «Քավություն»։ Նա նաև ավելացնում է, որ այն լինելու է իր վերջին գիրքը, քանի որ շուտով մահանալու է։ Նրա գիրքը կենսագրական է․ ուղղակի գրքի վերջում նա մի փոքր փոփոխում է իր քրոջ և Ռոբբիի կյանքը։ Բրայոնին նրանց երջանկություն է տալիս, որից նրանք իր պատճառով զրկվեցին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջեյմս Մաքէվոյ Ռոբբի Թյորներ
Քիրա Նայթլի Սեսիլիա Թալլիս
Սիրշա Ռոնան Բրայոնի Թալլիս (13 տարեկան)
Ռամոնա Գարայ Բրայոնի Թալլիս 18 տարեկան
Վանեսա Ռեդգրեյվ Բրայոնի Թալլիս (77 տարեկան)
Գարրիեթ Ուոլթեր Էմիլի Թալլիս
Պատրիկ Քենեդի Լեոն Թալլիս
Բրենդա Բլեթին Գրեյս Թյորներ
Ջոնո Թեմփլ Լոլա Քուինսի
Բենեդիկտ Քամբերբեչ Վանդակի տեքստ
Ջերեմի Ռենյե Լյուք
Դենիել Մեյս Թոմմի Նեյթթլ
Նոնսո Անոզի Ֆրենք Մեյս
Էնթոնի Մինգելլա լրագրող
Ֆելիքս Ֆոն Սիմսոն Պիեռո Կիունսի
Չառլի Ֆոն Սիմսոն Ջեքսոն Կիունսի

Պրեմիերաների օրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապրեմիերային ֆիլմը ցույցադրվեց օգոստոսի 29 2007 թվականին Վենետիկի կինոփառատոնում։ 35-ամյա Ջո Ռայթը դարձավ ամենաերտասարդ դեծիսորներից մեկն է, որ այդպիսի պատվի է արժանացել։ Սեպտեմբերի 7-ին ֆիլմը մեծ էկրան բարձրացավ։ Աշնան ընթացքում 2007 թվականին կինոնկարը ցուցադրվեց տարբեր փառատոնների ժամանակ ինչպիսիք են՝ Տորոնտո (սեպտեմբերի 10), Վանկուվեր (սեբտեմբեր 27), Ռիո դե Ժանեյրո (հոկտեմբեր 2), Ջակարտա (դեկտեմբեր 8) և այլն. դեկտեմբերի 7ին՝ 2007 թվականի ֆիլմի սկավարակները օրիգինալ սկսվեցին վաճառվել ԱՄՆ-ում։

Ներքևում ներկայացված է ֆիլմի պրեմիերաների օրերը տարբեր երկրներում։ IMDb.com.

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոմինացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար
    • 2008 - Լավագույն ֆիլմ
    • 2008 - Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի - Սիրշա Ռոնան
    • 2008 - Լավագույն սցենարային աշխատանք
    • 2008 - Լավագույն օպերատորային աշխատանք
    • 2008 - Լավագույն դեկորացիա
    • 2008 - Լավագույն հագուստի դիզայն
  • Ոսկե Գլոբուս
    • 2008 - Լավագույն դերասան - Ջեյմս Մաքէվոյ
    • 2008 - Լավագույն դերասանուհի - Քիրա Նայթլի
    • 2008 - Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի - Սիրշա Ռոնան
    • 2008 - Լավագույն ռեժիսոր - Ջո Ռայթ
    • 2008 - Լավագույն սցենար
  • BAFTA
    • 2008 - Լավագույն դերասան - Ջեյմս Մաքէվոյ
    • 2008 - Լավագույն դերասանուհի - Քիրա Նայթլի
    • 2008 - Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի - Սիրշա Ռոնան
    • 2008 - Լավագույն ռեժիսոր - Ջո Ռայթ
    • 2008 - Լավագույն սցենար - Քրիսթոֆեր Հեմփթոն
    • 2008 - Լավագույն օպերատորային աշխատանք - Շեյմաս ՄակԳարվի
    • 2008 - Լավագույն հագուստի դիզայն
    • 2008 - Լավագույն ձայն
    • 2008 - Լավագույն մոնտաժ
    • 2008 - Լավագույն երաժշտություն
    • 2008 - Լավագույն բրիտանական ֆիլմ
    • 2008 - Լավագույն գրիմ
  • Վենետիկի կինոփառատոն
    • 2007 - Ոսկե առյուծ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քավություն (ֆիլմ)» հոդվածին։