Փուչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փուչիկ, առաձգական-փչովի պարկ, որը հիմնականում լցված է լինում գազով (օդ, հելիում, ջրածին, թթվածին և այլն)։ Պատրաստվում է բարակ ռեզինից, փչվում է բերանով կամ հատուկ օդամղիչ սարքով։ Օգտագործվում է որպես խաղալիք, տոնական դեկորացիա, երբեմն նաև պրակտիկ օգտագործման համար, օրինակ օդերևութաբանական դիտարկում կատարելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ռեզինե փուչիկը պատրաստել է բնագետ Մայքլ Ֆարադեյը 1824 թ.։ Նա այն օգտագործում է ջրածնային գազով գիտափորձեր կատարելու համար։

Գազալցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փուչիկը մեծ մասամբ լցնում են օդից թեթև որևէ գազով, որպեսզի այն օդ բարձրանա։ Նախկինում հաճախ օգտագործվում էր ջրածին կամ բնական գազ։ Հրավտանգության պատճառով, այժմ թույլատրելի է համարվում միայն հելիումը, որը ավելի թանկ է, սակայն չի այրվում։

Օդից թեթև գազով լցված փուչիկը կարող է մի քանի ժամ սավառնել օդում՝ կախված եղանակային պայմաններից։ Հատուկ, ավելի ամուր նյութից պատրաստված և հելիումով լցված փուչիկը կարող է քանի որ օդում մնալ։

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փուչիկներով կարող են կազմակերպվել մրցույթներ։ Փուչիկի պարանով կապվում է բացիկ, որի վրա գրված է մրցույթի մասնակցի անունը և հասցեն։ Գտնողին խնդրվում է բացիկը հետ ուղարկել այդ հասցեով և նշել գտնելու վայրը։ Նա, ում փուչիկը ամենահեռուն է հասել, համարվում է մրցույթի հաղթող։

Փուչիկների ինֆլյացիա և առողջության օգուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փուչիկը բերանով փչելը օգտակար է առողջության համար, քանի որ այն մարզում է միջկողային մկանները, որոնք ընդլայնում և բարձրացնում են կողոսկրերն ու դիֆրագմը՝ բարելավելով թոքերի աշխատանքը և թթվածնով հագեցվածությունը[1]։. Այս վարժությունը կարող է բարելավել կեցվածքը, կայունությունը և շնչառության օրինաչափությունները, ինչպես նաև այն օգնում է բարձրացնել թոքերի հզորությունը՝ դարձնելով այն օգտակար այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են թոքային ֆիբրոզը, COPD կամ ասթմա[2]:. Բացի այդ, փուչիկը փչելու ակտը նպաստում է խորը շնչառությանը, որը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը, բարելավել սրտանոթային առողջությունը և մեծացնել թոքերի հզորությունը[3]:. Բացի այդ, օդապարիկի ինֆլյացիան հակադրվում է դիֆրագմին՝ արդյունավետ շնչառության համար և օգնում է բարձրացնել ներորովայնային ճնշումը՝ դարձնելով այն օգտակար վարժություն վերականգնման և շնչառական ֆունկցիայի համար[4]:.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջավայրի աղտոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդ բաց թողված փուչիկները վնաս են հասցնում բնությանը։ Դրանցից մոտավորապես 90%-ից 95%-ը հասնելով 8 կմ բարձրության, պայթում են և իվերջո հայտնվում ծովում կամ ցամաքում։ Լատեքսից պատրաստված փուչիկը ծովում քայքայվում է շուրջ 4 տարի հետո։ Այդ ընթացքում այն կարող է հայտնվել կենդանիների մարմնի և դառնալ նրանց մահվան պատճառը (օրինակ արգելափակելով կերակրափողը կամ ստամոքսը)։

Ընթերցե՛ք «փուչիկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։