Փոս, պարեր, չորս լարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոս, պարեր, չորս լարեր
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
Երկիր Բելառուս
ԸնկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական2001

Փոս, պարեր, չորս լարեր (ռուս.՝ Яма, танцы, четыре струны), բելառուսական երաժշտական մուլտֆիլմ, թողարկվել է 2001 թվականին, «Բելառուսֆիլմ» ստուդիայի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատմությունը մի տղամարդու, ջութակի, արջի և խլուրդի մասին է։ Ֆիլմը պատմում է նպատակին հասնելու հուսահատ ցանկության և դրան հասնելու հնարավորությունների մասին։ Երաժիշտն այնքան ուրախ էր նվագում հարսանիքին, որ պարում էին բոլոր հյուրերը, հարսն ու փեսան և անգամ թխվածքաբլիթի վրայի հարսանեկան աղավնիները թռչկոտում էին։ Իսկ կապված շունը բարձր հաչում էր։ Երաժիշտը հարսանիքից վերադառնում է անտառով, մոլորվում է ու ընկնում մի փոս, որտեղ արդեն արջն էր ընկել։ Երաժիշտը վախից սկսում է նվագել, իսկ արջը սկսում է պարել։ Հայտնվում է նաև հետաքրքրասեր խլուրդն ու սկսում է լսել։ Այդպես շարունակվում է այնքան, մինչև ջութակի բոլոր չորս լարերը պոկվում են։ Իսկ փոսի շուրջը հավաքվում են գայլերը և սկսում են արջի վրա ոսկորներ և գուղձեր նետել։ Արջը բարկանում է, դուրս գալիս փոսից և քշում գայլերին։ Փոսը փլվում է, և երաժիշտը դուրս է գալիս այնտեղից։ Նա վերցնում է իր ջութակը և գնում է թափառելու աշխարհով, իսկ արջն ու խլուրդը հետևում են նրան։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող ռեժիսոր Ալեքսանդր Լենկին
Սցենարի հեղինակ Դմիտրի Յակուտովիչ,
Ալեքսանդր Լենկին
Բեմադրող նկարիչ Լյուդմիլա Սելիվոնչիկ
Նկարիչ-անիմատորներ О. Կարշակևիչ, Տատյանա Յացինա,
Ալեքսանդր Լենկին,
Ա. Գորուլյով, Ա. Շեպետով,
О. Տիտովա, Տատյանա Ժիտովսկայա
Նկարիչներ Նատալյա Կոստյուչենկո, Ա. Օրլենկո,
Ե. Լապոտկո, Տ. Եվմենովա,
Օլգա Չիկինա, Ե. Ռուդնևա,
Ն. Զինովևա, Ա. Ժուկովինա,
Ս. Բասալկևիչ, Ե. Գորյաչևա,
Լ. Սլեսարյոնոկ, Վ. Միցկևիչ,
լ. Լուկաշենկո, Ն. Վիսոցկայա,
Ե. Կրասկևիչ, Տ. Կորշիկովա
Օպերատոր Ալեքսանդր Բետև
Կոմպոզիտոր Կոնստանտին Գորյաչի
Հնչյունային օպերատոր Սերգեյ Չուպրով
Դերերը հնչյունավորել են Վլադիմիր Սիչկար,
Ալեքսանդր Վերգունով
Ռեժիսորի օգնական Աննա Տումելյա
Նկարչի օգնական Ե. Ռուդնևա
Գունային էֆեկտներ Տ. Ալեքսեևա
Մոնտաժող Գ. Բուդնիկ
Խմբագիր Դմիտրի Յակուտովիչ
Տնօրեն Յու. Կազակովա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - «Անիմաևկա 2001» անիմացիոն կինոյի IV միջազգային փառատոն, հանդիսատեսի համակրանք մրցանակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]