Փոխադրամիջոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոխադրամիջոցները լինում են 5 տեսակ՝

  1. Երկաթուղային
  2. Ջրային
  3. Ավտոմոբիլային
  4. Խողովակային
  5. Օդային

Երկաթուղային[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային ճանապարհները համարվում են ամենախոշոր բեռնափոխադրիչները։ Հիմնականում այս փոխադրամիջոցով տեղափոխվում են քարածուխ, գյուղատնտեսական և անտառային արտադրանքներ, ավտոմեքենաներ, քիմիկատներ և այլն։

Ջրային փոխադրամիջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգալի քանակությամբ ապրանքներ փոխադրվում են նավերով և լաստանավերով (քարածուխ, ցորեն, մետաղներ, նավթ)

Ավտոմոբիլային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղափոխում են հագուստ, գրականություն, համակարգիչ, սննդամթերք, ապահովում են բարձր օպերատիվ ծառայություններով։ Ամենահարմար փոխադրամիջոցներից է[փա՞ստ], քանի որ ի վիճակի է ապրանքը տեղափոխել «դռնից դուռ»։

Խողովակային փոխադրամիջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպեցիֆիկ փոխադրամիջոց է նավթի, քարածուխի և քիմիկատներ տեղափոխելու նպատակով (տեղում առաջացած վայրից մինչև շուկաներ)։ Այս փոխադրամիջոցով նավթի տեղափոխումը ավելի էժան է քան երկաթուղայինով և ավելի թանկ քան ջրային փոխադրամիջոցով։

Օդային փոխադրամիջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաթանկ տարիֆներով փոխադրամիջոցն է։ Համարվում է իդեալական այն դեպքում, երբ հիմնական նշանակությունը համարվում է արագությունը և անհրաժեշտ է հասցնել առանձին շուկաներ։