Փոլ Ուոքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Ուոքեր
անգլ.՝ Paul Walker
Փոլ Ուոքերը 2009 թվականին Լոնդոնում՝ «Ֆորսաժ 4» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ
Ծնվել էսեպտեմբերի 12, 1973(1973-09-12)[1][2][3]
ԾննդավայրԳլենդեյլ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 30, 2013(2013-11-30)[5][6][2][…] (40 տարեկան)
Մահվան վայրՎալենսիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
ԿրթությունVillage Christian Schools?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, ավտոարշավորդ, դերասան և ծովային կենսաբան
ԸնտրանիՖորսաժ
Ծնողներհայր՝ Paul Walker III?
Երեխա(ներ)Meadow Walker?
Պարգևներ և մրցանակներ
paulwalkerfoundation.org

Փոլ Ուոքեր, լրիվ անուն ազգանունը՝ Փոլ Ուիլյամ Ուոքեր IV (անգլ.՝ Paul William Walker IV, սեպտեմբերի 12, 1973(1973-09-12)[1][2][3], Գլենդեյլ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - նոյեմբերի 30, 2013(2013-11-30)[5][6][2][…], Վալենսիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասան, նախկին մոդել։

Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1986 թվականից, խաղացել է մոտ 40 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, ճանաչում է ձեռք բերել նկարահանվելով Ֆորսաժ ֆիլմում և նրա հաջորդ սերիաներում՝ Կրկնակի ֆորսաժ, Ֆորսաժ 4, Ֆորսաժ 5 և Ֆորսաժ 6 ֆիլմերում, ստացել է 5 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել 8 անգամ, որոնց թվում՝ 2 անգամ Ոսկե ազնվամորի «հակամրցանակի»։ Մահացել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքում՝ ավտովթարից[8][9][10]։

Մարզվել է բրազիլական ջիու-ջիցու մարզաձևով, ունեցել է այդ մարզաձևից դարչնագույն գոտի[11]։ Ունի մեկ դուստր՝ Միդոու Փեյն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Ուիլյամ Ուոքերը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին ամերիկյան Գլենդել քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ[12]։ Նա գործարար Փոլ Ուոքեր III-ի[13] և նախկին մոդել Շերիլի[14] (նրանք ամուսնալուծվել են 2004 թվականին) ավագ որդին է։ Փոլն ունի երկու կրտսեր եղբայրներ՝ Կոդի Բյու և Կալեբ, և երկու կրտսեր քույրեր՝ Էշլի և Էմի[15]։ Ուքերների ընտանիքը դավանում է մորմոնություն[13]։ Դերասանն ունի անգլիական ծագում, ինչպես նաև կան իռլանդական և գերմանական արմատներ[16][17]։

Փոլի դերասանական կարիերան սկսվել է վաղ մանկությունից, 1975 թվականին, «Pampers Diapers» մանկական տակդիրների հեռուստատեսային գովազդից[18]։ Մեծանալով, նա շարունակում է նկարահանվել տարբեր հեռուստատեսային ծրագրերում և գովազդային հոլովակներում։ Կինոյում իր առաջին դերը Ուոքերը խաղացել է տասներեք տարեկանում՝ «Հրեշը պահարանից» («Monster In The Closet») կատակերգական սարսափ ֆիլմում։ Այնուհետև հետևում են այլ դերեր ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսային սերիալներում («Չարլզը պատասխանատու է» («Charles In Charge»), «Ո՞վ է տան տերը» («Who’s The Boss?»), «Երիտասարդ և հանդուգն» («The Young & The Restless»))։ Բացի դերասանական աշխատանքից, Փոլն ակտիվորեն զբաղվում էր սպորտով և մասնակցում է տարբեր մրցաշարերի։

1991 թվականին ավարտելով Քրիստոնեական դպրոցը[19][20] Սան Վելիում, Կալիֆոռնիա, Ուոքերը որոշում է զբաղվել ծովային կենսաբանության հետազոտությամբ[21] և ընդունվում է Կալիֆոռնիայի քոլեջ։ Սակայն դերասանական արվեստի նկատմամբ սերը գերադասում է կենսաբանությամբ զբաղվելուց։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Ուոքերը նկարահանվում է «Թեմի և Թի Ռեքս» («Tammy & The T-Rex») ֆիլմում, այն ժամանակ դեռևս անհայտ Դենիզ Ռիչարդսի հետ։ Երիտասարդ դերասանի հաջորդ դերակատարումը 1998 թվականի «Դիմավորեք Դիդլներին» («Meet The Deedles») ֆիլմում է, Mighty Mighty Bosstones-ի մոտ երգ-սաունդթրեք «Wrong Thing Right Then»-ի հոլովակում։ Նույն թվականին դերասանը ստանում է իր հաջորդ դերը, դառնալով Ռիզ Ուիզերսփունի կերպարի կրքերի օբյեկտը «Պլեզանտվիլ» («Pleasantville») ֆիլմում։ Չնայած կինոնկարը ձախողվում է վարձույթում, քննադատները այն վատ չեն ընդունում, գնահատելով դերասանական աշխատանքները։ Այդ դերը նրան ճանաչում է բերում, և կինոյում նրա դերերի ցանկը սկսում է համալրվել նոր դերերով։ Հաջորդ, 1999 թվականին, նա նկարահանվում է բավականին հաջողակ «Այդ բոլորը նա է» («She’s All That») (Ֆրեդի Պրինց Կրտսերի լավագույն ընկերոջ փոքրիկ դեր) և «Ուսանողական թիմ» («Varsity Blues») (դպրոցական ֆուտբոլի դժվարին առօրյաի մասին) ֆիլմերում։

Եղել է «S.W.A.T.. Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատ» ֆիլմի գլխավոր հերոս Ջիմ Սթրիթի և «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում Ջոնի Շտորմի դերերի թեկնածուներից[16]։ Փորձակվել է Էնակին Սքայուքերի դերի համար, սակայն բավականին տարիքով է եղել նրա համար։ Ըստ դերասանի խոստովանության, դա միակ դերն է, որը նա իրականում շատ էր ցանկանում ստանալ։ «Աստղային պատերազմներ» սագան նրա ամենասիրելին էր[16]։

Հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ երիտասարդների շրջանում իր հանրաճանաչության աճին, 2001 թվականին դերասանը երկրորդական դերերի խաղից տեղավոխվում է գլխավոր դերերի։ Իր առաջին գլխավոր դերը կինոյում նա խաղացել է «Ֆորսաժ» («The Fast & The Furious») ֆիլմում, Վին Դիզելի հետ։ Շնորհիվ այդ կինոնկարի անսպասելի հաջողության, Փոլ Ուոքերը դառնում է հայտնի ոչ միայն ԱՄՆ-ում, վերջնականապես ամրապնդվելով երիտասարդական կինոյի կուռքային կերպարի կարգավիճակում։ «Ֆորսաժ» ֆիլմի թողարկումից ընդամենը երեք ամիս անց կայանում է գլխավոր դերում Փոլ Ուոքերի մասնակցությամբ ևս մեկ ֆիլմի առաջնախաղ՝ «Ահա քեզ ուղևորություն» («Joy Ride»), առաջին դերը սարսափ ժանրում, որտեղ հիմնականում սկվսում է երիտասարդ դերասանների կարիերան։ Այդ կինոնկարում Ուոքերի խաղընկերներն են դառնում Լիլի Սոբեսկին և Սթիվ Զանը։ «People» ամսագիրը 2001 թվականին Ուոքերին ընդգրկում է իր «Աշխարհի ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակի մեջ[16]։

Այնուհետև հետևում է «Ֆորսաժ»-ի շարունակությունը (արդեն առանց Վին Դիզելի) և Ուոքերը նկարահանվում է ամերիկյան ռեփ երգիչ Լուդաքրիսի «Act A Fool» երգի հոլովակում։ Այնուհետև հետևում է դեր Մայքլ Կրայտոնի «Ժամանակի թակարդում» («Timeline») վեպի էկրանավորման մեջ (որտեղ նաև նկարահանվել է Ջերարդ Բաթլերը), կինոնկարը ջերմ ընդունելություն չի ստանում ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից։ 2005 թվականին թողարկվում է գանձերի որոնման մասին «Բարի գալուստ դրախտ» («Into The Blue») բախտախնդիր-արկածային մարտաֆիլմը (ֆիլմը հավաքում է հաջող դրամագլուխ, իսկ 2009 թվականին թողարկվում է ֆիլմի ցածրաբյուջե շարունակությունը քիչ հայտնի դերասաններով) Ջեսիկա Ալբայի մասնակցությամբ, որտեղ Ուոքերը փայլում է իր լողորդի ունակություններով. Փոլը մանուկ ժամանակից զբաղվում էր սերֆինգով։ Հետաքրքիր է, որ Ալբան ևս ունեցել է նման փորձ՝ երիտասարդ ժամանակ նա խաղացել է «Ֆլիպպեր» սերիալում։

Ուոքերն իրեն դրսևորում է որպես դրամատիկական դերասան, դերակատարում ունենալով «Նոել» («Noel», 2004 թվական) ֆիլմում։ Ըստ սյուժեի, նա խաղում է Պենելոպե Կրուսի փեսացու-ոստիկան, ում Սուրբ Ծննդին մոտ հետապնդում է մի ծերունի, վստահ, որ երիտասարդը իր մահացած կնոջ վերամարմնավորումն է։ Ֆիլմում բազմաթիվ հայտնի դերասաններ կան՝ Սյուզան Սարանդոն և Ռոբին Ուիլյամս։

Հետագա աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույց «Ֆորսաժ 5» ֆիլմի դերասանների հետ, 2011 թվական (Դուեյն Ջոնսոն, Լուդաքրիս, Ջորդանա Բրյուստեր, Վին Դիզել և Փոլ Ուոքեր )

Հաջորդ նախագիծը՝ «Փախիր առանց հետադարձ հայացքի» («Running Scared»), Ուքերին ամրագրում է որպես հեռանկարային դերասան, ով կարողանում է խաղալ ոչ միայն երկրորդական մարտաֆիլմերում։ Սակայն մռայլ քրեական դրաման, որը համեմատվում է Գրիմ եղբայրների պատմության հետ, քաղաքային հեքիաթի ոգով, նույնիսկ չի կարողանում փոխհատուցել իր 15-միլիոնանոց բյուջեն, հավաքելով ընդամենը $9,3 միլիոն։ Նույն թվականին թողարկված Ուոլթ Դիսնեյ ստուդիայի «Սպիտակ գերի» («Eight Below») արկածային կինոնկարը, Ուոքերի հետ գլխավոր դերում, դառնում է վարձույթի առաջատարը, հավաքելով $20 միլիոն առաջին իսկ հանգստյան օրերին[22]։

Այնուհետև Ուոքերը նկարահանվում է գլխավոր դերում «Դրախտային նախագիծ» («The Lazarus Project») անկախ ֆիլմում, որն անմիջապես թողարկվում է DVD-ով, 2008 թվականի հոկտեմբերի 21-ին։ Հաջորդ դերը հանդիսանում է «Ֆորսաժ» շարքի շարունակությունը՝ «Ֆորսաժ 4» («Fast & Furious», որտեղ նա կրկին աշխատում է Վին Դիզելի հետ, ով լքել էր ֆիլմում նկարահանումները առաջին մասից հետո[23]։

2010 թվականին թողարկվում է «Տղաներ-թալանչիներ» («Takers») քրեական դրաման[24], որտեղ Փոլը նկարահանվում է Մեթ Դիլոնի և Հեյդեն Քրիստենսենի հետ։ Կինոնկարն ունի բավականին դժվար վարձույթային ճակատագիր։ Նկարահանումները սկսվել էին դեռևս 2008 թվականի սեպտեմբերին, սակայն ֆիլմը էկրան է բարձրանում միայն 2010 թվականին։

2011 թվականի գարնանը վարձույթ է դուրս գալիս «Ֆորսաժ 5» («Fast Five») ֆիլմը[25], իսկ երկու տարի անց՝ «Ֆորսաժ 6» («Fast Six»)։ Յոթերորդ ֆիլմի նկարահանումները նա այդպես էլ չի հասցնում ավարտել[26]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Փոլ Ուոքերը կարճատև սիրավեպ ուներ հանրահայտ դերասանուհի Դենիզ Ռիչարդսի հետ[27], ում հետ նա նկարահանվում էր «Թեմի և Թի Ռեքս» երիտասարդական կատակերգությունում։ 1998 թվականին Ուոքերը «Ուսանողական թիմ» ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպում է Բլիս Էլիսին (անգլ.՝ Bliss Eliss), որտեղ աղջիկը մասնակցում էր մասսայական տեսարանին։ Զույգը հանդիպում է մի քանի տարի։ Դերասանուհի Ջեյմի Քինգի հետ սիրավեպը սկսվում է 2002 թվականին և տևում է մեկ տարուց քիչ ավել[27]։ Ըստ լուրերի, Ուոքերը նաև սիրավեպ է ունեցել դերասանուհի Ջեսիկա Ալբայի հետ, «Բարի գալուստ դրախտ» ֆիլմի իր խաղընկերուհու[27]։

Փոլը նաև ունի դուստր՝ Միդոու Ռեյն (անգլ.՝ Meadow Rain, ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 4-ին), ով ապրում է իր մոր՝ Ուոքերի նախկին ընկերուհի Ռեբեկայի հետ, Հավայան կղզիներում[14][28]։

2006 թվականից հանդիպում էր Ժասմին Պիլչարդ Գոսնելի (անգլ.՝ Jasmine Pilchard-Gosnell)հետ, ով փոքր էր նրանից 16 տարով[29]։ Չնայած մամուլում բազմաթիվ հայտարարությունների, 2011 թվականի աշնանը նրանք այդպես էլ չնշանադրվեցին։ Զույգը բաժանվում է, այդ մասին Փոլը խոստովանում է հարցազրույցներից մեկում[30]։

Շատ մոտ էր իր կրտսեր եղբայրներ Քալեբի և Կոդի հետ, ովքեր գալիս էին իրենց եղբոր բառացիորեն բոլոր պրեմիերաներին[31]։

Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանն ուներ երկու տուն՝ Հանտինգտոն Բիչում և Սանտա Բարբարայում, և չեսապիկ բեյ ռետրիվեր տեսակի շուն՝ Լաբրադոր անունով[13][32], Կովբոյ ձի։ Դերասանը պաշտում էր սերֆինգը և լողափում զբոսանքները, հետաքրքրվում էր մեքենաներով և ավտմեխանիկայով։ Սիրում էր ճանապարհորդել և եղել է Հնդկաստանում, Ֆիջիում, Կոստա Ռիկայում, Բրունեյում, Բորնեոյում[16]։ Ընկերական հարաբերություններ էր պահպանում դերասանուհիներ-զույգեր Կայլի և Կիտոն Թինդալների հետ[16]։

Ուոքերը լրջորեն զբաղվում էր բրազիլական ջիու-ջիցուով[11]։ Ուներ ծիրանեգույն գոտի[33], այնուհետև՝ դարչնագույն գոտի։ Մարզվում էր Ռիկարդո Միլերի ղեկավարության տակ, ով իր աշակերտին հետմահու պարգևատրում է սև գոտիով[11]։ Ըստ Միլերի խոսքերի, Ուոքերը «միշտ ձգտում էր ցուցադրել ջիու-ջիցուն իր ֆիլմերում, …ցանկանում էր իր ֆիլմերը օգտագործել որպես բեմ հենց ջիու-ջիցուի ցուցադրման համար, …ինձ ասում էր, որ ցանկանում է հանդիսատեսի մոտ հիշվել ոչ միայն որպես ավտոարշավորդ, այլ, նաև, որպես ջիու-ջիցուի մասնագետ»[11]։

Բացի այդ, Ուքերը մասնակցություն էր ունենում «Redline Time Attack» մրցարշավների սերիայում, M3 E92 մեքենայով, «AE Performance» թիմի հետ։ Նրա մեքենան հովանավորում էին այնպիսի կազմակերպություններ, ինչպես «Etnies», «Brembo Brakes», «Ohlins» «Volk», «OS Giken», «Hankook», «Gintani» և «Reach Out Worldwide»[34]։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլը հայտնվել է երկու երաժշտական հոլովակներում՝ «Wrong Thing Right Then» (1997 թվական), «Mighty Mighty Bosstones» խմբի երգի հիման վրա («Դիմավորեք Դիդլներին» ֆիլմի համար) և «Act A Fool», Լուդաքրիսի երգի հիման վրա («Կրկնակի ֆորսաժ» ֆիլմի համար)[35]։

Դերասանը նկարահանվում է հաղորդավարի դերում սպիտակ շնաձկների մասին պատմող «National Geographic»-ի արտադրության վավերագրական ֆիլմում, հաղորդումը եթեր է հեռարձակվել 2010 թվականի հունիսին[36][37]։ Փոլը անց է կացրել 11 օր, նկարահանելով 7 շնաձկան Մեքսիկայի ափամերձ շրջանում[38]։ Արշավախումբը գլխավորում էր Քրիս Ֆիշերը։

2011 թվականի հունվարին դառնում է «Coty Prestige» օծանելիքային ընկերության «Davidoff Cool Water for Men» հոսքագծի դեմքը, որը մեկնարկում է 2011 թվականի հուլիսին[39]։

Բարեգործական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշելով իր պատանեկական երազանքները, երբ նա ցանկանում էր դառնալ ծովային կենսաբան, ինչպես նրա կուռք Ժակ Կուստոն[38], 2006 թվականին Փոլ Ուոքերը միանում է Թրաձկան պաշտպանության ֆոնդին[40]։

2010 թվականի մարտին Ուոքերը ուղևորվում է Չիլի, որտեղ օգնություն էր ցուցաբերում երկրաշարժից տուժածներին, որը տեղի էր ունեցել փետրվարի 27-ին և գնահատվում էր 8,8 բալ։ «REACH OUT Worldwide» իր բժշկական կազմակերպության հետ միասին դերասանը տեղակայվում է Մաուլում, ինչպես նաև այցելում է Իլոկա քաղաք, Կուրանիպե և Պելյուուե ավաններ, բժիշկների հետ զբաղվելով հիվանդների պատվաստումներով[41]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերի 30-ին, ուղիղ ժամը 15:30-ին (ըստ UTC-8-ի) Ուոքերը և նրա ընկեր Ռոջեր Ռոդասը այցելում են «Reach Out Worldwide» բարեգործական ֆոնդի միջոցառում Հայան թայֆունի[8][42] զոհերի համար միջոցներ հավաքելու նպատակով, որը տեղի էր ունեցել վերջերս Ֆիլիպիններում։ Դրանից քիչ անց նրանք կարմիր «Porsche Carrera GT» մեքենայով, որը պատկանում էր Ռոդասին, հեռանում են։ Ճանապարհին վարորդը չի կարողանում կառավարել մեքենայի ղեկավարությունը և մեքենան բախվում է լապտերասյանը և կողքին աճած ծառին Վալենցիում, Սանտա Կլարիտա, Կալիֆորնիա և անմիջապես հրդեհվում է[8][10][43][44]։

Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հայտարարում է, որ վարորդը և ուղևորը մահացել են անմիջապես ավտովթարի վայրում[43][45]։ Առաջինը այդ լուրը հաղորդում է «TMZ» ռեսուրսը այն բանից հետո, երբ Ուոքերի հրապարակախոս Էյմ Վան Այդենը հաստատում է դերասանի մահը[8]։ Ռոդասը Ուոքերի վաղեմի ընկերն էր և օգնել է հիմնադրելու «Reach Out Worldwide» ֆոնդը։ Նա հանդիսանում էր «Always Evolving»-ի գործադիր տնօրենը, ավտոսալոն, տեղակայված Վալենցիում[46][47]։

Փոլի վերջին խոսքերն են եղել՝ <<5 րոպեից տանը կլինեմ>>։ Այս խեսքերը ասել է դստեր՝ Մեդոու Ուոքերի հետ հեռախոսազանգի ժամանակ։

Ուոքերի հուղարկավորությունը տեղի է ուենում 2013 թվականի դեկտեմբերի 14-ին, Գլենդելում (Կալիֆորնիա նահանգ)[48]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1985-1994 Դպրոցական արձակուրդները «CBS»-ում. Հատուկ թողարկում CBS Schoolbreak Special Դիլլ
1985-1986 Ուղի դեպի երկինք Highway To Heaven Էրիկ Տրևերս/Թոդդ Բրայանտ
1986 Հրեշը պահարանից Monster In The Closet «Պրոֆեսոր» Բեննետ
1987 Ծրագրավորված սպանության Programmed To Kill Ջեյսոն
1988 Դա Ես եմ ձեզ ասում I’m Telling! մասնակից
1990 Չարլզը պատասխանատու է Charles In Charge Ռասսել Դևիս
1991 Հիմարիկ What A Dummy Ռիկ
1991 Ո՞վ է տան տերը Who’s The Boss? Մայքլ Հեյնս
1992-1993 Երիտասարդ և հանդուգն The Young & The Restless Բրենդոն Քոլինզ
1994 Տղաների վերադարձը The Boys Are Back Ջեսի Հենսոն
1994 Թեմի և Թի Ռեքս Tammy & The T-Rex Մայքլ
1996 Հրեշտակի հպումը Touched By An Angel Ջոնաթան
1998 Դիմավորեք Դիդլներին Meet The Deedles Ֆիլ Դիդլ
1998 Պլեզանտվիլ Pleasantville Սկիպ Մարտին
1999 Ուսանողական թիմ Varsity Blues Լենս Հարբոր
1999 Այդ բոլորը նա է She’s All That Դին Սեմփսոն
1999 Ավերված պալատը Brokedown Palace Ջեյսոն
2000 Գանգեր The Skulls Քալեբ Մենդրեյկ
2001 Ֆորսաժ The Fast & The Furious Բրայան Օ’Քոններ
2001 Ահա քեզ ուղևորություն Joy Ride Լյուիս Թոմաս
2003 Կրկնակի ֆորսաժ 2 Fast, 2 Furious Բրայան Օ’Քոններ
2003 Ժամանակի թակարդում Timeline Քրիս Ջոնսոն
2004 Նոել Noel Մայկ Ռայլի
2005 Բարի գալուստ դրախտ Into The Blue Ջարեդ
2006 Փախիր առանց հետադարձ հայացքի Running Scared Ջոուի Գազել
2006 Սպիտակ գերի Eight Below Ջերի Շեպարդ
2006 Մեր հայրերի դրոշները Flags Of Our Fathers Հենկ Հենսոն
2007 ԱՄՆ պատմություններ Stories USA Մայկի
2007 Փոխարինում The Death and Life Of Bobby Z Թիմ Կիրնի
2008 Դրախտային նախագիծ The Lazarus Project Բան Հարվի
2009 Ֆորսաժ 4 Fast & Furious Բրայան Օ’Քոններ
2010 Տղաներ-թալանչիներ Takers Ջոն Ռոուվեյ
2011 Ֆորսաժ 5 Fast Five Բրայան Օ’Քոններ
2013 Մեքենա № 19 Vehicle 19 Մայքլ Վուդս
2013 Ֆորսաժ 6 Fast Six Բրայան Օ’Քոններ
2013 Հաշված ժամեր Hours Նոլան
2013 Գրավատան քրոնիկներ Pawn Shop Chronicles Ռոու Դոգ
2014 13-րդ շրջան. Աղյուսե առանձնատներ Brick Mansions Դեմիեն
2015 Ֆորսաժ 7 Furious 7 Բրայան Օ’Քոններ

Մրցանակներ[49][խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
1988 Երիտասարդ դերասան (en:Young Artist Award) Երիտասարդ դերասանի լավագույն հյուրային դեր ցերեկային սերիալում
«A Special Love» դրվագի համար
Ճանապարհ Դրախտ Առաջադրված
1993 Երիտասարդ դերասան (en:Young Artist Award) Լավագույն երիտասարդ դերասան ցերեկային սերիալում Երիտասարդ և հանդուգն Առաջադրված
1994 en:Soap Opera Digest Award Ականավոր էկրանային նորամուտ Առաջադրված
Երիտասարդ դերասան (en:Young Artist Award) Երիտասարդ դերասանի լավագույն տղամարդու դեր օճառային օպերայում Առաջադրված
2000 Երիտասարդ Հոլիվուդ (en:Young Artist Award) Նոր սեքսուալ աստղ Առաջադրված
2001 Հոլիվուդյան բեկում Տղամարդու տարվա բեկում
Ստացել է Hollywood Film Festival-ում
Հաղթանակ
Երիտասարդ Հոլիվուդ (en:Young Artist Award) Տղամարդու նոր ոճ Հաղթանակ
2002 en:MTV Movie Awards Լավագույն էկրանային թիմ
Վին Դիզելի հետ
Ֆորսաժ Հաղթանակ
Իղամարդու տարվա բեկում Առաջադրված
2003 en:Teen Choice Awards Ավենավառ սիրավեպ
Փոլ Ուոքերին և նրա մեքենային
Կրկնակի ֆորսաժ Հաղթանակ
2009 en:Teen Choice Awards Մարտաֆիլմի լավագույն դերասան Ֆորսաժ 4 Առաջադրված
2011 en:Teen Choice Awards Մարտաֆիլմի լավագույն դերասան Ֆորսաժ 5 Առաջադրված
en:Black Reel Awards Լավագույն թիմ
Ֆիլմի դերասանների հետ
Տղաներ-թալանչիներ Առաջադրված
2014 en: MTV Movie Awards Լավագույն էկրանային զույգ
Վին Դիզելի հետ
Ֆորսաժ 6 Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.usmagazine.com/celebrity-news/news/paul-walker-dead-at-40-fast-and-the-furious-actor-dies-in-car-accident-report-20133011
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 http://www.tribute.ca/people/paul-walker/1379/17622/
  5. 5,0 5,1 5,2 http://www.cnn.com/2013/11/30/showbiz/actor-paul-walker-dies/
  6. 6,0 6,1 6,2 'Fast and Furious' star Paul Walker dies in fiery car crash, ABC News confirms
  7. 7,0 7,1 7,2 http://edition.cnn.com/2013/11/30/showbiz/actor-paul-walker-dies/
  8. 8,0 8,1 8,2 8,3 «'Fast and Furious' star Paul Walker dies in car accident». CNN. 2013 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  9. «'Fast and Furious' star Paul Walker dies in Valencia car crash, publicist says». ABC News. 2013 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  10. 10,0 10,1 Joel Landau (2013 թ․ նոյեմբերի 30). «Paul Walker dead at 40: 'Fast and Furious' star killed in fiery car crash». NY Daily News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Duane, Daniel. «Paul Walker's Adventure Sports Workout Routine». Men's Health. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  12. «Paul Walker Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 13,2 Keck, William (2005 թ․ սեպտեմբերի 27). «Fame lets Paul Walker dive in». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  14. 14,0 14,1 «Paul Walker». Complex. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  15. Aames, Ethan (2004 թ․ նոյեմբերի 12). «Paul Walker on Noel». Cinema Confidential. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 IMDB Trivia Section
  17. «Betsey Alma OEFINGER b. 28 Oct 1922 Meriden New Haven County, Connecticut, U.S.A. d. 7 Mar 1991 Meriden New Haven County, Connecticut, U.S.A.: Our Family History». Germans2franklincountyma.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  18. Chean, Steven (2003 թ․ հունիսի 15). «Walker on the wild side». USA Weekend. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  19. «Paul William Walker I-IV bio: The Faster & Furiouser 5/4DEEMAS&JESUS ADAM Actor». Tribute.ca. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  20. Kim, Beatrice (2003 թ․ նոյեմբերի 21). «Pretty boy is pretty coy: Walker talks the talk». The Stanford Daily. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
  21. «Paul Walker Covers 'Men's Health' March 2010 | Paul Walker : Just Jared». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  22. «Eight Below (2006)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  23. «Apple – Movie Trailers – Fast and Furious». Apple. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  24. Fleming, Michael (2008 թ․ սեպտեմբերի 9). «Screen Gems digs up 'Bone' cast». Variety. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  25. Fast Five Premiere
  26. Gonzalez, Maricela. «'Fast & Furious 7' production halted after Paul Walker's death». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  27. 27,0 27,1 27,2 Paul Walker Photos | Who is Paul Walker dating? Girlfriend, Wife
  28. Longsdorf, Amy (2006 թ․ փետրվարի 24). «Paul Walker: People.com». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  29. Jasmine Pilchard-Gosnell: Paul Walker’s Teenage Fiancee?
  30. «Paul Walker & Jasmine: Engaged? Nope! | Jasmine Pilchard-Gosnell, Paul Walker : Just Jared». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  31. «Flag Of Our Brothers, JustJared». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  32. Koltnow, Barry (2006 թ․ փետրվարի 18). «Just chillin'». Orange County Register. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  33. Duane, Daniel. «Paul Walker's Adventure Sports Workout Routine». Men's Health. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  34. «AE Performance». Redline Time Attack. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  35. Paul Walker (I) — Other works
  36. «Paul Walker Leads Shark Expedition». Starpulse.com. 2009 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
  37. «Actor Paul Walker Joins National Geographic Shark Expedition». DiverWire. 2009 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
  38. 38,0 38,1 Itier, Emmanuel. «Paul Walker Interview». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
  39. «Coty Prestige Announces Agreement With Paul Walker». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  40. «Paul Walker Joins The Billfish Foundation to Kick-Off 20th Anniversary Celebration». marlinmag.com. 2006 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  41. «REACH OUT Worldwide». REACH OUT Worldwide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  42. «'Fast and Furious' star Paul Walker dies in Valencia car crash, publicist says». ABC News. 2013 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  43. 43,0 43,1 «Publicist: Fast & Furious Actor Paul Walker Dies in Car Crash». TIME. 2013 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  44. Schabner, Dean (November 30, 2013). 'Fast and Furious' Star Paul Walker Killed in Crash". ABC News.
  45. «Fast & Furious actor Paul Walker dies in California car crash». BBC News US & Canada. BBC News. 2013 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  46. «Call to Action». Merrill Lynch. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  47. Smith, Perry (2013 թ․ նոյեմբերի 30). «Paul Walker, Santa Clarita CEO Reportedly Killed In Fatal Single-Car Crash». KHTS Radio. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  48. Похоронили актёра Пола Уокера в его родном городе Глендейл (штат Калифорния) // РИА Новости, 2013-12-15
  49. Paul Walker (I) — Awards

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ուոքեր» հոդվածին։