Փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Ալի Փաշա

Փաշա (թուրքերեն՝ раṣа, օսմանյան թյուրքերեն՝ پاشا‎ ), Օսմանյան կայսրությունում քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող տիտղոս։ 1826 թվականից շնորհվել է մինիստրներին և բարձրաստիճան զինվորականներին։ Հանրապետական Թուրքիայում այն տրվել է գեներալներին, իսկ 1934 թվականի ռեֆորմով վերացվել է։ Օսմանյան կայսրությունում վիլայեթների կառավարիչներն ունեին փաշայի տիտղոս, և հաճախ վիլայեթն էլ անվանվել է փաշալըք (փաշայություն)։ Օսմանյան կայսրության փլուզումից (1918 թվական) հետո փաշա տիտղոսը գործածվել է Եգիպտոսում (մինչև 1952 թվականը) և Իրաքում (մինչև 1958 թվականը

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ծագում է պարսկերեն «փադիշահ»՝ գերագույն ղեկավար բառից, որն էլ իր հերթին ծագում է հին պարսկերեն pāti-xšāya՝ ղեկավար բառից։ Անվանումը տարածվում էր ոչ միայն վարչաքաղաքական միավորների ղեկավարների դեպքում, այլև սուլթանին ենթակա ռազմական պաշտոնատար անձանց պարագայում։ Որպես պատվավոր կոչում «փաշա»-ն մոտավորապես համարժեք է գեներալին։ Միայն օսմանյան սուլթանը և (պատվիրակությամբ) Եգիպտոսի Խեդիվը կարող էին փաշայի տիտղոս շնորհել։

Ի սկզբանե կոչումը լրացնում էր բացառապես զորավարների արժանիքները, սակայն հետագայում արժեզրկվեց և կարող էր կիրառվել ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կամ նույնիսկ կողմնակի անձի նկատմամբ, ով արժանացել էր նման պատվի։ Օսմանյան կառավարման բուրգում փաշաների գլխավերևում կանգնած էին խեդիվներն ու վեզիրները, ներքևում՝ բեկերը։ Փաշային ենթակա նահանգը (վիլայեթ, էյալեթ) կոչվում էր նաև փաշալիք կամ «փաշայություն»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Словарь иностранных слов. М.,1989. С.377.


Մերձավոր Արևելքի տիտղոսներ

Միապետներ
Խալիֆ  • Շահինշահ  • Փադիշահ  • Սուլթան  • Շահ  • Մելիք  • Էմիր

Ցեղապետներ
Սարդար  • Աթաբեկ

Աղաներ
Վեզիր  • Բեյլերբեյ  • Փաշա  • Բեյ  • Բեկ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաշա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։