Փահլավիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմադ Ռեզա Փահլավիի կնոջ թագադրությունը 1967 թվականին
Առաջին և երկրորդ Փահլավիները հոբելյանական «Հարստության 50-այակը» 1976 թ. թղթադրամի վրա

Փահլավիների հարստություն (պարս.՝ دودمان پهلوی), շահերի հարստություն Իրանում 1925-1979 թվականներին։

Ներկայացուցիչներն են Ռեզա-Շահ Փահլավին (1925-1941) և Մոհամմադ Ռեզա Փահլավին (1941-1979)[1]։ Փահլավիների տիրակալության ժամանակ Իրանի պաշտոնական անվանումն էր Իրանի Շահանշահի Պետություն (պարս.՝ دولت شاهنشاهی ایرا , Դովլաթ Շահանշահի-յե Իրան), կամ Իրանի կայսերական պետություն։ 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունը տապալեց Փահլավիների հարստությունը։

Հարստության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Ռեզա խանը, օգտվելով քաղաքական խառը իրավիճակից, արևմտյան երկրների հովանավորությամբ[2] և Իրանի կոզակների բրիգադի միջոցով[3] գրավեց Թեհրանը։ Սուլթան Ահմադ Շահը ստիպված նրան զինվորական նահանգապետ և նախարար նշանակեց։ 1923 թվականին նա վարչապետ դարձավ։ Օգտագործելով իր դիրքն ու հեղինակությունը Ռեզա խանը նախապատրաստեց և պետական հեղաշրջում իրագործեց 1925 թվականին վերջ դրվեց Ղաջարական հարստության գահակալությանը։ 1925 թվականի հոկտեմբերի 31-ին Իրանի ծերակույտի հիմնադիր հավաքը Սուլթան Ահմադ Շահին գահընկեց հայտարարեց, իսկ 1925 թվականի դեկտեմբերի 12 Ռեզա խանը իրեն հռչակեց թագավոր և հիմնադրեց Փահլավի արքայատոհմը[4]։ Որպես անուն նա օգտագործեց Կարին Փահլավիների հարստության անունը, թեև նրանց հետ ոչ մի կապ չուներ։

Անուն դիմանակար ազգակցական կապ կյանքի տարիներ գահակալության սկիզբ գահակալության վերջ
Գահակալություն
Ռեզա-Շահ Փահլավի մարտի 16, 1878 - հուլիսի 2, 1944 դեկտեմբերի 15, 1925 սեպտեմբերի 16, 1941
Մոհամմադ Ռեզա Փահլավի Ռեզա-Շահ Փահլավիի

որդին

հոկտեմբերի 26, 1919 - հուլիսի 27, 1980 սեպտեմբերի 16, 1941 փետրվարի 11, 1979
Վտարանդիություն
Մոհամմադ Ռեզա Փահլավի Mohammad Reza Pahlavi Ռեզա-Շահ Փահլավիի որդին հոկտեմբերի 26, 1919 -

հուլիսի 27, 1980

փետրվարի 11, 1979 հուլիսի 27, 1980

(մահ)

Ֆարահ Փահլավի (ռեգենտ թագուհի) Մոհամմադ Ռեզա Փահլավիի

կինը

հոկտեմբերի 14, 1938 հուլիսի 27, 1980 հուլիսի 27, 1981
Ռեզա Փահլավի Մոհամմադ Ռեզա Փահլավիի

որդին

հոկտեմբերի 31, 1960 հուլիսի 27, 1981 վտարանդի գահակալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրություն, Նախաբան, ISBN 978-964-439-427-0
  3. П. Н. Стрелянов (Калабухов) Казаки в Персии. 1909—1918 гг. — М.: ЗАО Центрполиграф, 2007. — 442 с.. ISBN 978-5-9524-3057-0 (ռուս.)
  4. Կրուգոսվետ. «Ռեզա Շահ Փահլավի». (ռուս.)