Ցախակեռաս ուտելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցախակեռաս ուտելի
Ցախակեռաս ուտելի
Ցախակեռաս ուտելի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Ցախակեռաս ուտելի (L. edulis)
Միջազգային անվանում
Lonicera edulis

Ցախակեռաս ուտելի (լատին․՝ Lonicera edulis), ցախեկեռասազգիների ընտանիքի ցախակեռաս ցեղի բույս, որն ըստ ժամանակակից դասակարգման կապույտ ցախակեռասի (լատ.՝ Lonícera caeruléa) ենթատեսակն է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է՝ մոտ 1 մետր բարձրությամբ։ Տերևները նշտարաձև են կամ երկարավուն-էլիպսաձև, 1,5-5,5 սմ երկարությամբ և 0,6-1,7 սմ լայնությամբ, սուր ծայրով։ Ծաղիկները դեղնավուն են, սովորաբար բացվում են, երբ տերևները դեռևս լրիվ չեն զարգացել։ Պտղաբույլերը մուգ կապույտ են, երկարավուն էլիպսաձև, 20-25 (երբեմն՝ 6) սերմերով, կարելի է ուտել, դառնություն չունեն։ Սերմերը դարչնագույն են, էլիպսաձև, մեջքի կողմում՝ փքված։ Ծաղկում է մայիսի երկրորդ կեսին, պտուղները հասունանում են հունիս-հուլիս ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայում, Հյուսիս-արևելյան Չինաստանում, մեծ մասամբ լեռնային շրջաններում, խոնավ-մութ անտառների կրով հարուստ հողերում, տորֆային ճահիճների եզրերին, խոնավ մարգագետիններում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղները պարունակում են 4,43 % շաքարներ, 0,98 % թթուներ, 57,3 մգ/տոկոս C վիտամին։ Արժեքավոր մեղրատու է։ Պիտանի է մեր հանրապետության բարձր լեռնային և մեզոֆիլ-անտառային շրջանների համար։ Էկոլոգիական խումբը՝ XIIա։ Մշակության հավանական շրջանները՝ 1-7, 10-17, 29, 31[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lonicera caerulea L. GRIN-Global». npgsweb.ars-grin.gov. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 282։