Տրիպոլիս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տրիպոլիս
հուն․՝ Τρίπολη
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես1476 կմ²
ԲԾՄ655 մետր
Բնակչություն30 448 մարդ (2021)[1]
Հեռախոսային կոդ271
Փոստային դասիչ221 00
Ավտոմոբիլային կոդΤΡ
Պաշտոնական կայքtripolis.gr
Տրիպոլիս (քաղաք) (Հունաստան)##
Տրիպոլիս (քաղաք) (Հունաստան)

Տրիպոլիս (հին հուն.. Τρίπολις հուն. η Τρίπολη), նախկինում Տրիպոլիցա (հուն. Τριπολιτσά իտալ. Tripolitza կամ Tripolizza)՝ քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 655 մետր բարձրության վրա` Պելոպոնես կղզու կենտրոնական մասում` Աֆինից 129 կմ հարավ-արևմուտք։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2011 թ.-ի տվյալներով ունի 30 866 բնակիչ ունի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակներում Տրիպոլիսի մոտ են գտնվել Տեգեյա և Մանտինեյա քաղաքները։ Վաղ միջնադարում, 1934 թ.-ի բանախոսական ընկերության տվյալներով, կենտրոնական Մորեյան (Պելոպոնես) գրավվել է հարավային սլավոնների կողմից։ Երկար ժամանակ այստեղ է գտնվել սլավոնական բնակավայր Դրոբոլիցան։ Սակայն պաշտոնական հունական աղբյուրները ժխտում են օգտագործվող բառերի արմատների նմանությունը։ Ուշ բյուզանդական շրջանում բնակչությունը անկում է ապրում։ Հետագայում գյուղական այս վայրը լցվել է կիսաքոչվոր ալբանացի-արվանիտներով։ Միջնադարում Մորեյի ամբողջական ղեկավարության դեմ երկար և անարդյունք կռվել են Բյուզանդիան, Վենետիկը, Լատինական Կայսրությունը։ Ժամանակակից Տրիպոլիսը հիմնվել է թուրք-օսմանների կողմից 1770 թ.-ին, ովքեր սկզբում կառուցեցին ամրոց` լավ ամրացված քաղաքի կենտրոնով։ Տեղադրված էր Մորեյի հիմնական թուրքական տարածքում։ Ամրոցի կառուցումից հետո համայնքում սկսվեց ինտենսիվ իսլամացման գործընթաց։ Քաղաքի հիմնական մասը հիմնել էին թուրքերը,տեղի մուսուլմանները և սեֆարդ-հրեաները։ Քաղաքը և իր շրջակայքը երեք անգամ ենթարկվել են արյունոտ սպանդի։ 1820 թ.-ին քրիստոնյաների նկատմամբ կոտորած են սկսել մուսուլմանները` անկախության շարժման սկսման պատճառով։ 1821 թ.-ին հույն ապստամբ ուժերի կողմից Տրիպոլիսի պաշարումն ավարտվում է թուրքերի և հրեաների սպանությամբ, զոհվում են 8 000 – 10 000 տղամարդ, կանայք և երեխաներ։ 1825 թ.-ին եգիպտացի գեներալ Իբրահիմ փաշան, համագործակցելով թուրքերի հետ, ուղղափառ հույների ծնունդի ընթացքում, նորից գրավեց քաղաքը` քրիստոնյաների սպանություններ իրականացնելով։ Սա քաղաքի վերջին բախումն էր այլազգիների հետ։ XX դարի սկզբին քաղաքն ուներ 15 000 բնակիչ։

Տրիպոլիսի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլիսի համայնքի մեջ է մտնում գյուղ Միլյա-Տրիպոլեոսը։ 2011 թ.-ի տվյալներով բնակչությունը 30 912 է։ Տարածքը` 28 812 կմ²։

Անուն Բնակչություն (2011)[2], մարդ
Միլյա-Տրիպոլեոս 46
Տրիպոլիս 30866

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 24699[3]
2001 28928[3]
2011 28928[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2021 Greek census
  2. 2,0 2,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիպոլիս (քաղաք)» հոդվածին։