Տրիպոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիպոլի (այլ կիրառումներ)
Քաղաք
Տրիպոլի
طرابلس‎‎
Զինանշան

ԵրկիրԼիբիա Լիբիա
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված էմ.թ.ա. 7-րդ դար թ.
Մակերես400 կմ²
ԲԾՄ81 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն1 176 000 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+218 218
Պաշտոնական կայքtripoli.info
Տրիպոլի (Լիբիա)##
Տրիպոլի (Լիբիա)

Տրիպոլի (արաբ․՝ طرابلس الغرب‎‎, Տարաբուլուս էլ Գարբ[1]), Լիբիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Բնակչությունը՝ 1 176 000 մարդ (2022):

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլին երկրի առևտրական և ֆինանսական գլխավոր կենտրոնն է։ Նավահանգիստ է, ավտոճանապարհների հանգույց։ Ունի միջազգային օդանավակայան։ Տրիպոլիում կենտրոնացած է Լիբիայի արդյունաբերական ձեռնարկությունների մոտ 3/4-ը։ Զարգացած է սննդի, տեքստիլ, կաշվի արդյունաբերությունը, նավթավերամշակումը, տնայնագործական արհեստագործությունը, ձկնորսությունը։ Կա Ջէկ։ Տրիպոլիում անցկացվում է ամենամյա միջազգային տոնավաճառ։

Գիտություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի համալսարան, փոստային կապերի և հեռուստահաղորդակցման ինստիտուտ, կիրառական արվեստի և արհեստների դըպրոց, մի շարք գիտական ընկերություններ, եգիպտական մշակույթի կենտրոն, պետական գրադարան, թանգարաններ, թատրոններ։ Պահպանվել են հռոմեական և բյուզանդական ժամանակների ճարտարապետական հուշարձաններ, մզկիթներ։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել են փյունիկեցիները մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին՝ Էա անունով։ Հույները Էան Աաբրաթա և Լեպտիս Մագնա գաղութների հետ անվանել են Տրիպոլիս (նշանակել է «երեք քաղաք»), սակայն Տրիպոլի անվանումը պահպանվել է նաե Էայի համար։ Մ. թ. ա. 105-ին նվաճել են հռոմեացիները, 5-րդ դարում՝ վանդալները, 6–7-րդ դարերում գտնվել է Բյուզանդիայի, VII դարից՝ Արաբական խալիֆայության, 1551-1911 թվականներին՝ Օսմանյան կայսրության կազմում։ 1911-ի հոկտեմբերին գրավել են իտալական զորքերը (մինչև 1943 թվականը, երբ Տրիպոլին գրավել են անգլիական զորքերը)։ Մինչև Լիբիայի անկախության հռչակումը (1951) Տրիպոլին ազգային-ազատագրական պայքարի կենտրոններից էր։ 1951 թվականի դեկտեմբերից 1969 թվականի սեպտեմբերի 1-ը Լիբիայի թագավորության մայրաքաղաքներից էր, 1969 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Լիբիայի Հանրապետության մայրաքաղաքը։

1986 թվականին ԱՄՆ մեղադրել է Լիբիային ահաբեկչությանը սատարելու մեջ և ԱՄՆ օդային ուժերը ռմբակոծել են Տրիպոլին և Բենգազին։ Թեև Մալթան զգուշացրել էր Լիբիային մոտեցող օդանավների մասին, բայց քաղաքները չեն կարողացել որևէ կերպ դիմակայել։ 2003 թվականին ՄԱԿ-ի պատժամիջոցները Լիբիայից հանվել են, և Տրիպոլիի նավահանգստի բեռնափոխադրումները կտրուկ աճել են, որն էլ ազդել է քաղաքի տնտեսական աճին։

2011 թվականի օգոստոսին քաղաքում ծավալվել են ռազմական գործողություններ Լիբիայի ազգային անցումային խորհրդի և Մուամմար Կադդաֆիի զորքերի միջև։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլիում տիպիկ միջերկրածովային կլիմա է՝ տաք, չոր ամառով, անձրևոտ և ցրտոտ ձմեռով։ Տեղումները տարեկան միջին 334 մմ։

Տրիպոլիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32
(90)
33
(91)
37
(99)
41
(106)
43
(109)
47
(117)
47
(117)
48
(118)
46
(115)
42
(108)
37
(99)
31
(88)
48
(118)
Միջին բարձր °C (°F) 17.9
(64.2)
19.1
(66.4)
20.7
(69.3)
23.7
(74.7)
27.1
(80.8)
30.4
(86.7)
31.7
(89.1)
32.6
(90.7)
31.0
(87.8)
27.7
(81.9)
23.3
(73.9)
19.3
(66.7)
25.4
(77.7)
Միջին օրական °C (°F) 13.4
(56.1)
14.3
(57.7)
16.0
(60.8)
18.7
(65.7)
21.9
(71.4)
25.3
(77.5)
26.7
(80.1)
27.7
(81.9)
26.2
(79.2)
22.9
(73.2)
18.4
(65.1)
14.6
(58.3)
20.5
(68.9)
Միջին ցածր °C (°F) 8.9
(48)
9.5
(49.1)
11.2
(52.2)
13.7
(56.7)
16.7
(62.1)
20.1
(68.2)
21.7
(71.1)
22.7
(72.9)
21.4
(70.5)
18.0
(64.4)
13.4
(56.1)
9.9
(49.8)
15.6
(60.1)
Ռեկորդային ցածր °C (°F) 0
(32)
1
(34)
2
(36)
2
(36)
7
(45)
11
(52)
12
(54)
14
(57)
12
(54)
10
(50)
1
(34)
0
(32)
0
(32)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 62.1
(2.445)
32.2
(1.268)
29.6
(1.165)
14.3
(0.563)
4.6
(0.181)
1.3
(0.051)
0.7
(0.028)
0.1
(0.004)
16.7
(0.657)
46.6
(1.835)
58.2
(2.291)
67.5
(2.657)
333.9
(13.146)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 9.4 6.4 5.8 3.3 1.5 0.6 0.2 0.0 2.3 6.8 6.9 9.1 57.4
% խոնավություն 66 62 56 54 51 41 52 54 56 63 65 69 57
Միջին ամսական արևային ժամ 206 214 237 250 315 312 376 352 271 244 212 198 3187
Աղբյուր #1: World Meteorological Organization[2]
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun and relative humidity)[3], Weatherbase (record highs and lows)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 28. (ռուս.)
  2. «World Weather Information Service – Tripoli». World Meteorological Organization. 2011 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  3. Cappelen, John; Jensen, Jens. «Libyen – Tripoli» (PDF). Climate Data for Selected Stations (1931–1960) (Danish). Danish Meteorological Institute. էջ 170. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Weatherbase: Historical Weather for Tripoli, Libya». Weatherbase. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Տրիպոլի» հոդվածից (հ․ 12, էջ 105 )։