Տրազիմենյան լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրազիմենյան լիճ
իտալ.՝ Lago Trasimeno

'
Կոորդինատներ
Երկիր Իտալիա
Վարչատարածքային բաժանում Ումբրիա
Հայելու բացարձակ բարձրությունը 259 մ
Լայնություն 15,5 կմ
Ավազանի մակերեսը 128 կմ²
Ամենամեծ խորությունը 6,72 մ

Տրազիմենյան լիճ, Տրազիմենոս, Տրազիմենուս լիճ (լատ․՝ Trasimenus, իտալ․՝ Trasimeno), լիճ Իտալիայի կենտրոնական մասում։ Ապենինյան թերակղզու ամենամեծ լիճը։ Գտնվում է ծովի մակերևույթից 259 մ բարձրության վրա, մակերեսը 128,6 կմ2 է, խորությունը՝ 6,6 մ (այլ տվյալներով՝ 8 մ)։ Պունիկյան պատերազմների (մ․ թ․ ա․ 264—146 թթ.)․ ժամանակ, մ․ թ․ ա․ 217-ի ապրիլին, Տրազիմենյան լճի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ Հաննիբալի կարթագենյան բանակի (մոտ 40000 մարդ) և կոնսուլ Գայոս Ֆլամինիոսի հռոմեական բանակի (31000 մարդ) միջև։ Հաննիբալի զորքերը հարձակվել են լճի և լեռների միջև ընկած նեղ կիրճով անցնող հռոմեական բանակի վրա ու ջախջախել։ Ճակատամարտում զոհվել է նաև հռոմեացիների զորահրամանատարը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրազիմենյան լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։