Տոքսիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոքսիններ (հուն․ to£ixov - թույն), բակտերիային, կենդանական և բուսական ծագման սպիտակուցային նյութեր, որոնք ունակ են ընկճել կենդանիների և մարդու ֆիզիոլոգիական ֆունկցիաները և հիվանդության կամ մահվան պատճառ դառնալ։ Երբեմն «տոքսիններ են անվանում նաև ոչ սպիտակուցային բնույթի թունավոր նյութերը։ Ի տարբերություն մյուս օրգ․ և անօրգ․ թունավոր նյութերի, տոքսինների օրգանիզմ թափանցելիս հանգեցնում են հակամարմինների առաջացման։ Տոքսինների մոլ․ զանգվածը բարձր է 4-5 հազարից (ցածրամոլեկուլային նյութերը, իմունածին չեն)։ Տոքսսինները նման են օձերի, կարիճների, սարդերի և այլ թունավոր կենդանիների ու մի շարք թունավոր բույսերի թույների բաղադրության մեջ։ Առավել տարածված և ուսումնասիրված են բակտերիային տոքսիններ (օրինակ, փայտացման, դիֆթերիայի, բոտուլիզմի տոքսիններ և այլն), որոնք ստորաբաժանվում են Էքսոտոքսինների (երբ տոքսինները միջավայր են դուրս գալիս բակտերիայի կենսագործունեության ընթացքում) և էնդոտոքսինների (երբ տոքսինները ազատվում են բակտերիայի ոչնչացումից և քայքայումից հետո)։ Ըստ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության բնույթի տարբերում են 1․ նեյրոտոքսիններ, որոնք ազդում են նյարդային ազդակի հաղորդման տարբեր փուլերի վրա, 2․ ցիտոտոքսինները քայքայում են կենսաբանական թաղանթները, 3․ ինհիբիտոր տոքսինները ընկճում են որոշակի ֆերմենտների ակտիվությունը, 4․ ֆերմենտ-տոքսինները քայքայում են օրգանիզմի կարևոր օրգ․ նյութերը (սպիտակուցներ, բազմաշաքարներ և այլն)։ Տոքսինները օգտագործվում են անատոքսինների, բուժիչ շիճուկների ստացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։