Տորոնտո Ռեպտորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորոնտո Ռեպտորս
Տորոնտո Ռեպտորս պատկերանիշ
Տորոնտո Ռեպտորս պատկերանիշ
Լիգաներ NBA
Հիմնադրում 1995 թ.
Պատմություն Տորոնտո Ռեպտորս
(1995- այժմ)
Մարզադաշտ Էյր Քենըդա սենթըր
(1999 թ.-ից)
Տեղագրություն Կանադա Տորոնտո, Օնտարիո, Կանադա
Ակումբի գույներ                    
Նախագահ Մասայ Ուջիրի
Սեփականատեր Maple Leaf Sports & Entertainment
Գլխավոր մարզիչ Նիք Նուրս
Առաջնություններ 1 (2019)
Կոնֆերենցիոն տիտղոսներ 1 (2019)
Դիվիզիոն տիտղոսներ 6 (2007, 2014, 2015, 2016, 2018, 2019)
Հավերժացված Բացակայում են
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ
«Ռեպտորսի» տնային հանդիպումներից մեկի ժամանակ

«Տորոնտո Ռեպտորս» (անգլ.՝ Toronto Raptors), կանադական պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Տեղակայված է Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում և հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի ատլանտիկ դիվիզիոնում։

Հիմնադրվել է 1995 թվականին՝ որպես հավելյալ թիմ Կանադայից։ Երբ նույն թվականին ստեղծված «Վանկուվեր Գրիզլիսը» տեղափոխվում է Մեմֆիս (2001), «Ռեպտորսն» ինքնստիքյան դառնում է Միացյալ Նահանգներից դուրս տեղակայված միակ NBA-ի ակումբը։

Ի սկզբանե բասկետբոլիստներն անցկացնում էին ընկերական խաղեր «SkyDome» մարզապալատում, սակայն 1999 թվականին տեղափոխվեցին նոր՝ «Air Canada Centre» մարզապալատ։ Սեփականտերը «Maple Leaf Sports & Entertainment»-ն էր, ում նաև պատկանում էին «Տորոնտո Մեյփլ Լիֆս» և «Տորոնտո Մարլիս» տափօղակով հոկեյի ակումբները, ինչպես նաև՝ «Տորոնտո» ֆուտբոլային ակումբը։

Ինչպես լիգայի թիմերի մեծամասնությունը, «Ռեպորտսն» առաջին տարիների խաղերին թույլ էր հանդես գալիս և միայն 3 տարի անց Վինս Կարտերին ձեռքբերելուց հետո կարողացավ բարելավվել իր վիճակը։ Կարտերն այդ ժամանակ լիգայի առաջատար մարզիկներից մեկն էր, ում շնորհիվ «Ռեպորտսը» հասավ Արևելյան կոնֆերանսի կիսաեզրափակիչ, որը թիմում գրանցված լավագույն արդյունքն էր։

2019 թվականին, Քավայ Լեոնարդի շնորհիվ, ում ակումբը ձեռք էր բերել մրցաշրջանի սկզբնամասում, «Տորոնտո Ռեպտորսը» նվաճել է NBA-ի առաջին չեմպիոնական տիտղոսը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]