Տորոնտո Մեյփլ Լիֆս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորոնտո Մեյփլ Լիֆս
Toronto Maple Leafs
Կոնֆերենցիա Արևելյան
Դիվիզիոն Հարավարևելյան
Հիմնադրում 1917
Պատմություն Տորոնտո Արենաս
(1917 – 1919)
Տորոնտո Սենթ Պատրիկս
(1919 – փետրվարի 14, 1927)
Տորոնտո Մեյփլ Լիֆս

(փետրվարի 14, 1927 – այժմ)

Տան արենա Էյր Կանադա սենթր
Քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տորոնտո, Օնտարիո, Կանադա
Գույներ Կապույտ, սպիտակ

         

Սեփականատեր(ներ) Maple Leaf Sports & Entertainment Ltd.
Գլխ. մենեջեր Կանադա Դեյվ Նոնիս
Գլխ. մարզիչ Կանադա Ռենդի Կարտիլ
Ավագ Կանադա Դիոն Ֆանոֆ
Սթենլիի գավաթներ 13 (1917–18, 1921–22, 1931–32, 1941–42, 1944–45, 1946–47, 1947–48, 1948–49, 1950–51, 1961–62, 1962–63, 1963–64, 1966–67)
Կոնֆերենցիայի տիտղոսներ 0
Նախագահական ավար(ներ) 0
Դիվիզիոնի տիտղոսներ 5 (1932–33, 1933–34, 1934–35, 1937–38, 1999–00)
Պաշտոնական կայք http://www.mapleleafs.nhl.com

«Տորոնտո Մեյփլ Լիֆս» (անգլերեն՝ Toronto Maple Leafs), կանադական պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) Արևելյան կոնֆերենցիայի Ատլանտիկ դիվիզիոնում։ Տեղակայված է Կանադայի Օնտարիո նահանգի վարչական կենտրոն Տորոնտո քաղաքում։ Հիմնադրվել է 1917 թվականին։ «Չիկագո Բլեքհոքսի», «Դետրոյթ Ռեդ Ուինգսի», «Մոնրեալ Կանադիենսի», «Նյու Յորք Ռենջերսի» և «Բոստոն Բրուինսի» հետ մտնում է NHL-ի «օրիգինալ վեցյակի» մեջ։ Մինչև 1919 թվականը կրել է «Տորոնտո Արենաս» անվանումը, որից հետո թիմի նոր սեփականատերերը թիմն անվանափոխում են «Տորոնտո Սենթ Պատրիկս»։ 1927 թվականին թիմը կրկին նոր սեփականատեր է ձեռք բերում և վերջնականապես անվանափոխվում «Տորոնտո Մեյփլ Լիֆս»։

Սթենլիի գավաթն ակումբը նվաճել է 13 անգամ և այդ ցուցանիշով զիջում է միայն «Մոնրեալ Կանադիենսին» (24 տիտղոս)։

1999 թվականից տան հանդիպումները «Բրուինսն» անցկացնում է «Էյր Կանադա սենթր» մարզապալատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]