Տոսկանյան կղզեխումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոսկանյան կղզեխումբ
Arcipelago toscano

'
Կոորդինատներ
Երկիր Իտալիա
Մարզեր Տոսկանա
Վարչատարածքային բաժանում Լիվորնո, Գրոսետո
Ամենամեծ կղզին Էլբա
Ընդհանուր մակերեսը 295 կմ² կմ2
Ամենաբարձր կետը 1018 մ մ
Ջրատարածություն Միջերկրական ծով
Բնակչություն 34250 մարդ
Բնակչության խտությունը 116,1 մ/կմ² մարդ/կմ2

Տոսկանյան կղզեխումբ (իտալ.՝ Arcipelago Toscano), կղզիների խումբ Լիգուրյան և Տիրենյան ծովերի միջև, Իտալիա։ Տեղակայված է Տոսկանա շրջանի Լիվորնո և Գրոսետո գավառներից արևմուտք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզեխմբի կազմի մեջ մտնող կղզիներն են՝

Կղզիներ Տարածք,
կմ²
Բնակչություն,
մարդ (2011)
Էլբա 224 32 043
Ջիլիո 24 1439
Կապրայա 19 410
Մոնտեքրիստո 13 2
Պյանոսա 10 0
Գորգոնա 2 147
Ջանուտրի 3 13
Ընդհանուր: 295 34 054

Կղզու վրա գտնվում է Տոսկանյան կղզեխմբի ազգային այգին։

Կղզու վրա կան փոքր քաղաքներ և գյուղեր, ուր հաճախ այցելում են զբոսաշրջիկները։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոսկանյան կղզեխումբը ներկայացնում է հարաբերակցության շրջան Սարդինիա-Կորսիկական համակարգի և Ապենինյան թերակղզու միջև։ Այն կազմավորված է յոթ կղզիներից, մի քանի կղզյակներից և ժայռակղզիներից, որոնք ունեն տարբեր երկրաբանական ծագում, ինչպես մագմատիկ, նստվածքային և մետամորֆային։ Ըստ քարերի տեսակի, կղզեխմբի ծագումը թվագրվում է Տրիասի ժամանակաշրջանին։

Անթրոպոգենի ժամանակաշրջանում կղզեխումբը կապված է եղել ծովի մակարդակի տատանումների հետ` պայմանավորված սառցադաշտային և միջսառցադաշտային ժամանակաշրջանով. վերջին սառցապատման ժամանակ ծովի բարձրությունը նվազեց 100 մետրով, և Էլբան դարձավ թերակղզի, որը միացած էր մայրցամաքին և Պյանոսային։ Վերջին սառցապատմանը հաջորդեց ջերմացման փուլը, և ծովը դանդաղորեն բարձրացավ իր ներկայիս մակարդակին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archipelago Toscano national Park». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոսկանյան կղզեխումբ» հոդվածին։