Տոմոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոմոգրաֆիա, շերտագրություն, ռենտգենյան հետազոտման մեթոդ, որը հնարավորություն է տալիս ստանալ հետազոտվող օբյեկտի որոշակի խորությունում գտնվող շերտի պատկերը։ Կատարվում է հատուկ ապարատով՝ տոմոգրաֆով, որի միջոցով հայտնաբերվում են քաղցկեղային գոյացությունները և վերհսկվում են սրտային հիվանդությունները։

Տոմոգրաֆիայի օգնությամբ հետազոտում են շնչափողը, բրոնխները, անոթները, թոքերում հայտնաբերում են քայքայման և կոշտացումների օջախները, երիկամների, լեղապարկի և լեղուղիների քարերը, մակերիկամների և միզային համակարգի ուռուցքները։ Տոմոգրաֆիան առավել արդյունավետ է հետազոտման մյուս եղանակների (ուրոգրաֆիա, անգիոգրաֆիա, բրոնխոգրաֆիա) հետ զուգակցելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։