Տիտուս Լարցիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտուս Լարցիուս
լատին․՝ T.Larcius
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
Ծննդավայրանհայտ
Մահացել էմ.թ.ա. 5-րդ դար
Մահվան վայրանհայտ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունՀին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ և ancient Roman diplomat
Ծնողներհայր՝ Larcius?, մայր՝ անհայտ
Զբաղեցրած պաշտոններRoman dictator?, հինհռոմեացի սենատոր, կոնսուլ, կոնսուլ, Military tribune?, Praefectus urbi?, լեգատ և լեգատ

Տիտուս Լարցիուս Ֆլավիուս կամ Ռուֆուս (լատին․՝ Titus Lartius Flavus Rufus, մ.թ.ա. 6-րդ դար, անհայտ - մ.թ.ա. 5-րդ դար, անհայտ), Հռոմեական հանրապետության վաղ տարիների քաղաքական գործիչ, կրկնակի կոնսուլ, հռոմեական առաջին դիկտատոր։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարցիոսների էտրուսկական ընտանիքը Հռոմ է եկել Էտրուրիայից։ Անունն առաջացել է էտրուսկյան Լարս նախաանունից[1]։ Տիտոսի եղբայրը՝ Սպուրիոս Լարցիուս Ֆլավուսը եղել է Հանրապետության հերոսներից։ Վերջինս՝ Տիտոս Հերմինիոսի և Հորատիուս Կոկլեսի հետ միասին պաշտպանել է Տիբեր գետի վրա կառուցված փայտե կամուրջը։ Մ․թ․ա 506 և 490 թվականներին ընտրվել է կոնսուլ։

Առաջին կոնսուլ և բռնապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա 501 թվականին Տիտուս Լարցիուսը, Պոստումուս Կոմինիուս Ավրունկուսի հետ դարձել է կոնսուլ։ Գահընկեց արքա Տարքվինոս Գոռոզին հաջողվել է դաշնակիցներ գտնել լատինիների շրջանում, իսկ սենատը պատրիկների իշխանությունից դժգոհ պլեբեյների աճող դժգոհությունը Հռոմում ճնշելու համար դիկտատոր է նշանակել՝ Տիտուս Լարցիուսին։

Դառնալով կոնսուլ առաջին հերթին սահմանել է հեծելազորի հրամանտարի պաշտոն։ Այդ պաշտոնում նշանակել է նախորդ տարվա կոնսուլ՝ Սուպրիա Կասիա Վեցելինին։ Ժողովրդին հանդարտեցնելու նպատակով նա լիկտորներին է վերադարձրել արտոնագրված ֆասիան՝ սակրով[2][3]։ Անցկացնելով մարդահամար և կատարելով ունեցվածքի գնահատում, կարողացել է որոշել զինակոչիկի տարիքի քաղաքացիների թիվը։ Տարեցներից ձևավորել է քաղաքի կայազորը, իսկ մնացած մարդկանց բաժանելով երեք բանակների, դուրս է բերել քաղաքից և ուղարկել այն վայրեր, որտեղ կարող էին հետ մղել լատինիների առաջխաղացումը։

Բանակներից մեկին հաջողվել է ջախջախել հռոմեական հողում դիակապտությամբ զբաղվող լատինիներին։ Տիտուսը հրամայել է բուժել գերիներին և առանց փրկագնի ազատ արձակել։ Այդ քալլով նա կարողացել է լատինիների հետ մեկ տարով կնքել զինադադար։

Լիազորությունները վայր դնելուց հետո, նշանակել է նոր կոնսուլներ։

Երկրորդ կոնսուլություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատուրնի տաճար (Հռոմ), որը կառուցվել է Տիտուս Լարցիոսի տիրապետության օրոք, Ք․ա․ 497 թվական

Սատուրնի տաճար (Հռոմ)

Տիտուս Լարսիուսը Մ․թ․ա 498 թվականին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ։ Նրա գործընկերներից է եղել Քվինտուս Կլելիուս Սիկուլոսը։ Նույն թվականին պատերազմ է սկսել լատինիների (լատին․՝ Latini) դեմ։ Քվինտուսը մնացել է Հռոմում հարթելու պլեբեյների դժգոհությունը, իսկ Տիտուսը պաշտպանել է Ֆիդեն քաղաքը, որը ի վերջո գրավել է։

Հետագա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա 494 թվականին պլեբեյները լքելով Հռոմը բարձրացել է Սուրբ լեռը։ Սենատը պլեբեյների հետ բանակցելու համար ուղարկել է նաև Լարցիուսին։ Նույն թվականին նա զբաղեցրել է Custos Urbis պաշտոնը[4]։ Մ․թ․ա 493 թվականին Լացիուսը մասնակցել է Կորիոլ քաղաքի պաշարմանը։ Իրադարձությունը հայտնի է դարձել Գայուս Մարցիուս Կորիոլանոսի դրսևորած քաջության շնորհիվ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Т.М., Степанова (2016). «Литературная критика и публицистика русского зарубежья. Мотивы. Тенденции. Имена. Учебное пособие для студентов факультетов филологии и журналистики». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Иванова-Дятлова, А. Ю.; Аниол, В. А.; Гуляева, Н. В. (2015). «Сверхмалые дозы тетрагидроканнабинола способствуют выживанию новых клеток в зубчатой фасции взрослых крыс». Нейрохимия. 32 (3): 265–270. doi:10.7868/s1027813315030048. ISSN 1027-8133.
  3. «Ликтор» (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 22. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Список литературы_авторский». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.