Տեղեկատվական անվտանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղեկատվական գործոնն առաջնային նշանակություն ունի մարդկային կենսագրծունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Տեղեկատվական անվտանգությունը ( անգլերեն Information Security, երբեմն կրճատվում է որպես InfoSec) Ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է և նրա խնդիրը արդի հիբրիդային պատերազմների ռազմավարությունում և մարտավարությունում կարևորագույն, իսկ հաճախ՝ որոշիչ դերակատարում ունեցող տեղեկատվական-հոգեբանական պատերազմների և գործողությունների արդյունավետ  դիտարկումն է, քանի որ արդի աշխարհում պատերազմները մղվում են ոչ միայն զենքի և բանակների կիրառմամբ, այլև որպես ժամանակակից զենք օգտագործվում է ինվորմացիան։ Ըստ չինացի ռազմական տեսաբան և մտածող Սուն Ցըզիի՝ <<Հմուտ պատերազմողն օտար բանակը հպատակեցնում է առանց ճակատամարտի>>։ Տեղեկատվական պատերազմները պայքարի ձևեր են, որոնք նպատակ են հետապնդում հասնել հակառակորդի հոգեբանական կայունության խարխլմանը, ավանդույթների քայքայմանը, արժեքային կողմնորոշումների փոփոխմանը, ինչպես նաև ազգային գիակցության խարխլմանը, իր համար անհրաժեշտ ինֆորմացոն դաշտ ի ստեղծմանը։  Տեղեկատվական անվտանգության (ՏԱ) արդյունավետությունը մեծապես պայմանավորված է տեղեկատվական ոլորտի վերաբերյալ հանրության գիտելիքներով, ընդհանրական մտավոր ռեսուրսներով և դրանց խելամիտ համակարգմամբ ու կառավարմամբ։ Տեղեկատվական անվտանգության հիմնական նպատակն է տվյալների անվտանգության ապահովումը

Տեղեկատվական անվտանգության խնդրի դիտարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը դիտարկվում է տարբեր ասպեկտներով՝ համաշխարհային քաղաքական համակարգից մինչև առանձին անհատ, հասարակական շրջանակներից մինչև պետական։

Տեղեկատվական անվտանգության համակարգի խաթարումը նշանակում է ողջ պետական անվտանգության խաթարումը։

Տեղեկատվական անվտանգության բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական անվտանգությունը իր բնույթով կարող է լինել՝

1․ Տեխնիկական, ինչպիսին է կիբերհարձակումը

2. Քարոզչական, երբ ինֆորմացիայի միջոցով փորձ է արվում հասարակության կամ առանձին անհտների մոտ ձևավորել անհրաժեշտ պատկերացումներ և մտածելակերպ։

Տեղեկատվական անվտանգության հիմնական հասկացությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական անվտանգության հիմնական հասկացություններն են՝

1․ Տեղեկատվական անվտանգություն (ՏԱ)` Կազմակերպությանը պատկանող տեղեկատվությունը չթույլատրված մուտքից, օգտագործումից, հրապարակումից, խեղաթյուրումից, փոփոխումից կամ ոչնչացումից պահպանում/պաշտպանություն։

2․ Տեղեկատվական անվտանգության ապահովման քաղաքականությունը (ՏԱ քաղաքականություն) իրենից ներկայացնում է Կազմակերպության հստակ տեսլականը տեղեկատվական անվտանգության ապահովման ճանապարհների և մեթոդների վերաբերյալ, որով սահմանվում են ընդհանուր դրույթներ` Կազմակերպության տեղեկատվական ռեսուրսների և տեխնիկածրագրային համակարգերի կառավարման, տեղեկատվության մշակման, փոխանցման և տրամադրման վերաբերյալ։

3․ Տեղեկատվություն` տեղեկատվություն, որը Կազմակերպության կողմից պահպանվում, մշակվում, փոխանցվում և/կամ ներկայացվում է ցանկացած միջոցով` էլեկտրոնային և թղթային կրիչներով, բանավոր (այդ թվում նաև` հեռախոսային խոսակցություններ) և/կամ վիզուալ տեսքով տեղեկատվության ներկայացմամբ (օրինակ` համակարգչի էկրանին պատկերվող տեղեկատվություն, տելեկոնֆերանսներ և այլն)[1]։

Տեղեկատվական անվտանգության համար սպառնալիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական անվտանգության համար սպառնալիքները նպատակային և կանոնակարգված գործողությունների ամբողջություն են՝ ուղղված ինչպես անձի, հասարակության և պետության, այնպես էլ պետությունների դաշինքների տեղեկատվական միջավայրի զարգացման ու գործառման դեմ։ Դրանք կարելի է բաժանել երկու հիմնական գործառական խմբերի՝ արտաքին և ներքին։

Տեղեկատվական անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանվածությունն է տեղեկատվական ոլորտում՝ կապված անձի, հասարակության և պետության հավասարակշռված շահերի ընդհանրության հետ։ Տեղեկատվական ոլորտը տեղեկատվություն հավաքող, ձևավորող, տարածող և օգտագործող սուբյեկտների, տեղեկատվության և տեղեկատվական ենթահամակարգերի ամբողջություն է, ինչպես նաև այդ գործընթացների ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների կարգավորման համակարգ,որն ազդում է ՀՀ անվտանգության՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բաղադրիչների վրա[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
  3. https://razmavaraget.files.wordpress.com/2016/06/hb_2016-n1.pdf