Տարվա եղանակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարվա եղանակներ (այլ կիրառումներ)
Ադամ և Չարլս Բլեքների 1873 թ հեղինակած արեգակնային համակարգի և տարվա եղանակների տեսություն

Երկնակամարում Արեգակի տեսանելի դիրքին համապատասխան՝ տարին բաժանվում է չորս ժամանակաշրջանի (գարուն, ամառ, աշուն, ձմեռ)- Հյուսիսային և Հարավային կիսագնդերում տարվա եղանակներն իրար հակառակ են։ Տարվա եղանակների առաջացման և հերթափոխության պատճառը Երկրի պտտման առանցքի թեքությունն է (66°33՛) ուղեծրային հարթության նկատմամբ։ Ուղեծիրը տիեզերական տարածության մեջ Երկրի շարժման հետագիծն է. Արեգակի շուրջը այն կատարում է 365 օր 6 Ժ (1 տարի) ընթացքում։ Քանի որ ուղեծրային շարժման ընթացքում Երկրի պտտման առանցքը տարածության մեջ մնում է ինքն իրեն գրեթե զուգահեռ, ապա տարվա ընթացքում Երկիրը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ հաջորդաբար հայտնվում է մեկ հյուսիսային, մեկ հարավային բևեռներով։ Ուստի Արեգակն ավելի ուժեղ է տաքացնում և լուսավորում Երկրի մերթ Հյուսիսային, մերթ Հարավային կիսագունդը, որի հետևանքով էլ Հյուսիսային կիսագնդի ամառը համընկնում է Հարավային կիսագնդի ձմռան հետ, և հակառակը։ Մարտի 21-ին Արեգակն իր տեսանելի շարժումով երկնքի Հարավային կիսագնդից անցնում է Հյուսիսային կիսագունդ՝ հատելով հասարակածի հարթությունը գարնանային գիշերահավասարի (գիշերվա և ցերեկվա տևողությունները Երկրի վրա բոլոր վայրերում հավասար են) կետում։ Երկրի Հյուսիսային Երկրի դիրքի փոփոխությունը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ՝ մեկ լրիվ շրջապտույտի ընթացքում կիսագնդում սկսվում է գարունը (Հարավում՝ աշունըԱրեգակը 12 ժ ն է հորիզոնից վեր։ Գարնան տևողությունը 92,8 օր է։ Հունիսի 22-ին Արեգակը հասարակածի հարթությունից դեպի Հյուսիսային կիսագունդ է հեռանում առավելագույն չափով (խավարածիրը երկնային հասարակածի հետ կազմում է 22°27՛ անկյուն), և նրա ճառագայթները Երկրի վրա են ընկնում գրեթե ուղղահայաց, Երկրի 23°27՝ հյուսիսային լայնության վայրերում Արեգակը կեսօրին անցնում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր դիրքով՝ զենիթով։ Սկսվում է ամառը (Հարավային կիսագնդում՝ ձմեռը), որը տևում է 93,6 օր։ Սեպտեմբերի 23-ին Արեգակը դարձյալ գտնվում է երկնային հասարակածում (աշնանային գիշերահավասարի կետում) և Հյուսիսային կիսագնդից անցնում է Հարավային կիսագունդ։ Սկսվում է աշունը (Հարավային կիսագնդում՝ գարունը), որը տևում է 89,8 օր։ Վերջապես, դեկտեմբերի 22-ին Արեգակը երկնային հասարակածից դեպի հարավ է հեռացած առավելագույն չափով՝ 23°27՝։ Նրա ճառագայթները թեք են ընկնում Հյուսիսային կիսագնդի վրա, և հորիզոնից վեր այն գտնվում է կարճ ժամանակ։ Սկսվում է ձմեռը (Հարավային կիսագնդում՝ ամառը), որը տևում է 89 օր։ Երբ Հյուսիսային կիսագնդում ամառ է, Երկիրը գտնվում է իր ուղեծրի արևահեռ կետի մոտակայքում, իսկ ձմռանը, ընդհակառակը, առավել մոտ է գտնվում Արեգակին։ Բայց քանի որ Երկրի ուղեծիրը քիչ է տարբերվում շրջանագծից, հեռավորության այդ փոփոխությունը քիչ է ազդում տարվա եղանակների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։