Տարածության ընկալում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարածության ընկալման ուսումնասիրման մեջ կարևոր նշանակություն են ունեցել Նյուտոնի աշխատանքները, որոնցից հետո փոխվեցին բոլոր եղած պատկերացումները տարածության մասին։ Տարածության ընկալման, մոնոկուլյար և բինոկուլյար տեսողությունների ուսումնասիրման համար կատարվել են բազմաթիվ հետազոտություններ։

Տարածության ընկալման գիտական մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածության խնդիրը միշտ գտնվել և շարունակում է մնալ փիլիսոփաների ուշադրության կենտրոնում։ Խնդրի հանգուցային լինելը փիլիսոփայության մեջ պայմանավորված է ոչ միայն տեսական հետաքրքրվածությամբ, այլև նրա ուղղակի կապով մարդու կյանքի և կեսագործունեության հետ։ Մարդու համար տարածությունը նրա գտնվելու վայրն է, աշխարհագրական դիրքը և ռելիեֆի առանձնահատկությունները, այլ կերպ ասած նրա տեղն ու դիրքը շրջապատող աշխարհում՝ շրջակա առարկաների նկատմամբ, և տիեզերքում, իսկ արդյուքում՝ որպես մարդու կողմից ֆիզիկական տարածության ընկալման և իմաստավորման հետևանք, տարածության արտացոլումն է արվեստում և կենսագործունեության այլ ձևերում։

Բինոկուլյար տեսողության սկզբունք

Մ. Ասատրյանը նշում է, որ «փիլիսոփայության տարբեր ուղղությունները և դպրոցները, ելնելով կեցության տարբեր մեկնաբանություններից, տարբեր կերպ են մեկնաբանել տարածությունն ու ժամանակը։ Տարածության խնդիրը միշտ գտնվել է և շարունակում է մնալ փիլիսոփաների ուշադրության կենտրոնում։ Խնդրի հանգուցային լինելը փիլիսոփայության մեջ պայմանավորված է ոչ միայն տեսական հետաքրքրվածությամբ, այլև նրա ուղղակի կապով մարդու կյանքի և կեսագործունեության հետ։ Մարդու համար տարածությունը նախևառաջ նրա մարմնի ձևն է, գտնվելու վայրն է, աշխարհագրական դիրքը և ռելիեֆի առանձնահատկությունները, այլ կերպ ասած նրա տեղն ու դիրքը շրջապատող աշխարհում` շրջակա առարկաների նկատմամբ, և տիեզերքում, իսկ արդյուքում՝ որպես մարդու կողմից ֆիզիկական տարածության ընկալման և իմասնավորման հետևանք, տարածության արտացոլումն է արվեստում և կենսագործունեության այլ ձևերում [1]: Մ. Ասատրյանը նշում է, որ «փիլիսոփայության տարբոր ուղղությունները և դպրոցները, ելնելով կեցության տարբեր մեկնաբանություններից, տարբեր կերպ են մեկնաբաել տարածությունն ու ժամանակը[2]։ Փիլիսոփաների մի մասը ելնում է իդեալիստական դիրքից։ Այս տեսակետը տրամաբանական գագաթնակետին է հասցրել 19-րդ դարի գերմանական դասական փիլիսոփայության ներկայացուցիչ Հեգելը։ Հեգելը գտնում էր, որ տարածությունը ստեղծված է համաշխարհայի ոգու կողմից։ Հեգելը համարում է, որ տարածությունը սերտրոեն կապված է ժամանակի, շարժման և նյութի հետ. «տարածությունը և ժամանակն իրական են միայն շարժման մեջ ... ճիշտ այնպես, ինչպես չկա շարժում առանց նյութի և չկա նյութ առանց շարժման Տարածության մատերիալիստական ըմբռնումը ունի 3 տարբերակ։ Առաջին տարբերակը սուբստանցիոնալ ըմբռնումն է, որը տարածությունը պատկերացնում է մատերիայից անկախ որպես մի «զետեղարան, գտնվելու վայր»։ Փիլիսոփայության մեջ այս մոտեցումը Դեմոկրիտից, իսկ բնագիտության մեջ այն զարգացվել և հիմնավորվել է Նյուտոնի կողմից։ Ըստ Դեմոկրիտի կան միայն ատոմներ և դատարկ տարածություն, որի մեջ շարժվում են այս ատոմերը։ Նյուտոնը այս տարածությունը անվանել է «բացարձակ»։ Նա իր հատկություններով լիովին անկախ է նյութի հատկություններից։ Երկրորդ տեսակետը կարելի է կոչել ռելացիոն։ Այս տեսակետը զարագցրել են Արիստոտելը, Լայբնիցը և այլք։ Ըստ նրանց տարածությունը հանդիասնում է իրերի, երևույթների որոշակի հարաբերություն։ Նյութի հատկությունները այս դեպքում պայմանավորում է են նաև տարածության հատկություններ։ Այս տեսակետը գիտության մեջ իր հիմնավորումը ստացել է նախ՝ Լոբաչևսկու և Ռիմանի ոչ Էվկլիդյան երկրաչափության բացահայտմամբ 20-րդ դարի դեռ 30-ական թվականներին։ Իսկ վերջնականորեն նրա համար հիմք է հանդիսացել Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը։ Այն ներառում է գենետիկորեն իրար հետ կապված 2 տեսություն առաջինը Հատուկ հարաբերականության տեսությունն (ՀՀՏ) է, որը ստեղծվել է 1905 թվականին և երկրորդը ընդհանուր հարաբերականության տեսությունն (ԸՀՏ) է, որը իր վերջնական տեսքին է եկել 1916 թվականին։ ՀՀՏ-ն ցույց տվեց, որ որոշ տարածաժամանակային հատկություններ, որոնք մինչ այդ համարվում էին բացարձակ, ֆիզիկապես ռելյատիվ են։ ՀՀՏ-ում իրենց սպառել էին երկարություն, ժամանակի ինտերվալ, միաժամանակություն հասկացությունները։ Այս բոլոր բնութագրիչները կախված են մատերիայի օբյեկտների փոխադարձ շարժումներից։ Վերոնշյալ գաղափարները հաստատեց նաև ԸՀՏ-ն, որի փիլիսոփայական բովադակությունը հետևյալն է.

  • Տարածությունը բացարձակ չէ և սերտորեն կապված է ժամանակի հետ։
  • Տարածությունը և ժամանակը կապված են շարժումից և նյութական համակարգերից, դրանք նյութի գոյության հիմնական ձևեր են[3]։

Ինքը՝ Էյնշտեյնը հետևյալ ձևով էր բացատրում իր տեսության էությունը. «Նախկինում կարծում էին, որ եթե բոլոր նյութական իրերը հանկարծակի վերանան, տարածությունը և ժամանակը կմնան։ Հարաբերականության տեսության համաձայն` տարածությունը և ժամանակը կվերանան իրերի հետ միասին[4]։ Երրորդ տարբերակը Մ. Վ. Ասատրյանի փիլիսոփայության ուսումնական ձեռնարկում անվանվում է ատրիբուտային։ Բ. Մ. Կամենարովիչը այն անվանում է «երկրաչափական»։ Այս մոտեցումը զարգացվել է մարքս-լենինյան փիլիսոփայության մեջ՝ Ֆ. Էնգելսի աշխատությունների շնորհիվ։ Նա նշում էր, որ չկա նյութը և տարածությունը գոյություն չունեն առաց իրար։ Ժամանակակից գիտությունը տեղ է տալիս երկրորդ մոտեցման։ Ներկայումս վերլուծվում է նաև պերցեպտիվ տարածությունը։ Պերցեպտիվ տարածությունը. « Պերցեպտիվ տարածությունը այն տարածությունն է, որը մարդը ընկալում է իր զգայարանների` նախ և առաջ տեսողության և շոշափելիքի միջոցով[5]։ Հայեցակարգային տարածությունը մեր գիտական պատկերացումներն են իրական տարածության մասին։ Պերցեպտիվ տարածությունը կարելի է դիտարկել որպես իրականը և հայեցակարգայինը կապող օղակ։ Այս երեք տեսակի տարածությունների մեջև կա համապատասխանություն. Պերցեպտիվը և հայեցակարգայինը արտացոլում են իրականը և մոդելավորում այն։ Միաժամանակ, սակայն, հայեցակարգայինը դուրս է գալիս զգայականի շրջանակերից և կառուցում է նոր գերզգացական տարածությունը, որի մասին մեր պատկեկացումերը արտահայտվում են թե' գիտության, թե' արվեստի մեջ։ Այսպիսով, մարդու պերցեպտիվ տարածությունը դուրս է գալիս իրականի և կենցաղայինի սահմաններից և հասնում է տիեզերական մասշտաբների՝ դառնալով նաև մարդկային ճանաչողության ձևերից մեկը։ Պերցեպտիվ տարածությունը առանձին ուսումնասիրության առարկա է հանդիսանում հոգեբանության կողմից[6]։

Տարածության ընկալման հոգեբանական հիմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածական առարկաների հատկությունների ընկալման մեջ մեծ դեր են խաղում բազմաթիվ զգայությունները, մասնավորապես՝ շոշափելիքի և կինեստետիկ։ Սակայն մարդը մոտ տարածության ընկալմանը տեսողական համակարգի դոմինանտում է մնացած զգայություններին։ Այն, որ մենք եռաչափ տարածության մեջ ընկալում ենք աշխարհը որպես ինչ-որ ձևով կազմակերպված և հարաբերականորեն կայուն տարածություն տեսողական համակարգի էվոլուցիայի արդյունք է։ Սակայն այն հարցը, թե ինչպես է տեղի ունենում եռաչափ տարածության ընկալումը, իրենից մեծ խնդիր է ներկայացնում։ Եվ հարց է առաջանում, թե ինչպես կարելի է առհասարակ ընկալել եռաչափ տածածությունը, եթե ցանցաթաղանթը և նրա վրա պրոյեկտված պատկերները երկչափ են, ինչպես է տեսողական համակարգը «մատուցում տարածության երրորդ չափման մասին ինֆորմացիան»։ Տարածական հատկանիշները, որոնք կարող են ընկալվել մի աչքով, կոչվում են մոնոկուլյար հատկանիշներ։ Նրանց մեծամասնությունը հաստատուն է, այսինքն՝ այն հատկանիշներն են, որոնց ընկալման ժամանակ թե’ դիտողը, թե’ ընկալվող օբյեկտը անշարժ են, բայց կան նաև այնպիսի հատկանիշներ, որոնք դրսևորվում են միայն շարժման առկայության դեպքում կամ ակնաշարժիչ կամ օկոլումոտոր մկանների շարժման բնույթը փոփոխման ժամանակ։ Մոնոկուլյար տեսողության հատկանիշներն են գծային հեռանկարը, գրադիենտի կամ մեծության հաջորդական փոփոխության կառուցվածքը և հարաբերական մեծությունը[7]։ Մոնոկուկլյար հատկություններից բացի կարևոր գործոններ են հանդիսանում նաև օբյեկտ-դիտող հեռավորությունը, դետալների առկայութունը և հարթաչափական ճնշվածության աստիճանը։ Ռետինալ պատկերի մեծությունը համապատասխանում է դիտողից օբյեկտ հեռավորությանը։ Մոնոկուլյար հատկանիշների միատեղ գործելու հետևանք է հանդիսանում այն, որ ինչքան մեծանում է դիտողի և դիտվող օբյեկտի հեռավորությունը, այնքան պատկերը նրա ցանցաթաղանթի վրա փոքրանում է։ Այս գիտելիքը հնարավերություն է տալիս հեշտությամբ ստանալ խորություն կամ հեռացվածություն եռաչափ պատկերներում։ Խորության ընկալման վրա ազդող 2-րդ կարևոր գործոնը պատկերված տարրերի/դետալների քանակն է։ Իրական կյանքում ինչքան հեռու է մեզանից առարկան, այնքան քիչ դետալներ ենք տեսնում նրա վրա, հետևաբար երկչափ նկարում մոտիկ գտնվող առարկաները կարող են պատկերվել մանրամասն, իսկ հեռու գտնվողները ավելի ընդհանրական։ Ակոմոդացիան ակնաբյուրեղի հաստատունության ռեֆլեկտոր փոփոխությունն է՝ կախված բեկվող ճառագայթի ուժի մեծացման և փոքրացման հետ. այն իրականացվում է օկուկոլոմոտոր և ակնաշարժիչ մկանների օգնությամբ։ Ակնաբյուրեղը մշտապես հարմարվում է բեկվող լուսային ճառագայթին, սակայն նրա փոփոխության սահմանը շատ փոքր է։ 30 մ-ից հեռու գտնվող առարկաների պարագայում ակոմոդացիա տեղի չի ունենում։ Քանի որ անկոմոդացիան մոտիկ և հեռու գտնվող առարկաների համար տարբեր է, հետևաբար օկուլոմոտոր շարժումներից, այսինքն՝ մկանների կրճատման աստիճանից կարելի է ինֆորմացիա ստանալ տարածության մեջ առարկայի դիրքի ինչպես նաև խորության մասին։

Ակոմոդացիա

Սակայն ակոմոդացիայի միջոցով կարելի է գնահատել առարկայի խորությունը և հեռացվածությունը միայն մինչև 2 մետր հեռավորության վրա[8]։ Տեսողությունը կարող է լինել մոնո- և բինոկուլյար։ Բինոկուլյար տեսություն կոչվում է 2 աչքով միաժամանակ նույն պատկերը հստակ տեսնելու կարողությունը։ Կոնվերգենցիա է կոչվում դեպի դիտողին մոտ դասավորված օբյեկները աչքի մոտեցման միտումը՝ համակարգված ֆիքսման դեպքում։ Օբյեկտները, որոնք դասավորված են դիտողից հեռու նրա կողմից դիտարկվում են այնպես, որ երկու աչքերի հայացքի ուղղությունը զուգահեռ է լինում։ Քանի որ կոնվերգենցիան կառավարվում է ակնաշարժիչ մկանների կողմից, նրանց լարվածության աստիճանից կարելի է դատել առարկայի խորության և հեռացվածության մասին. ինչքան ավելի մոտիկ է առարկան, այնքան ավելի շատ են լարված մկանները։ Սակայն, ինչպես և ակոմոդացիայից, այնպես էլ կոնվերգենցիայից կարելի է դատել խորության և հեռացվածության մասին միայն այն դեպքում, երբ խոսքը դիտողին մոտիկ գտնվող առարկաների մասին է։ Քանի որ մեր աչքերը գտնվում են իրարից 5-8 սմ հեռավորության վրա, ապա բնական է, որ երկու աչքերից ստացված ինֆորմասիան տարրբերվում է, քանի որ նույն առարկային նայում ենք տարբեր դիրքերից։ Այս տարբերությունը կոչվում է բինոկուլյար անհավասարություն կամ պարալաքս։ Այս ամենը բինոկուլյար տեսողությանը մեծ արժեք է տալիս։ Բինոկուլյար պարալաքսից ստացված ինֆորմացիայի շնորհիվ կարելի դատել, թե որքանով է մի օբյեկտը հեռաացված մյուսից և հնարավոր է դուրս բերել նույնիսկ 0,001 մմ տարբերություն[9]։ Էվոլուցիայի արդյունքում ուղեղը և տեսողական համակարգը ձեռք են բերել միայն 2 պրակտիկորեն իդենտիկ ռետինալ պատկերների ինֆորմացիան ընկալելու հատկություն։ Այն դեպքերում, երբ պատկերները շատ են տարբերվում, դիտվում է բինոկուլյար մրցակցություն։ Ապացուցված փաստ է, որ բինոկուլյար մրցակցությունը արհեստականորեն ստեղծված հատկություն է, սակայն այն մեզ կարող է հնարավորություն տալ դատելու պերցեպտիվ պրոցեսների մասին։ Մրցակցության ընթացքում առաջացած պատկերները կարող են տարբեր լինել, մի դեպքում աջ և ձախ աչքից ստացված պատկերները կարող են համադրվել և ստեղծվի մի միասնական պատկեր, մյուս դեպքում մի պատկերը կճնշի մյուսին, բայց պետք է հաշվի առնել, որ ճնշվող և դոմինանտող պատկերները կարող են հերթափոխվել։ Մոնո- և բինոկուլյար հատկությունների օգտագործումը առաջացնում է խորության, հեռացվածության ընկալումներ։ Առաջանում են բազմաթիվ հարցեր։ Ո՞ր հատկանիշներն են ավելի կարևոր, որքանո՞վ է արդյունավետ մոնոկուլյար տեսողությամբ խորության ընկալումը։ Արդյո՞ք տարածության ընկալումը հանդիսանում է աստիճանաբար սովորվող հատկություն միջավայրի հետ շփման արդյունքում, թե՞ բնածին է։ Կոնստրուկտիվիստների կարծիքով դիտողը ակտիվ դեր է կատարում տարածական ինֆորմացիայի գնահատման, համադրման և մեկնաբանման մեջ։ Այլ կերպ ասած ընկալման «կայացման համար դիտողը պետք է մշակի ստացված ինֆորմացիան տարբեր տարածական հատկանիշների հաշվին։ Հետևաբար այս պրոցեսին մասնակցում են թե' դիտողի փորձը, թե' նրա գիտելիքները շրջակա միջավայրի մասին։ Ամերիկացի նյարդահոգեբան Մորտիմեր Միշկինը ենթադրում էր, որ քունքային բլթի այդ տեսողական շրջանի բջիջներում երկար ժամանակ պահպանվում է նախկինում տեսած առարկայի ինչ-որ «հետք»։ Այդ «հետք»-ը հետագայում օգտագործվում է համեմատման համար հաջորդ առարկայի ընկալման ժամանակ։ Այդ շրջանի բջիջները «ուսումնասիրում են» բարդ առարկաների բոլոր բաղադրիչները և տպավորում դրանք։ Դա հնարավորություն է տալիս հետագայում ճանաչել կրկին տեսած (նոր) առարկան միայն ըստ որոշ բաղադրիչների՝ օգտագործելով հիշողության մեջ եղած օրինակները։ Այդ միջոցը հնարավորություն է տալիս վերլուծելու արտաքին աշխարհի առարկաների համարյա անսահման բազմազանությունը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Александров Ю.И.. Основы психофизиологии: Учебник. М. 1998
  2. Ասատրյան Մ.Վ., Փիլիսոփայության ներածություն, Եր., 2004
  3. Логвиленко А. Д., "Чувственные основы вoсприятия пространство" М., 1985
  4. Алексеев П.В., Панин А.В., Философия, М., 2003,
  5. Каменарович М.Б., Проблемы пространства и времени, М., 2004
  6. Ասատրյան Մ.Վ., Փիլիսոփայության ներածություն, Երևան, 2004
  7. Шиффман Х., Ощущения и восприятие, СПб., 2003 г
  8. Шиффман Х., Ощущения и восприятие, СПб., 2003 г.
  9. Маклаков А. Г. Общая психология. СПб: Питер, 2001
  10. Рубинштейн С. Л. Основы общей психологии, 1998