Տասնյոթերորդ արքայատոհմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասնյոթերորդ արքայատոհմ
Տեսակեգիպտական արքայատոհմ
Մասն էSecond Intermediate Period of Egypt?
ԾագումSixteenth Dynasty of Egypt?
Հիմնումմ. թ. ա. 1580
Ավարտմ. թ. ա. 1550

Եգիպտոսի տասնյոթերորդ արքայատոհմ (անգլ.՝ Seventeenth Dynasty of Egypt, երբեմն գրվում է Արքայատոհմ XVII, ինչպես նաև՝ 17-րդ արքայատոհմ կամ Արքայատոհմ 17), եգիպտական երկրորդ անցումային դարաշրջանի երրորդ արքայատոհմ։ Տասնյոթերորդ արքայատոհմը թվագրվում է մ․թ․ա․ մոտավորապես 1580 - 1550 թվականներով[1]։ Դրա՝ հիմնականում թեբեյան ղեկավարները տասնհինգերորդ արքայատոհմի հիքսոսների ժամանակակիցներն էին, իսկ նրանց հաջորդել է նույնպես Թեբեում բնակված տասնվեցերորդ արքայատոհմը։

2012 թվականի մարտին Կառնակում գտնվող Ամոնի տաճարի կրաքարե դուռն ուսումնասիրող ֆրանսիացի հնագետները Սենախտենրա անունով հիերոգլիֆներ են հայտնաբերել՝ առաջին վկայությունն այդ թագավորի մասին[2]։

Արքայատոհմի վերջին երկու փարավոնները դեմ էին Եգիպտոսում հիքսոսների տիրապետությանը և նախաձեռնել են պատերազմ, որը Եգիպտոսը կազատեր հիքսոս արքաներից՝ հիմք դնելով միասնական կառավարման ժամանակաշրջանին՝ նոր թագավորությանը։

Տասնյոթերորդ արքայատոհմի վերջին փարավոն Սեկենենրե Տաա II-ի որդի Կամոսը եղել է տասնութերորդ արքայատոհմի առաջին փարավոն Ահմոս I-ի եղբայրը։

17-րդ արքայատոհմի փարավոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնյոթերորդ արքայատոհմի փարավոններն իշխել են մոտավորապես 30 տարի։ Հայտնի փարավոններից էին[1]՝

Տասնյոթերորդ արքայատոհմի փարավոններ
Փարավոն Պատկեր Գահի անունը Գահակալել է Դամբարան Կին/ամուսին Մեկնաբանություն
Ռահոտեպ Sekhemre-wahkhaw մ․թ․ա․ մոտավորապես 1585 թվական
Սոբեկմսաֆ I Պատկեր:RedGraniteStatueOfSobkemsafI(Detail), BritishMuseum-August19-08.jpg Sekhemre-wadjkhaw 7 տարի Նուբեմհատ
Սոբեկեմսաֆ II Statuette Sobekemsaf Petrie b Sekhemre-shedtawy թալանվել է Ռամզես IX-ի գահակալության տարիներին Նուբխաես
Ինտեֆ V Louvre 122006 050 Sekhemre-wepmaat Դրա Աբու էլ-Նագա?
Ինտեֆ VI WoodenCoffinOfIntef-BritishMuseum-August21-08 Nubkheperre Դրա Աբու էլ-Նագա Սոբեկեմսաֆ
Ինտեֆ VII Sekhemre-heruhermaat Հաանխես
Ահմոս Relief Senakhtenre by Khruner Senakhtenre 1 տարի Տետիշերի
Տաա Seqenenre մոտավորապես 1560 (4 տարի) Ահմոս Ինհապի
Սիտջեհուտի
Ահհոտեպ I
Զոհվել է հիքսոսների դեմ ճակատամարտում
Կամոս Sarcophage-Kamose Wadjkheperre մ․թ․ա․ 1555 - 1550 թվականներ (5 տարի) Ահհոտեպ II

Եվ վերջապես, հավանաբար փարավոն Նեբմաատրեն եղել է տասնյոթերոդ արքայատոհմի վաղ շրջանի ղեկավար[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Shaw, Ian, ed. (2000). The Oxford History of Ancient Egypt. Oxford University Press. էջ 481. ISBN 0-19-815034-2.
  2. «A Pharaoh of the Seventeenth dynasty identified at Karnak». CFEETK – Centre Franco-Égyptien d'Étude des Temples de Karnak. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  3. K. S. B. Ryholt, Adam Bülow-Jacobse, The political situation in Egypt during the second intermediate period, c. 1800-1550 B.C., pp 168, 170, 171, 179, 204, 400

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող:
Տասնվեցերորդ արքայատոհմ
Եգիպտական արքայատոհմեր
մ․թ․ա․ 1585−1550
Հաջորդող:
Տասնութերորդ արքայատոհմ