Վրացա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վրացա
բուլղար․՝ Враца
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Մակերես212 կմ²
ԲԾՄ344±1 մետր
Բնակչություն55 451 մարդ (մարտի 15, 2024)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ092
Փոստային դասիչ3000
Պաշտոնական կայքvratza.com
Վրացա (Բուլղարիա)##
Վրացա (Բուլղարիա)

Վրացա (բուլղար․՝ Враца), քաղաք Բուլղարիայի հյուսիս-արևմուտքում` Ստարա Պլանինա լեռնազանգվածի մոտ։ Վրաչայի մարզի վարչական կենտրոնն է։

Գտնվում է մայրաքաղաք Սոֆիայից 112 կմ հեռավորության վրա։ Քաղաքի նշանաբանն է «Վրացա քաղաք` հին և երիտասարդ»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրակիական շրջանի գտածոներ

Ավանդաբար ընդունված է համարել, որ քաղաքը միջնադարում հիմնադրել են թրակիացիները։ Այն սկզբնական շրջանում եղել է ընդամենը ամրոց` շրջապատված աշտարակներով։

1794-1797 թվականներին քաղաքի եպիսկոպոսը եղել է Սոֆրոն Վրացացին։ 1876 թվականին քաղաքից 18 կմ հեռավորության վրա թուրքական զորքերի դեմ կռվի ժամանակ մահացել է բուլղար բանաստեղծ, հեղափոխական գործիչ Խրիստո Բոտևը։

1877 թվականին՝ Պլևենի պաշարումից հետո, Նիկոլայ Լեոնովի գլխավորությամբ հյուսիսարևմտյան Բուլղարիա է ուղարկվում հեծելագունդ, որը բաղկացած էր լեյբ-դրագուններից և լեյբ-ուլաններից։ 1877 թվականի նոյեմբերի 8-ին`կարճ հրաձգությունից հետո, քաղաքն ազատագրվում է։ Մի քանի օր անց դրագունյան ոչ մեծ հեծելազոր և երկու ջոկատներ են ուղարկվում Օրխանիե։ Ռավնա տեղանքում ջոկատն ընկնում է շրջափակման մեջ, իսկ երեք պրապորշչիկները` Միխայիլ Դանիլևսկին, Նիկոլայ Վելինսկին և Դիմիտրի Մազիմովը, մահանում են։ Հեծյալները ստիպված հանձնում են զենքերը, որպեսզի դուրս բերեն զոհված ընկերների դիակները։

Պրապորշչիկները հանդիսավոր հուղարկավորվում են եկեղեցու բակում։ Դա առանձնահատուկ պատիվ էր, քանի որ եկեղեցու բակում կարող էին թաղվել միայն հոգևոր և աշխարհիկ այն մարդիկ, ովքեր բացառիկ ծառայություններ էին մատուցել։

Ներկայումս, ի նշանավորումն Բուլղարիայի ազատագրման, բազմաթիվ փողոցներ, հրապարակներ, տարբեր հաստատություններ կրում են Նիկոլայ Ավագի, բանակի հրամանատար իշխան Վլադիմիր Չերկասկու, գեներալներ Գուրկոյի և Սկոբելևի, Վրացայի ազատագրողներ Նիկոլայ Լեոնովի և Միխայիլ Լուկաշովի, ռուս Ալեքսանդր II արքայի անունները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության քանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-91 թվականներին քաղաքի բնակչությունը կազմել է 85.000 մարդ[2]։ 2011 թվականի տվյալներով այն 60.692 բնակիչ ունի[3]։

Տարի Բնակչություն
1985 74 712
1992 75 518
2000 72 710
2005 64 244
2010 61 011

Բնակչության կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականիտվյալներով քաղաքի բնակչության կազմն ունի հետևյալ պատկերը.

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեժչիևի աշտարակը

Քաղաքի կենտրոնում տեղադրված է Խրիստո Բոտևի արձանը։ Այնտեղ են գտնվում նաև Կուրպաշովի և Մեժչիևի պաշտպանական աշտարակները։

Բուլղարական ազգային վերածնունդն են խորհրդանշում Խաջիտոշևների, Իվան Զամբինի,Նիկոլա Վոեվոդայի Գրիգորի Նայդենովի, Վրաչանսկու տները և Հարության եկեղեցին (ХVІІІ դար)։

Քաղաքում գործում է գեղարվեստական պատկերասրահ։

Կալե բարձունքին գտնվում է Խրիստո Բոտևի անվան` 1926-1931 թվականներին կառուցված տունը և Ազատության ավետաբերի արձանը։ Որոշ հեռավորության վրա կա կոթող, որի վրա գրված են Վրացան ազատագրողների անունները[4]։

Պատմության քաղաքային թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության քաղաքային թանգարան

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում թանգարանում ցուցադրված թրակիական գտածոները և տեղի ոսկերչական դպրոցի կողմից ստեղծված ցուցանմուշները։

Թանգարանում երկայացված են նաև Խրիստո Բոտևին վերաբերող տեղեկատվություն և ցուցանմուշներ։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է լեռների ստորոտին. որոշ տեղերում ժայռերն ուղղակի կախված են տների վրա։ Քաղաքի միջով հոսում է Լևա գետը։

Քաղաքից 16 կմ հեռու գտնվում է Բուլղարիայում ամենից շատ այցելություններ ունեցող քարանձաներից մեկը` Լեդենիկան։

Քաղաքի համայնապատկեր

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացայի կլիման չափավոր ցամաքային է։

Վրացայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 3.2
(37.8)
5.8
(42.4)
11.0
(51.8)
17.5
(63.5)
23.1
(73.6)
26.8
(80.2)
29.5
(85.1)
29.7
(85.5)
25.3
(77.5)
18.4
(65.1)
11.6
(52.9)
5.3
(41.5)
17.3
(63.1)
Միջին օրական °C (°F) −0.6
(30.9)
1.6
(34.9)
6.4
(43.5)
12.5
(54.5)
18.1
(64.6)
21.8
(71.2)
24.1
(75.4)
24.1
(75.4)
20.0
(68)
13.5
(56.3)
7.9
(46.2)
1.8
(35.2)
12.6
(54.7)
Միջին ցածր °C (°F) −4.3
(24.3)
−2.7
(27.1)
1.8
(35.2)
7.5
(45.5)
12.1
(53.8)
15.8
(60.4)
17.7
(63.9)
17.5
(63.5)
13.6
(56.5)
8.5
(47.3)
3.7
(38.7)
−1.4
(29.5)
7.5
(45.5)
Տեղումներ մմ (դյույմ) 48
(1.89)
41
(1.61)
52
(2.05)
71
(2.8)
112
(4.41)
106
(4.17)
78
(3.07)
61
(2.4)
59
(2.32)
65
(2.56)
62
(2.44)
54
(2.13)
809
(31.85)
աղբյուր: Stringmeteo.org

Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացա քաղաքի քաղաքապետը Նիկոլայ Իվանովն է։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացայի քույր քաղաքներն են[5].

Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անաստաս Յովանովիչ (1817—1899) - սերբ լուսանկարիչ
  • Միտո Օրոզով (1859—1923) - բուլղարացի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ
  • Անդրեյ Նիկոլով (1878—1959) - քանդակագործ, ստեղծել է Բուլղարիայի արվեստի գործիչների դիմանկարներ։
  • Դիմիտր Սավով (1887—1951) - բուլղարացի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.grao.bg/tna/t41nm-15-03-2024_2.txt
  2. (Bulgarian)National Statistical Institute - Towns population 1956-1992
  3. (Bulgarian)National Statistical Institute - Main Towns Census 2011
  4. Освобождението на Враца — 28 октомври 1877 г. Весела Пелова, гл. експерт при Териториална дирекция на архивите — гр. Враца(չաշխատող հղում)
  5. «Официален сайт на Община Враца». www.vratza.bg. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]